Մասնակից:Էլեն Ավետիսյան/Ավազարկղ15

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլեն Ավետիսյան/Ավազարկղ15
 

Անտուան Գալլան (ֆր.՝ Antoine Galland, ), ֆրանսիական արևելագետ, անտիկվար, թարգմանիչ, ով հայտնի դարձավ «Հազար և մեկ գիշեր» թարգմանությամբ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղական աղքատ ընտանիքից է։ Չորս տարեկանում կորցրել է հորը։ Տասը տարեկան հասակում ընդունվել է Նուայոն քոլեջը, որտեղ սովորել է հունարեն, լատիներեն և հին հունարեն։ Ուսումը շարունակել է դե ֆրանս քոլեջում, որտեղ սովորել է արևելյան լեզուներ և կատարելագործեց հին հունարենը։ 1670 թվականին դարձել է Ստամբուլում՝ Մեհմեդ IV-ի արքունիքում, Ֆրանսիայի դեսպան Շառլ Օլե դե Նուանտելի գրադարանավարը և անձնական քարտուղարը։ 1670-1675 թվականներին Ֆրանսիայի դեսպանի հետ եղավ Ֆրակիում, Մակեդոնիայում, Ռումելիայում, Փոքր Ասիայում, Հոնիայում, Սիրիայում և Պաղեստինում։ Այդ ժամանակահատվածում սովորեց թուրքերեն, պարսկերեն, արաբերեն։ Պահում էր օրագիր։ Ընդհանուր առմամբ, երեք անգամ եղել է Օսմանյան կայսրությունում։ Երրորդ ճանապարհորդության ժամանակ (1679-1688) կատարել է Օստ-հնդկական ընկերության առաքելությունը՝ հավաքելով և կատալոգածելով հին գրքերն ու արվեստի գործերը՝ դրանք Եվրոպա տեղափոխելու նպատակով։ Վերադառնալուց հետո նշանակվեց թագավորի անտիկվար։

1697-ից ղեկավարել է Արևելյան գրադարանի բազմահատոր բառա-հանրագիտարանային հրատարակությունը, որը Եվրոպայի համար երկար ժամանակ դարձել է Արևելքի մասին տեղեկությունների և պատկերացումների հիմնական աղբյուրը (մասնավորապես, դրանից իր սյուժեները հավաքել են Ուիլյամ Բեքֆորդը և շատ ուրիշներ)։ Մինչև 1701 թվականի վերջը զբաղվում էր արևելյան հեքիաթների թարգմանությամբ, որոնք Եվրոպայում հայտնի են եղել որպես «Հազար և մեկ գիշեր»։ Այդ գրքի առաջին հրատարակությունը մեծ հաջողություն ունեցավ։ Գալանի թարգմանությունը երկար ժամանակ օրինակելի էր համարվում, 18-րդ դարի ընթացքում այն տարածվել է Եվրոպայի շատ երկրներում, ճանաչում է ստացել Արևելքում և բազմաթիվ նմանակումներ է ունեցել օրինակ՝ Անտուան Համիլթոնի «Contes de Féerie»-ը։ Հենց Գալլինին է պատկանում ավելի հին և հայտնի հեքիաթի տարբերակներից մեկը՝ «Ալի Բաբան և 40 ավազակները»։ Բացի «Հազար և մեկ գիշեր» հեքիաթից Գալլանը թարգմանեց նաև Ղուրանը, սուրճի ծագման, Օսմանյան կայսրության պատմությունը։ Արձանագրությունների և գեղեցիկ բանահյուսության ակադեմիայի անդամ (1701), արաբերենի դասախոս դե Ֆրանս քոլեջում (1709 թվականից)։ Նրա օրագիրը հրատարակվել է 1881 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Abdel-Halim M. Antoine Galland, sa vie et son œuvre. Paris: A.G. Nizet, 1964
  • May G. Les mille et une nuits d’Antoine Galland, ou, Le chef-d'œuvre invisible. Paris: PUF, 1986
  • Hoang L. Les Mille et une nuits: à travers l’infini des espaces et des temps: le conteur Galland, le conte et son public. New York: P. Lang, 2001
  • Герхардт М. Искусство повествования. Литературная история «1001ночи». М.: Наука, 1984, с.66-69
  • Борхес Х. Л. Переводчики «Тысячи и одной ночи»// Он же. Собрание сочинений в 4-х томах. Т.1. СПб: Амфора, 2005, с.352-354

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]