Մասնակից:Իննա Պետրոսյան/Ավազարկղկատու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ինդիա (անգլ.՝ India, այլ անվանումներ՝ Վիլլի՝ անգլ.՝ Willie, Կիտտի՝ անգլ.՝ Kitty, ), սև կատու, որը պատկանում էր ԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Բուշ կրտսերին և առաջին տիկին Լորա Բուշին։ Գրեթե երկու տասնամյակ ապրել է նախագահ Բուշի ընտանիքում։

Բուշերի ընտանիքն ամերիկյան կարճամազ Ինդիային ձեռք է բերել երկվորյակների՝ Բարբարա և Ջեննա Բուշերի համար, երբ նրանք 9 տարեկան էին։ Երբ քույրերը գնում էին քոլեջ, կատուն մնում էր Լորայի և Ջորջի հետ[1]։ Լորա Բուշն ասել է, որ Ինդիան իր սիրելի տնային կենդանին է[2]։

Սպիտակ տանը[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականի հունվարին Ինդիան Տեխասի նահանգային ամառանոցից տեղափոխվել է Սպիտակ տուն։ Առավել երիտասարդ, կարմրամազ, վեցամատ կատվին՝ Էրնիին (անգլ.՝ Ernie), որն այդպես էր կոչվել Էրնեստ Հեմինգուեյի պատվին[3], Բուշն իր հետ չի վերցրել։ Նրան ուղարկել է Բրենտվուդ[4]՝ ընտանիքի ընկերներին[3], քանի որ Էրնին քերծում էր կահույքը, և Բուշը վախենում էր Սպիտակ տան արժեքավոր իրերի համար[5]։ Իսկ ահա Ինդիայի ճանկերը հեռացված էին[6]։ Համեմատելով Էրնիին և Ինդիային՝ Բուշն ասում էր, որ «Էրնիի մեջ ազատ հոգին ավելի շատ է», այն դեպքում, երբ Ինդիան ավելի հանգիստ կատու էր[7]։

Հնդկաստանում (անգլ.՝ India) կատվի անունն ընդունել են որպես վիրավորանք։ 2001 թվականին ԲՋՓ (Բհարաթիա ջանատա փարթի) կուսակցության ակտիվիստները ցույցեր են կազմակերպել Մումբայում՝ ամերիկյան հյուպատոսության մոտ՝ հետևյալ գրվածքով պաստառով՝ «Պարոն նախագահ, սխալներ թույլ մի տվեք: Հնդիկները կատուներ չեն, հնդիկները առյուծներ են»։ Նրանք պահանջում էին կատվին հանել Սպիտակ տան պաշտոնական կայքից[8]:

Բաջրանգ-Դալ ազգայնական կուսակցության ակտիվիստները ի նշան բողոքի շանը Ջորջ Բուշ էին անվանել՝ դրա համար անցկացնելով անվանակոչման հատուկ արարողություն և մյուսներին ևս կոչ անելով իրենց շներին Բուշ կոչել[9]: Կալկաթայում Հնդկաստանի ուսանողների ֆեդերացիայի անդամները ցույցեր են կազմակերպել ամերիկյան հյուպատոսության առջև՝ ցուցադրելով սպիտակ կատու՝ «Բուշ» ցուցանակով[10]: 2004 թվականի հուլիսին ցուցարարները կատվի անունը հայտարարել են իբրև ազգի վիրավորանք և ի նշան բողոքի Քերալի Օրենսդիր ժողովի դիմաց այրել Բուշի խրտվիլակը[11]: Մումբայում ԱՄՆ հյուպատոսությունն արդարացել է՝ պատճառաբանելով, որ սև կատվին տրված «Ինդիա» անունն առաջացել է «հնդկական թանաքից» (տուշից)[12][9]:

Բարնին, միսս Բիզլին և Ինդիան Սուրբ վալենտինի օրը, 2007

Ըստ Սպիտակ տան պաշտոնական կայքի տվյալների՝ կատվի անունն ընտրվել է ոչ թե երկրի կամ տուշի, այլ բեյսբոլի մարզիկ Ռուբեն Սյեր «Էլ Ինդիոյի» պատվին այն ժամանակ, երբ նա խաղում էր Բուշին պատկանող Տեխաս Րեյնջերս թիմում: Կատվի անունն ընտրել է Բուշի աղջիկը՝ Բարբարան[1]: Բացի Ինդիա անունից կատուն ուներ նաև Վիլլի մականուն: Ի պատասխան մամուլի ծառայության ներկայացուցչի հարցի, թե կատվին ինչու էր պետք ինչու էր պետք երկրորդ անուն, Լորա Բուշը պատասխանել է՝ «Սա Տեխասն է, այստեղ բոլորը մականուն ունեն։ Նահանգապետը բոլորին մականուններ է տալիս, այդ թվում՝ նաև իր կատվին»[13]: Լորա Բուշը բացատրել է, որ կատվի անունը Վիլլի է, քանի որ «Ինդիա» անունը չափազանց դժվար է կրկնել»[14]։

Չնայած Ինդիան ապրում էր Սպիտակ տանը՝ նախագահական ընտանիքում, նա միշտ գտնվում էր ավելի հայտնի շոտլանդական տերիերներ Բարնիի և միսս Բիզլիի ստվերում: Թեև Ինդիան Վիլլի անունով Բարնիի հետ նկարահանվել է որոշ ֆիլմերում[15], սակայն այնտեղ խաղացել է երկրորդական դերեր: Բուշի նախագահության ժամանակ շները մամուլի կողմից ավելի մեծ ուշադրության էին արժանանում[1]: Լորան ասում էր, որ կատուն ապրում է վերին հարկում, ուստի մամուլը նրան հազվադեպ է տեսնում[16]: Սպիտակ տան մամուլի ծառայության ներկայացուցիչները Ինդիայի նկարների քիչ թվաքանակը բացատրել են նրանով, որ շատ բարդ է նրան լուսանկարել, «գրեթե նույնքան դժվար, որքան Լոխ Նեսի հրեշին»[17], և որ նա ինքնամփոփ է ու չի սիրում գտնվել ուշադրության կենտրոնում[18]:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարբարա և Լորա Բուշերը հրաժեշտ են տալիս կատվին՝ ուղևորվելով Պանամա, 2008

2009 թվականի հունվարին Բուշի ընտանիքը պատրաստվում էր ընտանի կենդանիների հետ հեռանալ Սպիտակ տնից[19], բայց Ինդիան, չհասցնելով տեղափոխվել, հունվարի 4-ին՝ 18 տարեկանում, մահացել է[20][21]: Մամուլին հայտարարելու ժամանակ Լորա Բուշի մամլո քարտուղար Սալի Մակդոնոուն նշել է, որ ընտանիքը խորապես վշտացել է կատվի մահվան պատճառով: Մամլո հաղորդագրությունում ասվում էր, որ «Ինդիան Բուշերի ընտանիքի սիրելի անդամն էր գրեթե երկու տասնամյակ: Նրան շատ կկարոտեն»[22]:

Կատվի մահից կարճ ժամանակ անց Բարաք Օբաման տեղափոխվել է Սպիտակ տուն, և Սպիտակ տան պաշտոնական կայքում Բուշի կենսագրության մեջ Ինդիայի մասին բոլոր հիշատակումները ջնջվել են[23]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Rick Dunham. «Dogs overshadow death of Bush family's cat» (անգլերեն). The Houston Chronicle. Արխիվացված է օրիգինալից 2012-04-06-ին. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (օգնություն)
  2. «Mrs. Bush's Remarks in a Question and Answer Session with Children at the Opening of America@your Library» (անգլերեն). Whitehouse.gov. Արխիվացված է օրիգինալից 2012-04-06-ին. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (օգնություն)
  3. 3,0 3,1 Maureen Dowd. «Liberties; Cats, Dogs and Grifters» (անգլերեն). The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2012-04-06-ին. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (օգնություն)
  4. Reuters News Service. «Bush cat found tom-catting in L.A.» (անգլերեն). Deseret News. {{cite web}}: |author= has generic name (օգնություն); Unknown parameter |datepublished= ignored (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «First Pets. A Chew Toy Away From the Presidency» (անգլերեն). Time. էջ 4. Արխիվացված է օրիգինալից 2008-03-07-ին. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «The Truth About Cats & Dogs» (անգլերեն). The Washington Post. Արխիվացված է օրիգինալից 2009-08-02-ին. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. Stephen M. Silverman. «White House Animal Tails» (անգլերեն). People. Արխիվացված է օրիգինալից 2012-04-06-ին. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (օգնություն)
  8. «Protesters go after Bush's cat» (անգլերեն). Independent Online. Արխիվացված է օրիգինալից 2012-04-06-ին. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (օգնություն)
  9. 9,0 9,1 «Hindus dog Bush over cat's name» (անգլերեն). Би-би-си. Արխիվացված է օրիգինալից 2012-04-06-ին. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (օգնություն)
  10. «В Индии обиделись на кошку Буша». Русская служба Би-би-си. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (օգնություն)
  11. «Bush's cat India gets Indians enraged» (անգլերեն). Indo-Asian News Service. Արխիվացված է օրիգինալից 2012-04-06-ին. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (օգնություն)
  12. Of Cats, Dogs And Thin Skins(անգլ.) // Tehelka. — 2005-05-24. — № 20.
  13. Massie Ritsch. «Pet issues» (անգլերեն). Los Angeles Times. Արխիվացված է օրիգինալից 2012-04-06-ին. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (օգնություն)
  14. «Traveling with Lady Laura» (անգլերեն). Fort Worth Star-Telegram. Արխիվացված է օրիգինալից 2012-04-06-ին. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (օգնություն)
  15. «Video: Bushs Barney is back!» (գերմաներեն). GIGA. Արխիվացված է օրիգինալից 2012-04-06-ին. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (օգնություն)
  16. «Ask the White House» (անգլերեն). Whitehouse.gov. Արխիվացված է օրիգինալից 2012-04-06-ին. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (օգնություն)
  17. «Barney's Interactive Archives» (անգլերեն). Whitehouse.gov. Արխիվացված է օրիգինալից 2012-04-06-ին. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (օգնություն)
  18. «Ask the White House» (անգլերեն). Whitehouse.gov. Արխիվացված է օրիգինալից 2012-04-06-ին. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (օգնություն)
  19. Amy Argetsinger, Roxanne Roberts. «It's a Wrap for Barney's Holiday Gift» (անգլերեն). The Washington Post. Արխիվացված է օրիգինալից 2012-04-06-ին. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (օգնություն)
  20. Mark Knoller (2009-01-05). «Death Of A White House Underdog: The Cat». CBS News (անգլերեն).
  21. Gillman, Todd J. «Bush family cat dies at White House» (անգլերեն). Dallas Morning News. Արխիվացված է օրիգինալից 2011-05-24-ին. Վերցված է 2009-09-01-ին. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  22. «'First Feline' India dead at 18» (անգլերեն). United Press International. Արխիվացված է օրիգինալից 2012-04-06-ին. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (օգնություն)
  23. Al Kamen. «Nothing but Time» (անգլերեն). The Washington Post. Արխիվացված է օրիգինալից 2012-04-06-ին. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]