Մասնակից:Լինա Մուսայելյան/Ավազարկղ 4

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բնակավայրը գտնվում է ԱՀ հյուսիսարևմտյան հատվածում՝ Քաշաթաղի շրջանում՝ նախկինում՝ Արցախի Բերձոր գավառում։ Սեղաբաշխված է գյուղը Հակարի գետի Շալուա վտակի աջափնյա հովտում՝ Բերձոր քաղաքից 38 կմ հյուսիս-արևմուտք։ Գյուղը բոլոր կողմերից էլ շրջապատված է անտառներով։ Մինչև հայաթափվելը բնակավայրը միջնադարում հայտնի էր Զառիստ անունով։ 1246 թվականին Գտչավանքի շինարարական արձանագրության մեջ Արցախի մի շարք հնագույն բնակավայրերի հետ միասին հիշատակված է նաև Զառիստը։ Բնակավայրը այնքան առանցքային դերակատարություն ուներ գավառի կյանքում, որ միջին միջնադարից մինչև 19-րդ դարի սկզբները վերոհիշյալ տարածքը գյուղի անունից սկսեց անվանվել Զառիստ։ Դրա մասին իր ուղեգնացական ակնակներում հիշատակում է նաև Սարգիս արքեպիսկոպոս Ջալալյանցը։ Թրքախոս քրդերը, հայտնվելով հայկական այս տարածքում, ոչ միայն ոչնչացրին հայերին, այլև նրանց ստեղծած մշակույթն և իրենց լեզվահնչյունային մտածողության համաձայն՝ անվանափոխեցին նաև հայկական բնակավայրերը։ Զառիստի փոխարեն շրջանառության մեջ դրվեց Հաջի-Սամլու անունը։ 20-րդ դարի սկզբներին Հաջի-Սամլուն համանուն գավառամասի վարչական կենտրոնն էր։ Գավառամասում կար 28 գյուղ։ 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին ֆրանսիական կապիտալը մտավ նաև Արցախ։ Ֆրանսիական կապիտալով ձեռնարկություններ ստեղծվեցին տարբեր ասպարեզներում ՝հանքարդյունաբերություն, մետաքսագործություն և փայտամշակում։ Հաջի-Սամլուում նույնպես ստեղծվեց փայտամշակման մի գործարան։ 1918 թվականին մինքենդցի Սուլթան բեկի գլխավորած թուրքերից ու քրդերից կազմված ավազակախմբերը թալանեցին և հրի մատնեցին փայտամշակման գործարանը։ Խորհրդային տարիներին Հաջի-Սամլուն գտնվում էր Կարմիր Քուրդրստանի օկրուգի, իսկ 1930 թվականին՝ Լաչինի շրջանի կազմի մեջ։ Խորհրդային տարիներին քրդերով վերաբնակեցված հին հայկական գյուղերը Արցախը և Սյունիքը իրարից բաժանող սև օղակ էին դարձել։ 1993 թվականին Արցախի պաշտպանության բանակը ազատագրեց Հաջի-Սամլուն։ 1994 թվականին զինադադարի կնքումից հետո այստեղ հաստատվեցին հայ առաջին վերաբնակիչների ընտանիքները։ Գյուղը ստացավ Վազգենաշեն անունը։ Գյուղի դպրոցահասակ երեխաները հաճախում են նույն համայնքի կազմի մեջ գտնվող Մարտունաշենի հիմնական դպրոցը, որը բացվել էր 1997 թվականին։ Չնայած Վազգենաշենում և նրա շրջակայքում գտնվող պատմամշակութային հուշարձանները դարեր շարունակ քանդվել և ոչնչացվել են երկրամաս ներխուժած թուրքերի կողմից, այնուամենայնիվ դրանք այնքան շատ են եղել, որ դրանց մի մասը փրկվել և նորից ու նորից որպես անխոս վկաներ հաստատում են այս տարածքների հայկական լինելու փաստը։ Մակար Բարխուդարյանը 19-րդ դարի վերջերին եղել է վերոհիշյալ գյուղում և գավառամասում և տեսնելով այս ամենը, գրել է․ «Պակաս չեն աւերակ գիւղեր, եկեղեցիներ և հանգստարան Զառիստում և սորա շրջաններում»։ Վազգենաշենի պատմամշակութային նշանակության հուշարձաններ են՝ եկեղեցի(16-17-րդ դարեր), գերեզմանոց(15-16-րդ դարեր), խաչքարեր(15-16-րդ դարեր), «Կոտրած» կամուրջ(17-18-րդ դարեր)։ Վազգենաշենը գտնվում է Արախիշի համայնքի կազմի մեջ։ Բնակիչները ապահովված են խմելու ջրով։ Գյուղը էլեկտրաֆիկացված է։ Բջջային հեռախոսակապը, հեռուստատեսությունը, ինտերնետ ծառայությունները նույնպես հասանելի են բնակիչներին։ 2018 թվականին Վազգենաշենում կար 7 տնտեսույուն, 29 բնակիչ։ Նրանց հիմնական զբաղմուքը գյուղատնտեսությունն է։