Արախիշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղական համայնք
Արախիշ
Կոորդինատներ: 39°51′14″ հս․ լ. 46°24′24″ ավ. ե. / 39.85389° հս․. լ. 46.40667° ավ. ե. / 39.85389; 46.40667
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՔաշաթաղ
Մակերես12607,5 կմ²
Բնակչություն12 մարդ
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+4
##Արախիշ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png

Արախիշ, գյուղական համայնք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հարավարևմտյան հատվածում։ Բերձոր շրջկենտրոնից գտնվում է 80 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 130 կմ հեռավորության վրա։ Համայնքը հարթավայրային է, ունի 3092.0 հա տարածք, որից 2673.8 հա գյուղատնտեսական նշանակություն։ Համայնքի սահմանային գոտով հոսում է Շալվա գետը։ Արախիշ համայնքի կազմում ընդգրկված են նաև Աղբրաձոր, Գահանիստ, Հայթաղ, Մովսեսաշեն, Վազգենաշեն և Քարաբակ գյուղերը։ Աղբաձոր գյուղում բնակվում է 6 մարդ, 1 տնտեսություն, Գահանիստ գյուղում՝ 5 մարդ, 4 տնտեսություն, Հայթաղ գյուղում՝ 8 մարդ, կա 3 տնտեսություն, Մովսեսաշեն գյուղում՝ 19 մարդ, կա 5 տնտեսություն, Վազգենաշեն գյուղում՝ 23 մարդ, կա 7 տնտեսություն, իսկ Քարաբակ գյուղը 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ բնակչություն չունի։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արախիշ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 12 մարդ, կա 5 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ:

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են՝ եկեղեցի «Զորախաչ» (1246 թ.), եկեղեցի «Արախիշ» (12-13-րդ դարեր), գերեզմանոց (9-17-րդ դարեր), խաչքար (16-17-րդ դարեր), խաչքար (9-11-րդ դարեր), 2 տապանաքարեր (17-րդ դար), տապանաքար (1295 թ.), ժայռախաչ (15-16-րդ դարեր), գերեզմանոց (9-17-րդ դարեր), տապանաքար (12-րդ դար)։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png