Մասնակից:Մարիամ Բաղդասարյան/Ավազարկղ 14
Մարիամ Բաղդասարյան/Ավազարկղ 14 |
---|
Ժուդիտ Գոդրեշ, (ֆր.՝ Judith Godrèche, մարտի 23, 1972 թվական, Փարիզ), ֆրանսիացի դերասանուհի, սցենարիստ և ռեժիսոր: Նա երեք անգամ պարգևատրվել է «Սեզար» կինոմրցանակով:
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժուդիտ Գոդրեշը ծնվել է Փարիզում հոգեվերլուծաբանի ընտանիքում: Նա դերասանուհի դառձավ պատանի հասակում - ութ տարեկանում խաղում էր «Էմիլի Ժոլի» դպրոցական բեմադրության մեջ, իսկ տասը տարեկանում ելույթ ունեցավ մեծ էկրաններին՝ Նադին Տրենթինյանի «Ապագա ամառը» ֆիլմում, որտեղ խաղացել է Կլաուդիա Կարդինալեի աղջկա դերը [1]: Տասնչորս տարեկանում Գոդրեշը խաղաց իր առաջին գլխավոր դերը Բենուա Ժակոյի «Աղքատները» ֆիլմում: Մեկ տարի անց նա լքեց հայրական տունը՝ կինոյում նկարահանվելու և թատրոնում աշխատելու համար[2]:
Գոդրեշը նկարահանվեց Ժակ Դուայոնի «Տասնհինգամյա» ֆիլմում, որտեղ խաղացել է պատանի աղջկա գլխավոր դերը: «Հուսախաբվածը» ֆիլմում Ժուդիտը վերամիավորվեց ռեժիսոր Բենուա Ժակոյի հետ, ում օգնեց գրել սցենարը, և կատարեց մի երիտասարդ աղջկա Բետի դերը, որը իր երջանկությունն էր որոնում[2]: Այդ դերի համար Գոդրեշը արժանացել է «Սեզար» կինոմրցանակին «ամենախոստումնալից դերասանուհի» կատեգորիայում[1]: 1991 թվականին Ժուդիտը եղել է Բեռլինյան միջազգային 41-րորդ կինոփառատոնի ժյուրիի անդամ[3]:
Հետագայում Գոդրեշի կարիերայում հաջորդեցին նշանակալից դերեր Օլիվյե Ասսայասի ֆիլմերում «Փարիզն արթնանում է» (1991) և «Նոր կյանք» (1993), ինչպես նաև բարձր գնահատման արժանացավ նրա աշխատանքը «Մեծ պստլիկը» կինոնկարում քննադտնեերի կողմից (1994): 1995 թվականին Ժուդիտը հրատարակեց «Կողմնային կար» (Point de côté) սիրավեպը[2]: Գոդրեշը Սոֆի Մարսոյի կարճամետրաժ «Շրջոնք լուսաբաց» ֆիլմում կատարել է գլխավոր դերը, որը ցուցադրվել է Կաննի կինոփառատոն-ին 1995 թվականին «Հատուկ հայացք» ծրագրի սահմաաններում[4]:
Լայնածավալ հանդիսատեսներին Գոդրեշը հայտնի դառձավ Պատրիս Լեկոնտի պատմական «Ծաղրանք» ֆիլմից[2], որը ստացել է «Սեզար»-ի մի քանի մրցանակ (այդ թվում նաև որպես 1996 թվականի լավագույն ֆիլմ) և «Օսկար»-ի մրցանակաբաշխությանը ներկայացված որպես «լավագույն ֆիլմ օտարերկրյա լեզվով»: Այն նույն 1996 թվականին մեծ էկրաններին է հայտնվել մեկ այլ հաջող պատմական ֆիլմ, «Բոմարշե», որտեղ Գոդրեշը խաղաց Մարիա Անտուանետտային: Առաջին միջազգային հաջողությունից հետո դերասանուհին վերադարձավ թատերական բեմ Էդվարդ Օլբիի «Երեք բարձրահասակ կանայք» պիեսի բեմադրության մեջ[2]: Շուտով Ժուդիտը հրավեր ստացավ ամերիկյան արկածային ֆիլմ Ալեկսանդր Դյումայի սիրավեպերի հիման վրա «Մարդը երկաթյա դիմակով»[1], որում հավաքված էր ուժեղ միջազգային դերասանական խումբ — Լեոնարդո Դի Կապրիո, Դժերեմի Այրոնս, Ջոն Մալկովիչ, Ժերար Դեպարդիե: Այս կինոնկարում, էկրաններին դուրս եկած 1998 թվականին, Գոդրեշը կաատարեց Ատոսի որդի Րաուլի սիրեցյալի դերը: Այս ֆիլմից սկսեց Ժուդիտի աշխատանքի անվերջանալի փուլն արտերկրյա կինոյում, որի ժամանակ նա նկարահանվեց «Էնտրոպիա» (1999), «Հարավային Քենսինգտոն» (2001) և «Սորուն ավազներ» (2003) ֆիլմերում:
1998 թվականին «Գեղեցկուհիներ» ֆիլմում Գոդրեշը թողեց իրեն սովոր դրամատիկական դերերը և անցավ ռոմանտիկ կատակերգության ժանրին: Կատակերգական դերը կատարյալ խաղալու համար «Իսպանուհին» (2002) կինոնկարում Ժուդիտն արժանացավ «Սեզար» մրցանակին լավագույն կանացի դերի համար երկրորդ պլանում[1]: 2002 թվականին Գոդրեշը վերադառձավ Սոֆի Մարսոյի հետ համագործակցությանը, խաղալով վերջինիս առաջին լիամետրաժ «Ասա ինձ սիրո մասին» ֆիլմում գլխավոր դերը:
2010 թվականին Ժուդիտը ներկայացրեց «Բոլոր աղջիկներն են լացում» կինոնկարը, որում կատարեց երգչուհու դերը, որտեղ հենց ինքը կատարեց երգերը, գրված հատուկ ֆիլմի համար Բենժամին Բիոլայի և Ժուլյեն Դորեյի կողմից: Ֆիլմը հիմնականում հանդիսանում է ինքնակենսագրական, հիմնված դերասանուհու կյանքի սեեփական փորձից[5]:
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժուդիտ Գոդրեշը ամուսնացած է եղել կատակերգական դերասան Դանի Բունի հետ, ումից ունեցավ որդի՝ Նոյին: «Հայր» ֆիլմի նկարահանումներին նա ծանոթացավ կոմիկ Մարիս Բարտելեմի հետ, ումից ունի դուստր՝ Թեսս, 2005 թվական[6]:
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ | Հայերեն անվանում | Օրիգինալ անվանում | Դեր |
---|---|---|---|
1985 | Ապագա ամառը | L'été prochain | Նիկի |
1988 | Հաճույքների ժամ | Les saisons du plaisir | Օֆելյա |
1988 | Աղքատները | Les mendiants | Կատրին |
1988 | Մերիդիան | La méridienne | Ստեֆանի |
1989 | Ահարկու ամառ | Un été d’orages | Լաուրենս |
1989 | Տասնհինգամյան | La fille de 15 ans | Ժուլյետ |
1990 | Որդիները | Sons | Ֆլորենս |
1990 | Հուսախաբվածը | La désenchantée | Բետ |
1991 | Փարիզն արթնանում է | Paris s'éveille | Լուիզա |
1991 | Ֆերդիդուրկա | Ferdydurke | Զու |
1993 | Տանգո | Tango | Մադլեն |
1993 | Էմմա Ցունց | Emma Zunz | Էմմա Ցունց |
1993 | Նոր կյանք | Une nouvelle vie | Լիզ |
1994 | Մեծ փոքրիկը | Grande petite | Բենեդիկտա |
1995 | Մեկ կամ երկու կյանքերի համր | Pour une vie ou deux | Միլա |
1995 | Շրջոնք լուսաբաց | L’aube à l’envers | |
1996 | Բոմարշե | Beaumarchais l’insolent | Մարիա-Անտուանետտա |
1996 | Ծաղրանք | Ridicule | Մատիլդա դե Բելգարդ |
1997 | Կարմիր և սև | Le rouge et le noir | Մատիլդա դե Լա Մոլ |
1998 | Մարդը երկաթյա դիմակով | The Man in the Iron Mask | Քրիստին |
1998 | Գեղեցկուհիները | Bimboland | Սեսիլ Բյուսի |
1999 | Էնտրոպիա | Entropy | Ստելլա |
2001 | Հարավային Քենսինգտոն | South Kensington | Սյուզաննա |
2002 | Իսպանուհին | L’auberge espagnole | Աննա-Սոֆիա |
2002 | Ասա ինձ սիրո մասին | Parlez-moi d’amour | Ժուստին |
2003 | Սորուն ավազներ | Quicksand | Լելա Ֆորին |
2003 | Շուկա | France Boutique | Էստել |
2005 | Դուք կծիծաղեք, բայց ես գնում եմ | Tu vas rire, mais je te quitte | Էլիզա Վերոն |
2005 | 35 և քիչ ավել | Tout pour plaire | Մարի |
2005 | Հայր | Papa | Մամա |
2007 | Ես չեմ ուզոււմ, որ դու գնաս | J’veux pas que tu t’en ailles | Կառլա |
2008 | Տուն, սիրելի տուն | Home Sweet Home | Կլեր |
2009 | Դարձրու ինձ երջանիկ | Fais-moi plaisir! | Էլիզաբեթ |
2009 | Ալբերտ Շվեյցեր | Albert Schweitzer | Թերեզա Բորդեն |
2010 | Բոլոր աղջիկները լացում են | Toutes les filles pleurent | Լյուսի |
2010 | Հուսահատված տնտեսուհին | Potiche | Ժոել |
2010 | Հանգստյան օր | Holiday | Նադին Տրեմուա |
2011 | Հիանալի ռեյս | Low Cost | Նուանս |
2011 | Սիրելու արվեստ | L'art d'aimer | Ամելի |
2012 | Թանկագին բժիշկ | Royal Pains | Կլոդետ Ֆոն Յուրգենս |
2013 | Ախտավոր խաղեր | Stoker | Բժիշկ Ժակին |
2015 | Գիշերակաց | The Overnight | Շառլոտտա |
2015 | Ձմեռ | Winter | Միրիամ |
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Жюдит Годреш Internet Movie Database կայքում
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Judith Godrèche: Sa biographie» (ֆրանսերեն). AlloCiné. Արխիվացված է օրիգինալից 2013-02-16-ին. Վերցված է 2013-02-13-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Judith Godrèche- Biography» (անգլերեն). Yahoo! Movies. Արխիվացված է օրիգինալից 2013-02-16-ին. Վերցված է 2013-02-13-ին.
- ↑ «Juries 1991» (անգլերեն). Berlinale.de. Արխիվացված է օրիգինալից 2013-02-16-ին. Վերցված է 2013-02-13-ին.
- ↑ «L'aube à l'envers» (անգլերեն). Festival de Cannes. Արխիվացված է օրիգինալից 2013-02-16-ին. Վերցված է 2013-02-14-ին.
- ↑ Genone Paola (31 марта 2010). «Judith Godrèche: "Ce métier m'a sauvée, mais il m'a aussi empêchée de grandir."» (ֆրանսերեն). L'Express. Արխիվացված է օրիգինալից 2013-02-16-ին. Վերցված է 2013-02-14-ին.
- ↑ «Judith Godrèche rend Maurice Barthélémy papa avant Papa...» (ֆրանսերեն). Actustar.com. 28 апреля 2005. Արխիվացված է օրիգինալից 2013-02-16-ին. Վերցված է 2013-02-14-ին.