Մասնակից:Մկրտչյան Հասմիկ/Ավազարկղ3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Альфре́д де Мюссе́ (ֆր.՝ Alfred de Musset), 11 декабря 1810, Париж2 мая 1857, там же) — французский поэт, драматург и прозаик, один из крупнейших представителей литературы романти

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշատախտակ, Փարիզի Մոնտ-Թաբոր փողոցում

Մյուսեն ծնվել է 1810 թվականի դեկտեմբերի 11-ին Փարիզում: Ընտանիքը ծագումով եղել է ազնվական, բայց աղքատ (16-րդ դարում նրա նախնիներից մեկը ամուսնացել է Ռոնսարի մուսայի՝ Կասսանդրայի հետ): Նրա հայրը աշխատել է կառավարական կարևորագույն տարբեր պաշտոններում, բայց որդուն երբեք փող չի տվել: Մյուսեի տաղանդի դրսևորումները երևան են եկել դեռ մանկուց, երբ իր ընթերցած հին վեպերի դրվագների հիման վրա կատարում էր մինի պիեսների իմպրովիզացիա: Տարիներ անց ավագ եղբայր Պոլ դը Մյուսեն սերունդների համար կպահի իր հայտնի կրտսեր եղբոր այս և շատ այլ կենսագրական մանրամասներ[1] : Դեռ մանուկ հասակից նրա մոտ դրսևորվել է ծայրահեղ նյարդայնություն, որը հաճախ նրան հասցրել է հիստերիայի: Ինը տարեկան հասակում ընդունվել է Հենրի IV- ի քոլեջ, որտեղ 1827 թվականին Concours général– ում ստացել է մրցանակ լատիներեն էսսեի համար: Նա սովորել է նախ իրավագիտություն, հետո բժշկություն, բայց շուտով լքել է դասերն ու ամբողջությամբ նվիրվել գրական գործունեությանը։ Ալֆրեդի ավագ եղբայրը՝ Պոլը, նույնպես զբաղվել է գրականությամբ։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1833 թվականի հունիսին Մյուսն հանդիպել է Ժորժ Սանդին և սիրահարվել նրան՝ չնայած յոթ տարվա տարիքային տարբերությանը: Նրանց փոխհարաբերությունների պատմությանը վերաբերող բոլոր փաստաթղթերում նկարագրվում է Մյուսեի անհավասարակշիռ բնավորությունը, նրա քմահաճույքները, խանդի նոպաները, որոնք ժամանակ առ ժամանակ փոխարինվում էին երկրպագության: Նրանց հարաբերությունները տևել են մեկուկես տարի: Ի վերջո, Ժորժ Սանդը, հոգնելով գրողի նյարդային նոպաներից, թողել է Մյուսեին հանուն նրան բուժող բժիշկ Պաջելոյի: Նրանք իրենց կապերը վերջնականապես խզել են 1835 թվականաին: Գրողը շատ ծանր է տարել բաժանումը, այնուամենայնիվ, հասցրել է փոխել մի քանի սիրելիների, անգամ 1837 թվականին փորձել է ամուսնանալ նարնցից մեկի՝ Էմմա դ՚ Ալտոնի հետ, որը, սակայն, պսակվել է անհաջողությամբ: Ժորժ Սանդի հետ նրա հայտնի սիրավեպի պատմությունը ներկայացված է նրա ինքնակենսագրական La Confession d'un Enfant du Sièle («Դարի երեխայի խոստովանություն») ինքնակենսագրական վեպում (1836):

Ալֆրեդ դե Մուսեի գերեզմանը Պեր Լաշեզ գերեզմանատանը

1838 թվականից սկսվել է գրողի նյութական դժվարությունների շրջանը: Նա աշխատել է ներքին գործերի նախարարությունում որպես գրադարանավար, կապ է հաստատել հայտնի դերասանուհի Ռաշելի հետ։

Նա 1840 թվականին լրջորեն հիվանդանում է (հնարավոր է, որ նրա հիվանդությունը կապված էր երիտասարդության շրջանում փոխանցված սիֆիլիսով): Հալյուցինացիաներին, որոնք ուղեկցում էին նրան իր ողջ կյանքի ընթացքում, ավելանում են խլությունն ու ալկոհոլի շարունակական չարաշահումը: 1844 թվականից Մյուսեն գրեթե հեռանում է գրական կյանքից: Ճիշտ է, 1847 թվականին նրա պիեսները հաջողությամբ բեմադրվում են Կոմեդի Ֆրանսեզում։ 1852 թվականին նրան ընտրում են ֆրանսիական ակադեմիայի անդամ:

1853-ում Մյուսեն գրել է, բայց չի համարձակվել տպագրել «Օգոստոսի երազը» բանաստեղծությունը, որտեղ նա փառաբանում էր Նապոլեոն III-ին և դեկտեմբերյան հեղաշրջումը[2]:

Բանաստեղծը մահացել է 1857 թվականի մայիսի 2-ին քնած վիճակում: Նա թաղվել Է Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատանը: Տապանաքարը պատրաստել է նրա ընկերը՝ քանդակագործ Ժան-Օգոստին Բարրը:

  1. «Chessville: chess history - Alfred de Musset: Romantic Player - by Robert Tuohey (Past Pawns)». web.archive.org. 2007-10-23. Վերցված է 2020-08-08-ին.
  2. Յու. Դանին, Ալֆրեդ դը Մյուսե // Գրական հանրագիտարան, հ. 7, 1934թ.