Մասնակից:Դեյվ Բաղդասարյան/Ավազարկղ
Դեյվ Բաղդասարյան/Ավազարկղ |
---|
Վինս Գիլիգան (), ամերիկացի սցենարիստ, կինոռեժիսոր և կինոպրոդյուսեր։ Նա առավել հայտնի է իր աշխատանքով հեռուստատեսության մեջ․ Գիլիգանը «Ամբողջ ծանրությամբ» հեռուստասերիալի հեղինակն է։ Նույնպես նա աշխատել է «Գաղտնի նյութեր» սերիալում որպես սցենարիստ և պրոդյուսեր։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիլիգանը ծնվել է ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի Ռիչմոնդ քաղաքում՝ դպրոցական ուսուցչուհու և ապահովագրական գործակալի ընտանիքում։
Նրա ծնողները բաժանվել են 1974 թվականին, և Վինսը կրտսեր եղբոր՝ Պատրիկի հետ մեծացել է Ֆարմվիլ-ում[1]։ Իր երիտասարդության տարիներին Գիլիգանը ընկերացել է Անգուս Ուոլի հետ։ Նրա հետաքրքրությունը կինոյի հանդեպ սկսվել է, երբ Ուոլի մայրը՝ Ջեքին, ով նույնպես դասավանդում էր նույն դպրոցում, որտեղ և Գիլիգանի մայրը, նրան տեսախցիկ է տվել: Այդ տեսախցիկի օգնությամբ Գիլիգանը Պատրիկի հետ միասին նկարահանել է գիտաֆանտաստիկ ֆիլմեր։ Տասներկու տարեկանում Վինսն ավարտել է իր առաջին «Տիեզերական կործանումը» ֆիլմը։ Մեկ տարի անց Վիրջինիայի համալսարանի[2] կինեմատոգրաֆիական մրցույթում, իր տարիքային խմբում, նա առաջին տեղն Է զբաղեցրել։
Գիլիգանը հիշում է Ջեքի Ուոլին, որպես իր կյանքի առավել ոգեշնչող մարդկանցից մեկը և ասում է, որ չէր լինի այնտեղ, որտեղ նա գտնվում է հիմա, եթե չլիներ Ջեքին: Ջեքին իր որդուն և Վինսին տարել է կինոթատրոն, և դա դարձել է այն պատճառներից մեկը, թե ինչու նրանք երկուսն էլ սկսել են կինեմատոգրաֆի կարիերան[3]։ Գիլիգանի հետաքրքրությունը կինոյի հանդեպ աջակցում էր նաև նրա հայրը։ Նա Վինսին ցուցադրում էր նուարի և վեստերն ժանրի դասական ֆիլմեր՝ Ջոն Ուեյնի և Քլինթ Իսթվուդի հետ։
Գիլիգանը իրավունք է ստացել սովորելու Միչիգան նահանգի՝ Ինթերլոշեն քաղաքում հեղինակավոր Center for the Arts համալսարանում։ Սկզբում նա վստահ չէր, որ պետք է թողնի ընտանիքը և ամբողջությամբ փոխի իր շրջապատը, բայց մայրը համոզել է նրան։ Center for the Arts-ում սովորելուց հետո Վինսը վերադարձավ Չեստերֆիլդ, որպեզի հաճախի բարձրագույն դպրոց։ 1985 թվականին Գիլիգանը ընդունվել Է Նյու Յորքի համալսարան։ Կրթության ժամանակ նա գրել է «Ահա այսպիսի կարկանդակներ» ֆիլմի սցենարը (1998 թվականին Ֆիլմը նկարահանվել է Դրյու Բերիմորի հետ գլխավոր դերում), այդ սցենարի համար 1998 թվականին Գիլիգանը ստացել է Virginia Governor՛s Screenwriting Award[4] մրցանակը։ Այս մրցույթի ժյուրիի անդամներից մեկը եղել է կինոպրոդյուսեր Մարկ Ջոնսոնը, որը շատ տպավորված էր Գիլիգանի ստեղծագործությամբ և նրան անվանել է «ամենաստեղծագործ գրող, ում ես երբևէ կարդացել եմ»։ Հենց Ջոնսոնն է հետագայում Գիլիգանին ծանոթացրել «Գաղտնի նյութեր» սերիալի հեղինակ Քրիս Քարթերի հետ։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գաղտնի նյութեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիլիգանի առաջին իրական ճեղքումը հեռուստաինդուստրիայում տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նա դարձել է «Գաղտնի նյութեր» հեռուստասերիալի նկարահանող խմբի մի մասը: Վինսն այդ սերիալի մեծ երկրպագուն էր և անձամբ հանդիպել է նրա ստեղծող Քրիս Քարթերի հետ։ Ավելի ուշ գրել է սցենար, որը դարձել է երկրորդ եթերաշրջանի դրվագ՝ «Ցրված լույս» անվանումով[5]։ Դրանից հետո Քարթերը Գիլիգանին հրավիրել է սցենարիստների հիմնական թիմ։ Գիլիգանի աշխատանքը «Գաղտնի նյութերում» տևել է յոթ տարի, որի ընթացքում նա հանդես է եկել որպես քսանմեկ դրվագների սցենարիստ, քառասունչորս դրվագների գործադիր պրոդյուսեր և քսան դրվագների պրոդյուսեր։ Դրանից հետո Վինսն աշխատել է նաև «Գաղտնի նյութեր» հեռուստասերիալի սփին-օֆֆ «Միայնակ սլաքներ» սերիալի վրա։
Ամբողջ ծանրությամբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վինս Գիլիգանն առավել հայտնի է որպես AMC ալիքի «Ամբողջ ծանրությամբ» դրամատիկական սերիալի ստեղծող, սցենարի հեղինակ ռեժիսոր և պրոդյուսեր: Այդ սերիալի վրա աշխատելու համար Գիլիգանը վեց անգամ առաջադրվել է «Էմմի» հեղինակավոր մրցանակին 2008-2012թթ: Սերիալն ինքն առաջադրվել է այս մրցանակին չորս անգամ և հաղթել է 2013 թվականում: Որպես պրոդյուսեր՝ մրցանակի է առժանացել նաև Գիլիգանը[6]։ Նույն թվականին ԱՄՆ-ի սցենարիստների գիլդիան «Ամբողջ ծանրությամբ» սերիալը տեղավորեց 13-րդ հորիզոնականում՝ պատմության լավագույն սերիալների ցանկում[7]։ Բացի այդ, Գիլիգանը երկու անգամ արժանացել է ԱՄՆ սցենարիստների գիլդիայի մրցանակին՝ սցենարի վրա աշխատելու համար: 2013 թվականին սերիալը գրանցվել Է Գինեսի ռեկորդների գրքում որպես ամենաբարձր վարկանիշ ունեցող սերիալ[8]։ Սերիալի եզրափակիչը տեղի է ունեցել 2013 թվականի սեպտեմբերի 29-ին և էկրանների մոտ հավաքել է 10,3 մլն հանդիսատես[9]։
Վերջին աշխատանքները
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի սեպտեմբերին հայտարարվել է, որ Sony Pictures Television-ը և AMC-ն պայմանագիր են կնքել, որի համաձայն Sony Pictures-ը հանդես կգա որպես «Ամբողջ ծանրությամբ»՝ սերիալի սփին-օֆֆ՝ «Ավելի լավ է զանգեք Սոլին» սերիալի պրոդյուսեր։ Սերիալի սյուժեն կկենտրոնանա Սոլ Գուդմանի կերպարի և նրա կյանքի վրա մինև «Ամբողջ ծանրությամբ» սերիալի իրադարձությունները։ Գիլիգանը կվերահսկի նախագիծը, իսկ Բոբ Օդենկիրկը կվերադառնա Գուդմանի դերում[10]։ Ավելի ուշ այդ նույն ամսին հայտարարվել էր «Բատլ ճիչ» սերիալը, որը ենթադրաբար պատրաստվում էր 2014 թվականին դուրս գալ CBS հեռուստաալիքով: Սերիալի սցենարը Գիլիգանի կողմից գրվել է տասը տարի առաջ և պատմում է երկու ոստիկանների մասին, որոնք մրցում են ՀԴԲ-ի գործակալի հետ[11]։
Ֆիլմոգրաֆիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Фильмография
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիվ | Անվանում | Դեր |
---|---|---|
1993 | Նապալմից մաքուր | սցենարիստ |
1998 | Ահա այսպիսի կարկանդակներ | սցենարիստ |
2007 | A.M.P.E.D. | գործադիր պրոդյուսեր |
2008 | Հենկոկ | սցենարիստ |
2019 | Էլ Քամինո․ Ամբողջ ծանրությամբ (ֆիլմ) | ռեժիսոր,սցենարիստ,պրոդյուսեր |
Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիվ | Անվանում | Դեր |
---|---|---|
1995—2002 | Գաղտնի նյութեր | սցենարիստ, համապրոդյուսեր, պրոդյուսեր, գործադիր պրոդյուսեր |
1999—2000 | Դաժան Թագավորություն | խորհրդատվական պրոդյուսեր |
2001 | Միայնակ հրաձիքներ | սցենարիստ, գործադիր պրոդյուսեր |
2002 | Սպանդի բաժին | սցենարիստ |
2008—2013 | Ամբողջ ծանրությամբ | սցենարիստ,ռեժիսոր, գործադիր պրոդյուսեր |
2015-այժմ | Ավելի լավ է զանգեք Սոլին | սցենարիստ, ռեժիսոր,գործադիր պրոդյուսեր |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ David Segal (6 July 2011). «The Dark Art of 'Breaking Bad'». The New York Times.(անգլ.)
- ↑ Jim McConnell. «Our Man in Hollywood». Արխիվացված է օրիգինալից 2013-09-26-ին. Վերցված է 2013-10-06-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)(անգլ.) - ↑ Richard Foster (28 June 2011). «Bad Man».(անգլ.)
- ↑ «Vince Gilligan - Creator/Executive Producer/Writer/Director».(անգլ.)
- ↑ Maureen Ryan (11 July 2013). «'The X-Files' Turns 20: 'Breaking Bad' Creator On What He Learned From Mulder And Scully». The Huffington Post.(անգլ.)
- ↑ Лауреаты премии «Эмми» за 2013 год в категории «Лучший драматический сериал»
- ↑ «'101 Best Written TV Series Of All Time'». 2 June 2013.(անգլ.)
- ↑ Mike Janela (4 September 2013). «Breaking Bad cooks up record-breaking formula for GUINNESS WORLD RECORDS 2014 edition».(անգլ.)
- ↑ «Финал «Во все тяжкие» собрал рекордное количество зрителей». 1 October 2013.
- ↑ ««Во все тяжкие» получит приквел об адвокате Соле Гудмане». 13 September 2013.
- ↑ Bill Carter (25 September 2013). «'Breaking Bad' Creator Gilligan in Deal for CBS Show, 'Battle Creek'». The New York Times.(անգլ.)