Մասնակից:Էդիտա Սիմոնյան/Ավազարկղ
Ռուսաստանի յոթ հրաշալիքներ, նախագիծ, որի նպատակը Ռուսաստանի յոթ հրաշալիքների որոնումն էր: Մրցույթը կազմակերպվեց «Տեղեկագիր» («Իզվեստիա») թերթի, «Ռուսաստան» ( « Ռոսսիա» ) հեռուստաալիքի և «Փարոս» («Մայակ») ռադիոկայանի կողմից: «Երկրի յոթ հրաշալիքների» ընտրությունը տեղի ունեցավ հաղորդագրության և համացանցի միջոցով:
Մրցույթը տեղի է ունեցել երեք փուլով: Առաջին փուլում (2007 թվականի հոկտեմբերի 1-ից 2008 թվականի փետրվարի 1-ը) եղավ տարբերակների ընդունում և դրանց հիման վրա քվեարկություն: Արդյունքում Ռուսաստանի 7 դաշնային շրջաններից ընտրվեցին 49 հրաշալիք (7 - ական հրաշալիք ամեն մի դաշնային շրջանից): 2008 թվականի փետրվարի 1-ից մայիսի 1-ը կայացավ երկրորդ փուլը, որի արդյունքում ընտրվեցին մրցույթի կիսաեզրափակիչ փուլ անցնող 14 մասնակից: Մայիսի 1-ից հունիսի 10 կայացավ եզրափակիչ փուլը, որտեղ գաղտնի քվեարկությամբ ընտրվեցին Ռուսաստանի յոթ հրաշալիքները: 2008 թվականի հունիսի 12-ին՝ Ռուսաստանի օրը, Կարմիր հրապարակում հայտարարվեցին մրցույթի հաղթողների անունները:
2007 թվականի մայիսի 30- ին Ռուսաստանի Տուրիստական արդյունաբերության միությունը պետերբուրգյան «Համաշխարհային հետախուզիչ» ամսագրի հետ համատեղ հայտարարեց համանման բաժնետոմս - «Ռուսաստանի յոթ հրաշալիքներ» : «Համաշխարհային հետախուզիչ» ամսագրի կողմից քվեարկության առաջադրվեցին 100 տեսարժան վայր (ամսագիրը հավաքեց համապատասխան առաջարկներ ամսագրի ընթերցողների կողմից, իսկ վերջնական ցուցակը վստահվեց փորձագիտական խորհրդին): Առաջին փուլի շրջանակներում ստացվել և մշակվել է ավելի քան 20 հազար ձայն: Նրանց հաշվարկի արդյունքում 2007 թվականի հուլիսի 7-ին որոշվեցին 21 առաջատարները:Կայացավ 2-րդ փուլը ևս: Միջանկյալ քվեարկության արդյունքները հայտարարվում էին յուրաքանչյուր ամսվա յոթին, իսկ «Ռուսաստանի յոթ հրաշալիքների» վերջնական ցուցակը հրապարակվեց 2008 թվականի հուլիսի 7-ին:
Անվանում | Գտնվելու վայր | Պատկեր |
---|---|---|
Գեյզերի հովիտ | Կամչատկայի երկրամաս | |
Բայկալ | Իրկուտսկի շրջան, Բուրյաթիա | |
Պետերգոֆ | Սանկտ - Պետերբուրգ | |
Հողմահար սյուներ | Կոմի | |
Վասիլի Երանելիի տաճար | Մոսկվա | |
Մամաև կուրգան և «Մայր հայրենիք» հուշարձան | Վոլգոգրադ | |
Էլբրուս - երկրորդ փուլի հաղթող [1] | Կաբարդինո - Բալկերիա |
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռուսաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկ
- Աշխարհի յոթ հրաշալիքներ
- Աշխարհի նոր յոթ հրաշալիքներ
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]