Մասնակից:Ժիրայր Արմեն Խաչատրյան/Ավազարկղ
Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյան | ||
| ||
---|---|---|
Կրթություն՝ | Գևորգյան հոգևոր ճեմարան | |
Գործունեություն՝ | Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ | |
Ազգություն | հայ | |
Դավանանք | Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի | |
Ծննդյան օր | հուլիսի 20, 1964 (59 տարեկան) | |
Ծննդավայր | Երանոս, Գեղարքունիքի մարզ, Հայաստան |
Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյան, եկեղեցական գործիչ, 1996 թվականի մայիսի 30-ից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից նշանակվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ և պաշտոնավարում է մինչ օրս։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1964 թվականի հուլիս 20-ին Մարտունու շրջանի Երանոս գյուղում: Նախնական կրթությունը ստացել է տեղի միջնակարգ դպրոցում: 1979-1985 թվականներին հեռակա կարգով սովորել ու ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական բաժինը: 1980 թվականին ընդունվել է Ս. Էջմիածնի հոգևոր ճեմարան: 1982-84 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, որից հետո ուսումը շարունակել ճեմարանում: 1988 թվականի մայիսի 12-ին, ձեռամբ Տ.Հուսիկ արք. Սանթուրյանի, ձեռնադրվել է սարկավագ և նշանակվել «Ալեք և Մարի Մանուկյան» գանձատան տնօրեն: 1989 թվականի մարտի 15-ին պաշտպանել է ավարտաճառ՝ «Եփրեմ Սսեցի Աջապահյան Կաթողիկոսի «Մեկնութիւն Յովանու Մարգարեի»» թեմայով:
1989 թվականի հունիսի 11-ին ձեռնադրվել է աբեղա: 1989 թվականի օգոստոսի 25-ից նշանակվել է Սիսիանի Սբ. Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ: 1990 թվականի մայիս 10-ից Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ.Վազգեն Ա-ի կողմից նշանակվել է Սյունյաց թեմի առաջնորդական փոխանորդ՝ Գորիս քաղաքում: 1993 թվականի ապրիլի 3-ից նշանակվել է Արարատյան Հայրապետական թեմում՝ որպես առաջնորդական փոխանորդի օգնական և Սևանի ավազանի հոգևոր տեսուչ: 1994 թվականի հունիսին մեկնել է Գերմանիայի Ռեգենսբուրգ քաղաք և վեց ամիս ուսանել տեղի աստվածաբանական համալսարանում: 1994 թվականի հունիսի 3-ին պաշտպանել է վարդապետական թեզ՝ «Առաքել Սյունեցու «Ամենայն չար տաջելի է»» թեմայով: 1994 թվականի դեկտեմբերից նշանակվել է Սևանյան դպրանոցի տեսուչ: 1996 թվականի մայիսի 30-ից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից նշանակվել է Կոտայքի թեմի առաջնորդ և պաշտոնավարում է մինչ օրս[1]: 1997 թվականի հունիսի 15-ին ձեռամբ Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռնադրվել է եպիսկոպոս[2]:
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2001 թվականի հուլիսի 18-ին ստացել է ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում: 2009 թվականի փետրվարի 18-ին պարգևատրվել է Կոտայքի մարզպետի հուշամեդալով: 2010 թվականի մարտի 26-ին ստացել է ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում: 2011 թվականի դեկտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարի թիվ 1537 հրամանով պարգևատրվել է «ՀՀ Զինված ուժերի 20 տարի» հոբելյանական մեդալով: 2013 թվականի հունվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարի թիվ 58 որոշմամբ պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան» մեդալով: 2013 թվականի փետրվարի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ նշանակվել է որպես ՀՀ Ոստիկանության հոգևոր պատասխանատու[3]:
2013 թվականի հունիսի 6-ին ՀՀ Ոստիկանության պետի թիվ 1807 հրամանով պարգևատրվել է «Քննչական գլխավոր վարչության 50-ամյակի» շքանշանով: 2014 թվականի ապրիլ 14-ի թիվ 1001-Ա հրամանով պարգևատրվել է «Օրենքի պատվար» մեդալով: 2014 թվականի մայիսի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի կողմից արժանացել է Արքության պատվի: 2015 թվականի հունվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարի թիվ 45 որոշումով պարգևատրվել է «Անդրանիկ Օզանյան» մեդալով[4]: 2015 թվականի օգոստոսի 21-ին ստացել է ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում: 2017 թվականի հուլիսի 15-ին ՀՀ Ոստիկանապետի թիվ 1632 որոշմամբ պարգևատրվել է «Համագործակցության համար» մեդալով: 2017 թվականի սեպտեմբեր 20-ին պարգևատրվել է Արցախի ազատության պայքարում կատարած հատուկ ծառայությունների համար «Մայրական երախտագիտության» մեդալով: 2018 թվականի ապրիլի 5-ին պարգևատրվել է «Ոստիկանության 100 ամյակ» հոբելյանական մեդալով:
Հարցազրույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Անհայրենիք ադրբեջանական ու թուրքական ոսոխը կրկին իր յաթաղանը ուղղեց խաղաղասեր հայի կողմը»[5],
- «Ազգովի պետք է ծառայենք երկրի, պետության շահին՝ մի կողմ դնելով նեղ անձնական շահը»[6],
- «Մենք չենք կարող թույլ տալ, որ կրկնվի 1915 թվականի դեպքերը»[7]:
Տեսահարցազրույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ««Անդրանիկ Օզանյան» մեդալի առթիվ»[8]
- «Ակունք գյուղի հոգեւոր-մշակութային կենտրոնի բացման արարողությունը»[9],
- «Սուրբ Պողոս եկեղեցու և Սուրբ Պետրոս մատուռի օծումը»[10],
- «Կոտայքի թեմի բազմազավակ ընտանիքները հյուրընկալվեցին Մայր Աթոռ Ս․ Էջմիածնում»[11],
- «Քահանայական ձեռնադրություն»[12],
- «Երեխաների աջակցության հիմնադրամի»[13],
- «Սննդի օգնություն կարիքավոր ընտանիքներին»[14]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «https://www.flib.sci.am». 1996. Վերցված է 2/2/2022-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|title=
- ↑ «Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյան». https://www.armenianchurch.org. 2/2/2022. Վերցված է 2015-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|website=
- ↑ «ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ». http://old.police.am/news/view/%D5%B0%D5%B8%D5%A3%D5%A5%D5%BE%D5%B8%D6%80-%D5%A1%D5%BC%D5%A1%D6%84%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6.html. 09.02.2013 17:07. Վերցված է 02.08.2022-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|website=
- ↑ «https://www.youtube.com/». Աբովյան TV Լուրեր լրատվական. Jan 28, 2015. Վերցված է 02.08.2022-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|title=
- ↑ «Անհայրենիք ադրբեջանական ու թուրքական ոսոխը կրկին իր յաթաղանը ուղղեց խաղաղասեր հայի կողմը». https://www.iravunk.com/. Վերցված է 02.08.2022-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|website=
- ↑ «Ազգովի պետք է ծառայենք երկրի, պետության շահին՝ մի կողմ դնելով նեղ անձնական շահը». https://newsmedia.am/. 25 Հուլիս, 2021. Վերցված է 02.08.2022-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|website=
- ↑ ««Մենք չենք կարող թույլ տալ, որ կրկնվի 1915 թվականի դեպքերը»». https://newsmedia.am/. 20 Հոկտեմբեր, 2020. Վերցված է 02.08.2022-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|website=
- ↑ «Աբովյան TV Լուրեր լրատվական». https://www.youtube.com/. Աբովյան TV Լուրեր լրատվական. 28.01.2015. Վերցված է 02,08,2022-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|website=
- ↑ «Opening of the Spiritual-Cultural center in the village of Akunq». https://www.youtube.com/. Armenian Church. Jan 10, 2014. Վերցված է 02.08.2022-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|website=
- ↑ «Սուրբ Պողոս եկեղեցու և Սուրբ Պետրոս մատուռի օծումը». https://www.youtube.com. ShoghakatTVcompany. 02.07.2014. Վերցված է 02.08.2022-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|website=
- ↑ «Կոտայքի թեմի բազմազավակ ընտանիքները հյուրընկալվեցին Մայր Աթոռ Ս․ Էջմիածնում». https://www.youtube.com. ShoghakatTVcompany. Dec 24, 2019. Վերցված է 02.08.2022-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|website=
- ↑ «Կեչառիսի վանական համալիրում յոթ սարկավագներ ձեռնադրվեցին քահանա». https://www.youtube.com. ShoghakatTVcompany. Oct 8, 2018. Վերցված է 02.08.2022-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|website=
- ↑ ««Երեխաների աջակցության հիմնադրամի»». https://www.youtube.com. ShoghakatTVcompany. Jan 12, 2018. Վերցված է 02.08.2022-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|website=
- ↑ «Կոտայքի թեմում շարունակվում է սննդի փաթեթների օգնությունը կարիքավոր դարձած ընտանիքներին». https://www.youtube.com. ShoghakatTVcompany. Jun 3, 2020. Վերցված է 02.08.2022-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|website=