Jump to content

Մասնակից:Մարիա-Մինասյան/Ռոբերտ Փլանթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռոբերտ Էնթոնի Փլանթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտ Էնթոնի Փլանթ (Անգլ.` Robert Plant, Օգոստոսի 20, 1948 թ. Վեսթ Բրոմվիչ, Անգլիա), Լեդ Զեփելին ռոք խմբի համահեղինակ և վոկալիստ: Փլանթը մեծ հաջողությունների հասավ Լեդ Զեփելին խմբի հետ 1960թ-ի վերջերից մինչև 1970 ականներ: Որպես խմբի առաջնորդ, նա կարողացավ զարգացնել խումբը` տալով նրան խարիզմատիկ ազդեցիկություն ռոքնռոլի ասպարեզում, ինչպես այդ ժամանակների` Ռոգեր Դելթրեյը, Ֆրեդի Մերկուրին, Միք Ջագերը, և Ջիմ Մորրիսոնը:

Իր արտաքին տեսքը` երկար, շեկ, ալիքավոր մազերը, մերկ կրծքավանդակը և հետաքրքիր խարիզման Փլանթին թույլ տվեցին մարմնավորել ռոքնռոլի ընդհանրացված կերպարը:

2006 “Hit Parader” ամսագիրը  Փլանթին դասակարգեց որպես “Բոլոր ժամանակների լավագույն մետալ վոկալիստ’’: 2009թ “Planet Rock” –ի  կազմակերպած հարցմամբ  ընտրվեց, “լավագույն ռոք ձայն”- ի հաղթող: 2008թ  Ռոլինգ Սթոունզի կոմից  դասակարգվեց “բոլոր ժամանակների  100 լավագույն երգիչներ”-ի  ցուցակում, զբաղեցնելով 15-րդ տեղը:  

[1]2011 թ Ռոլինգ Սթոունզի  ընթերցողի կողմից Փլանթը դասակարգվում է, որպես տարվա լավագույն երգիչ:

Վաղ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտ  Էնթոնի Փլանթ (ծնվ. է 1948 թ. Օգոստոսի 20   Անգլիա `Ուեսթ Բրոմվիչ,  Բլեք  Քաունթրի քաղաքում):

  Փլանթը  կիսատ  թողնում է   տղաների համար նախատեսված վեցամյա  դպրոցը: Ընդունվում է հաշվապահական դպրոց, բայց նորից կիսատ է թողնում ուսումն ու որոշում հիմնովին զբաղվել երաժշտությամբ:

Ռոբերտն առավել հետաքրքված էր բլյուզով, նրան հատկապես դուր էին գալիս` ՈԻիլի Դիսքսոնը, Ռոբերտ Ջոնսոնը, իր համար ազդեցիկ էին  Բուկկա Ուայթը, Սկիպ Ջեյմսը, Ջերրի Միլերը և Սլիփի Ջոն Էստեսը:

Սիրում էր նաև ռոքնռոլ: Փոքր տարիքում նույնիսկ  ցանկություն է ունեցել նմանվել Էլվիս Փրեսլիյին:

«..Ես լքեցի տունը »․ - մի անգամ ասել է Փլանթը, «..և սկսեցի զբաղվել իմ երաժշտական կրթությամբ , զարգանալ երաժշտության մեջ` մի խմբից մյուսը գնալով, խորացնելով գիտելիքներս բլյուզի ժանրում`այն երաժշտության, որն այդ ժամանակներում կշիռ ուներ, և արժեր լսել»:

Երաժշտությամբ զբաղվելուն զուգահեռ Ռոբերտը նաև աշխատում էր, օրինակ` Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին աշխատել է Royal Air Force ում: 1967թ աշխատել է Բրիտանական Ուիմփեյ խոշոր շինարարական ընկերությունում, որպես ճանապարհային ասվալտապատող:  Կարճ ժամանակ աշխատել է  նաև Woolworth's ում, որը գտնվում էր  Halesowen քաղաքում:


Կարճ ժամանակում  Փլանթը հասցրեց թողարկել երեք  սինգլ` ձայնագրվելով CBS Records- -ում  և երգել  տարբեր խմբերի հետ որոնց թվում էր նաև « Crawling King Snakes » խումբը, որը հնարավորություն ընձեռեց նրան ծանոթանալ  Ջոն Բոնհամի հետ,  և  երգել “Band of Joy”-խմբում:  “Band of Joy”-ում բլյուզին  տալով  նոր` փսիխոդելիկ  տենդեց:

Լեդ- Զեփելին[խմբագրել | խմբագրել կոդը]

1968թ Կիթառահար Ջիմի Փեյջը  փնտրում էր վոկալիստ խմբին միանալու համար:  Առաջարկում է ԹԵրի Ռեյդին, ով նրան մերժում է: Հետո հանդիպում է Ռոբերտ Փլանթին, ով իր դիմաց կատարում է Ջեֆերսոն էյըրփլենի “Somebody to Love” երգը,  որով էլ ավարտվում են Փեյջի որոնումները:

« ..Փիթրն ու Ջիմին հարցրին ինձ,  թե արդյո՞ք  կուզեմ միանալ “Yardbirds” խմբին: Իհարկե, ես գիտեյի, որ այդ խումբը, մեծ աշխատանք ունի արած Ամերիկայում, ինչն ինձ համար  նշանակում էր մեծ լսարան, որն ունի ցանկություն լսելու այն` ինչ ես կարող էի առաջարկել , այնպես որ, ես բավականին հետաքրքրված էի ».- ասել է Ռոբերտ Փլանթը:

Փեյջ: «  Երբ առաջին անգամ լսեցի,  թե ինչպես է երգում Փլանթը, միանգամից մտածեցի, որ ինչ-որ բան այն չէ այս անձնավորության  մեջ, և ինձ համար անհնար է լինելու աշխատել  նրա հետ: Հետո նա ինձ ասաց, որ արդեն մի քանի տարի է երգում է , բայց  դեռ  մեծ ճանավածություն չունի. ինձնից որոշ ժամանակ պահանջվեց, նրան ստուգելու համար, բայց ամեն բան լավ էր, ոչ մի խնդիր չառաջացավ»:

1968  խումբն ուներ  “New Yardbirds”  անվանումը, որը շուտով  հայտնի դարձավ, որպես “Լեդ Զեփելին”: 1969 թ խմբի համանուն դեբյուտային ալբոմը հացրեց   մեծ ճանաչում ստանալ և ավելին, այն համարվեց էր ծանր մետալի կատալիզատոր:

Մի առիթով Փլանթն ասել է,  թե`« անարդար է մտածել որ Զեփելինը ծանր մետալ է, քանի որ երաժշտության մեկ երրորդը` ակուստիկա է »:

  • 1969 թ թողարկվեց  Լեդ Զեփելին I-ը`խմբի առաջին ալբոմը, հետո` Led Zeppelin II, որը քննադատությունների տեղիք տվեց, քանի որ ալբոմում ներառված էին  “The Lemon Song” և “Whole Lotta Love" երգերը,  որոնք նախկինում ունեցել են այլ կատարողներ, և իրավական խնդիրներ առաջացան կաված այն բանի հետ, որ խումբը զբաղվում է գրագողությամբ:
  • 1970թ թողարկվեց Led Zeppelin III  ալբոմը, որի  գրեթե բոլոր երգերում արտացոլվում է  է Ուելսի մշակույթը: Որը խմբի ամենաքիչ վաճառված ալբոմն էր:
  • 1971 թ թողարկվեց խմբի չորրորդ ալբոմը որը նման էր նախորդին: Այս ալբոմում ներառված էր խմբի ամենահիթային երգը`"Stairway to Heaven".


Չնայած նրան, որ 1980 թ. Լեդ Զեփելին խումբը լուծարվեց, Փլանթն այդ ընթացքում ժամանակ առ ժամանակ համագործակցում էր Ջիմմի Փեյջի և Ջեֆ Բոկի հետ, որոնց հետ իրականացրեց մի շարք ծրագրեր, մասնակից եղավ “Honeydrippers” խմբին : Խմբում երգելու ժամանակատահվածում նույնիսկ թողարկվեց ալբոմ “The Honeydrippers” անվամբ: Փլանթի հզոր դիապազոնը ( որն ակնառու էր հատկապես` բարձր վոկալի ժամանակ) հնարավորություն տվեց նրան, հասնելու մեծ բարձրունքների իր կյանքի հիսուն տարիների ընթացքում :

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Փլանթն ամուսնացած  եղել Մաուրեն Ուիսոնի հետ 1968. Որից ունեցել է երեք երեխա` Կարմեն Ջեյնը, Քարաք փենդրագընը, Լոգըն Ռոմերո.

Փլանթն ու իր կինը` Մաուրենը ավտովթարի հետևանքով ծանր վնասվածք են ստանում, ինչը խափանում է խմբի  յոթերորդ ալբոմի թողարկմանը, նույնիսկ երբ նա վերականգնվեց, խումբն արդեն որոշել էր չեղյալ հայտարարել տարվա  բոլոր տուրերի ամսաթվերը:

Փլանթը համերգային տուրերի ժամանակ մահանում է նրա  հինգամյա որդին`Քարաք Փենդրագընը :

Որդու մահը մեծ կորուստ էր նրա համար: կար ժամանակ երբ փլանթը մտածում էր թողնել կարիերան: Չնայած որոշ ժամանակ անց, որդու մահը ոգեշնչում է մի քանի երգր գրելուն: Որդուն են նվիրված ` "All My Love", Blue Train" "I Believe" երգերը:

Զույգը բաժանվեց 1983թ օգոստոսին:

  1. «Robert Plant» (անգլերեն). 2019-11-15. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)