Մասնակից:Դամար/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խարիզման և քաղաքական լիդերը Խարիզմա, յուրօրինակ անձնային որակ, որի շնորհիվ մարդը գնահատվում է որպես գերբնականությամբ, գերմարդկայնությամբ, կամ որոշակի յուրահատուկ ուժով և հատկություններով օժտված, որը հասանելի չէ մյուս մարդկանց: Այն անձի գրավչությունը և ձգողականությունն է: Խարիզմա բառը նշանակում է Աստծո պարգև, և դա հենց Սուրբ Հոգու նվերներ էր առաքյալներին: Խարիզմատիկ մարդը պարտադիր չէ լինի «լավը», բայց միշտ պետք է լինի «առանձնահատուկ»: Խարիզման որակ է, որի շնորհիվ մարդը գնահատվում է որպես յուրահատուկ ուժով, ընդունակություններով, կարողություններով: «Նա ունի խարիզմա» արտահայտությունը նշանակում է, որ մարդը թողնում է ուժեղ տպավորություն շրջապատի վրա և պատրաստ են հետևել նրան:

Լիդեր, հեղինակություն վայելող անձ, ով ունի ազդեցություն ինչ-որ խմբի, կազմակերպության, թիմի վրա: Խարիզման մեծ նշանակություն ունի քաղաքական լիդերի համար, այն ավելի է հեշտացնում լիդերի գործունեությունը: Պատմությունը ցույց է տալիս, որ քաղաքական լիդերների մեծ մասը, ովքեր հասել են հաջողությունների ունեցել են խարիզմա: Խարիզմատիկ քաղաքական լիդերի ակնառու ներկայացուցիչ է Մահաթմա Գանդին:

Մահաթմա Գանդի
Հոկտեմբերի 2, 1869 – հունվարի 30, 1948,
Քաղաքական և հոգևոր առաջնորդ էր Հնդկաստանի և հնդկական անկախության շարժման։

Նա չի համապատասխանում տիպիկ լիդերի կերպարին, սակայն նրա հետևից գնացին միլիոնավոր մարդիկ: Նա շատ ազնիվ էր ժողովորդի և իր առաջ: Համբերատար էր, հանգիստ և փափուկ: Նրա մտքերը և ինքը վայելում էր մեծ ճանաչում ու տարածվածություն: Գանդին ուներ լավ ինտուիցիա, երբեք սուտ չէր ասում և իր սխալները բարձրաձայնում էր, եթե նույնիսկ վտանգավոր էր: Նա տեսնում էր անտեսանելին, գտնում էր փոխզիջման տարբերակներ: Նա հայտնվեց ճիշտ ժամանակին ճիշտ վայրում և նրա հաջողությանն օգնեց նրա հռետորիկական որակները և խարիզման, վստահություն առաջացրեց մարդկանց մեջ, ովքեր գնացին նրա հետևից և նրա կողքին մնացին մինչև վերջ:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքական լիդերները քաղաքական գործընթացի առաջատար դեմքն են: Նրանք համախմբում, ամրապնդում են գործառույթները և նախաձեռնում դրա իրականացումը: Նրանք այն անձինք են, ովքեր երկրում կատարում են բարեփոխումներ, քաղաքական շարժումների հեղինակ են հանդիսանում: Քաղաքական առաջնորդը նախ և առաջ մեծ անձնավորություն է, ով ունի ուժեղ սկզբունքներ, համոզմունքներ, հայեցակարգեր, ով կարողանում է պաշտպանել իր գաղափարները բաց բանավեճերի ժամանակ: Քաղաքական լիդերները ունենում են մեծ հեղինակություն, որոնց հետևում են ժողովուրդը: Նրանք ունեն հատուկ որակներ, որով կարողանում են ազդել մարդկանց վրա: Այդ որակներից մեկն էլ հանդիսանում է խարիզման:
Խարիզմա և լիդեր հասկացությունները մոտ են, բայց նույնական չեն: Գոյություն ունեն լիդերության բազմաթիվ սահմանումներ և տիպաբանություններ, և պարտադիր չէ, որ լիդերի բոլոր տեսակները օժտված լինեն խարիզմայով: Սակայն եթե ուշադրություն դարձնենք հայտնի քաղաքական գործիչների, պետությունների ղեկավարների, ազգային լիդերների, ապա պարզվում է, որ նրանց մեծամասնությունն ունեցել են խարիզմա: Այդպիսին են եղել Չինգիզ խանը, Լենինը, Հիտլերը, Մահաթմա Գանդին և այլ անձինք: Բայց ընդհանրապես լիդերությունը լայն հասկացություն է: Եվ մարդիկ կարող են լինել խարիզմատիկ, բայց չստանձնեն լիդերի դերը, այլ ուղղակի գտնեն իրենց գործի մեջ և դառնան վառ անհատականություն:

Քաղաքական լիդերների խարիզման[խմբագրել | խմբագրել կոդը]

Այսօր բազմաթիվ հետազոտությունն էր անցկացվում պարզելու համար, թե արդյոք հնարավոր է որոշակի միջոցներով լիդերի մոտ ստեղծել խարիզմա: Դուրս են գրվել խարիզմա ունեցող լիդերների որակները և փորձել են համեմատել խարիզմա չունեցող լիդերների հետ: Արդյունքում հետազոտողները կարծում են, որ խարիզմայի ազդեցության ֆենոմենը, որի միջոցով իրականացվում է ազդեցությունը, հաճախ օգագործում են հետևալ ռազմավարությունները.

  1. Տարբերվել ուրիշներից: Խարիզմատիկ մարդը պետք է ունենա որոշակի նշաններ, ստիգմա, որոնք կառանձնացնեն նրան շրջապատող զանգվածից:
  2. Լուսավորության ապրում: Իր միսիան կատարելու ընթացքում հերոսը ստանում է հրավեր հասարակական գործունեության կամ լինում է ինչ-որ նշան, որը նշում է իր նպատակը:
  3. Զարմացնել աջակիցներին: Նորույթը խարիզմայի անբաժանելի մասն է:
  4. Մտածել ծիսակատարություն: Խարիզմատիկ վարքագիծը հաճախ ներառում է որոշակի թատերականություն: Սրա հետ է կապված զինանշանների, խորհրդանշանների, օրհներգերի, դրոշների և այլ տարբեր արարողությունների օգտագործումը:
  5. Լինել հաջողակ: Ինչպես գրում է Վեբերը. «Եթե երկար ժամանակ լքում է հաջողությունը և նրա ղեկավարությունը չի բերում հաջող արդյունքի, ապա նրա խարիզմատիկ ղեկավարումը կարող է անհետանալ»:
  6. Լինել վճռական: Խարիզմատիկ անձի համար շատ կարևոր միջոց է իր սեփական գաղափարներին վերաբերմունքը: Պետք է վերաբերվի իր սեփական գաղափարներին որպես արժեքի:
  7. Հաղթել թշնամիներին: Անձը միշտ գտնվում է պայքարի մեջ, և կարևոր է նրա հաղթանակը նրա նկատմամբ վստահությունը չկորելու համար: Նա պետք է գործի խմբի շահերից ելնելով, ոչ թե սեփական:
  8. Ցույց տալ անկախությունը: Սա ամենահիմնական բաղադրիչներից է խարիզմատիկ իմիջի: Կարևոր է ընդգծել, որ նա կախված չէ ոչ մեկից, բացի իհարկե իր խմբից:
  9. Հատուկ հույզերի առաջացումը: Խարիզմատիկ ազդեցության համար կարևոր է միաժամանակ հակադիր զգացումների առաջացումը, որի արտահայտվածությունը ուժեղ է:

Այս խնդրի շուրջ դեռ հարյուր տարի առաջ սոցիոլոգ Մաքս Վեբերը փորձեց ուսումնասիրություններ կատարել: Նա փորձեց լուծել աշխարհի ամենագրավիչ հանելուկներից մեկը` բացահայտել մեծ մարդկանց հաջողության գաղտնիքը: Վեբերը հայտնաբերեց, որ չնայած նրանց ճակատագրերը շատ տարբեր են, բայց կա մի կրկնվող սցենար բոլորի համար: Այն մոտավորապես էսպիսին է. հերոսները հայտնվում են այն ժամանակ, երբ մարդկությունն ընկնում է քաոսային վիճակի կամ անգամ խուճապի մեջ: Այդ իրավիճակում հայտնվում է մեկը, ով մեկն է դառնում, որ դժվարին իրավիճակում վատատեսությամբ չի համակվում, իմանում է` ինչ անել և ուր գնալ, իսկ նրա էնտուզիազմն էլ այնքան մեծ է լինում, որ փոխանցվում է շրջապատողներին: Հնարավոր է իհարկե, որ հետագայում այդ հերոսի մեջ բացահայտվեն փառասիրության նշույլներ ու, ի վերջո, պարզվի, որ ընտրած ուղին ամենաճիշտը չէր: Բայց դա ավելի ուշ, ժամանակակիցների համար նա, միևնույնն է, դառնում է լավագույնից լավագույնը: Փորձելով բացատրել այդ երևույթը` Վեբերը գիտական դաշտ մտցրեց խարիզմատիկության գաղափարը: Խարիզման Աստծո պարգև է, յուրօրնակ անձնային գծեր, որոնք գրավում են շրջապատի մարդկանց, և հենց այդ պատճառով էլ խարզմատիկ մարդը օժտված է լինում լիդերության տաղանդով: Խարիզման թույլ է տալիս ազդել մարդկանց վրա, համոզել նրանց և ոգևորել աշխատելու: Խարիզմատիկ մարդիկ միայն համաշխարհային մասշտաբով հայտնի մարդիկ չեն: Այդպիսի մարդկանց կարելի հանդիպել ամենուր: Նրանց տարբերելն առանձնապես դժվար չէ. մենք միշտ զգում ենք նրանցից հորդող ուժը: Նրանք մտացածինի և էկսպրոմտի վարպետներ են, ովքեր հղանում են նորանոր գաղափարներ, որոշումներ, հասնում են փայլուն արդյունքների, ամենից հաճախ` անսպասելի, և, թվում է՝ պարզապես չեն կարողանում չանել դա: Խարիզման ստիպում է երկրպագուներին ագահորեն դիտել կումիրին` ուշադրություն դարձնելով տարատեսակ մանրուքների` իմաստավորելով ու արժեքավորելով դրանք:

Խարիզման և քաղաքական լիդերի իմիջը[խմբագրել | խմբագրել կոդը]

Խարիզման կարող է նաև հանդիսանալ քաղաքական լիդերի իմիջ: Լիդերի մոտ ի հայտ են գալիս ոճի խարիզմատիկ նշանները կամ լեգենդը: Յուրաքանչյուրը ունի ոճի կարևորագույն տարր` արտաքին առանձնահատկություններ, անցյալից դրվագներ, ձայնի ինտոնացիա, մաներա, ծագում և անգամ այնպիսի մանրուքներ, ինչպիսիք են գեղեցիկ մատանին կամ եղունգներին քսված յուրօրինակ լաքը: Այս տարրերն իրականում ոչինչ չեն ասում անհատի գործնական կամ բարոյական արժանիքների մասին, բայց հենց այստեղ էլ նրանց մոգական ուժի գաղտնիքն է: Մինչև վերջ չասված ցանկացած բան արթնացնում է երևակայությունը, իսկ տեղեկատվության պակասը կամայականորեն փոխհատուցվում է: Խարիզմայի ակունքները բացահայտելու համար կատարված ուսումնասիրությունների արդյունքում խարիզմայի պատճառները բաժանել են 3 հնարավոր ակունքների՝ 1. Օտար լինելը: Այն սահմանվում է որպես «կողմնակի անձ»: Այն ունի ռացիոնալ հիմքեր՝ ավելի լավ մեզ գիտեն մարդիկ, որոնց կողքին մենք մեծացել ենք, նրանք գիտեն մեր հնարավորությունները և թույլ կողմերը: Դրա համար նրանց վրա ազդելը դժվարա: Բոլորովին այլ բան է բացարձակապես անծանոթ միջավայրը և ոչ հարազատ խումբը, որտեղ ավելի հեշտ է մանիպուլյացիան: 2. Թերարժեքություն: Առաջին հայացքից այն անհավանական է: Բայց պարզվում էր, որ որոշ մարմնական թերարժեքություններ են ունեցել շատ ազգային լիդերներ: Այսպես օրինակ Նապոլեոնը եղել է կարճահասակ, Ստալինի արտաքին տեսքը եղել է ոչ այնքան գրավիչ ինչպես նրան նկարել են: Սրա մեջ մտնում են նաև հոգեկան հիվանդություններ, և վառ ցուցադրական վարքագիծը: 3. Կոչումը: Այս դեպքում հերոսը ստանում է պատրաստի գաղափարներ: Օրինակ երբ Մուհամեդին հայտնվում է հրեշտակը և պատվիրում փոխանցել ճշմարտությունը ժողովրդին: Բուդդային հայտնված նշանները, երբ նա առաջին անգամ տեսավ ծերություն, հիվանդություն, մահ, որոնք ազդեցին նրա հետագա ճակատագրի վրա: Այս լուսավորությունը կարող է տեղի ունենալ նաև աստիճանաբար, որը հաճախ օգտագործում են ընտրություններում թեկնածուի իմիջը ստեղծելիս: Որի ժամանակ ցույց է տրվում այն, որ թեկնածուն իբր իր կյանքի ընթացքում աստիճանաբար սկսել է պարզ տեսնել, և վերջապես պատրաստակամություն է հայտնում փրկել իր ժողովրդին, եթե իհարկե հաղթի ընտրություններում: Լիդերի իմիջ հասկացությունը շատ լայն ու բազմազան է, քան, որ հասկանում են այդ բառը: Լիդերի իմիջի մասին խոսելիս հաշվի ենք առնում և նրա արտաքին տեսքը, և ներքին որակները, սովորությունները, վարքը, մարդկանց հետ շփման կարողությունները: Քաղաքական լիդերի ստանդարտ իմիջը գործնական կոստյումն է, նրա փորձը, ձեռք բերած հաջողությունները, բարձր պաշտոնը, այլ մարդկանց կառավարելու ընդունակությունը: Բայց այսօր աշխարհը շատ արագ է փոխվում և նրա էվոլյուցիայի հետ փոխվում է նաև լիդերի իմիջը: Օրինակ այսօր շատ լիդերների կոստյումով չեք տեսնի: Թեև նրանք կարող են լինել միլիոնատեր, բայց նախընտրում են հանգնել ջինսեր և վառ վերանաշապիկներ:

Քաղաքական լիդերի իմիջի ձևավորման վրա ազդող գործոններն են՝[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիդերի իմիջը առաջին հերթին որոշվում է նրա ներքին որակներով: Այդպիսի որակներից կարող ենք առանձնացնել եռանդունությունը, վճռականությունը, խանդավառությունը աշխատանքի նկատմամբ, պոզիտիվությունը, ինտուիցիան, կամքը, ինքնավստահությունը, հուզակամային ոլորտի կայունությունը, կրեատիվությունը, կանխատեսելու կարողությունը և այլն: Իհարկե ներքին տվյալները որոշում են մարդու վարքը: Իսկ լիդերի իմիջի համար այն ամենակարևորներից է, որովհետև լիդերը պետք է ունենա այնպիսի որակներ, որ ոչ բոլորն ունեն, և շատերի մոտ չես կարող գտնել դրանք: Երկրորդ գործոնը, որ ազդում է լիդերի իմիջի ձևավորման վրա նրա սովորություններն են, ճաշակը, հոբբին, նախապատվությունները, որոնք նույնպես ձևավորվում են նրա ներքին որակների հիման վրա: Սակայն ըստ էության այդ ազդեցությունը տարածվում է արտաքին ատրիբուտների վրա՝ հագուստ, սանրվածք, մեքենա, անհատական աշխատասենյակ: Երրորդ գործոնը հանդիսանում է նրա շրջապատը՝ ընտանիքը և ընկերները: Լիդերները նույնպես մարդիկ են: Մեծամասնությունը ունեն կին և երեխաներ, ինչպես նաև ունեն ուսուցիչներ, ովքեր նույնպես կարևոր դեր են խաղում նրա իմիջի վրա: Չորրորդ գործոնը գործունեության ոլորտն է և լիդերի մասնագիտական իմիջը: Հինգերորդ գործոնը լիդերի իմիջի սահմանման հանդիսանում է նրա կյանքի փորձը՝ կրթության մակարդակը, որոշակի մշակույթին պատկանելը, կենսագրականի էական փաստերը, վարքագիծը, ապրելակերպը, նորմերը և արժեքները, որով առաջնորդվում է լիդերը, կապը այլ սոցիալական խմբերի հետ: Եվ պետք է նշել խարիզմայի ազդեցությունը լիդերի իմիջի ձևավորման վրա: Խարիզման մարդկանց իր շուրջը համախմբելու ընդունակությունն է: Եվ բոլոր իսկական լիդերները ունեն իրենց ուրույն խարիզման: Եվ այն, ինչպես նաև այլ հատկությունները կարող են զարգացնել: Որպեսզի մարդ դառնա այն անձը, ով կհամախմբի իր շուրջը մյուսներին, պետք է՝ 1. Սիրի կյանքը: 2. Յուրաքանչյուր մարդու մեջ տեսնի լավը: 3. Մարդկանց տա հույս: 4. Կիսվի իր առաջարկներով, իր մասին տեղեկություններով: Լիդերի իմիջը իսկապես գրավիչ է միայն այն ժամանակ, երբ հիմնված է անձի ներքին գեղեցկության վրա: Քաղաքական լիդերի արտաքին իմիջը ներքին իմիջի արտացոլումն է: Եվ առավել կարևոր է լիդերի մտքերը և գործողությունները, քան հագուստը և սանրվածքը: Քաղաքական լիդերի իմիջի ստեղծման համար կիրառում են տարբեր սցենարներ՝ ներկայանալով հերոսի կերպարում, փրկիչի, իմաստունի, երբեմն զոհի և այլնի, բայց այս ամենի մեջ նշանակություն ունի հենց քաղաքական լիդերի անձը: Ինչքան էլ իմիջմեյքերի աշխատանքը կատարյալ լինի, եթե տվայլ անձը չունի որոշակի հատկությունները անհնար է, որ հասնի հաջողության: Պետք է նրա արտաքին և ներքին որակները համապատասխան լինեն: Իսկ խարիզմա ունեցող քաղաքական լիդերներին համեմատած չունեցողների ավելի քիչ բան է պետք հաջողության հասնելու համար: Խարիզմա ունեցող տարբեր լիդերներ տարբեր ձև են օգտագործում իրենց այդ նվերը: Չնայած տարբեր քաղաքական լիդերների մոտ խարիզման արտահայտվում է տարբեր ձևերով, բայց կա ընդհանուր հատկություններ, որոնք ունեն բոլոր խարիզմատիկ մարդիկ: Այդ հատկություններից է օրինակ, նորարական միտքը, վճռականությունը, իր գաղափարներից չհրաժարվելը, կարողանալ ստեղծել փրկչի իլյուզիա, խոսքի տեմպին, ժեստերին տիրապետելը, սա կարող են ինչպես սովորել, այնպես էլ բնածին լինի: Խարիզմատիկ մարդիկ տարբերվում են որոշակի նշանով, որը բացակայում է մյուսների մոտ՝ դա կարող է լինել ինչպես ֆիզիկական որևէ արատ, այնպես էլ հոգեբանական առանձնահատկություն:


Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Вебер М. Хозяйственная этика мировых религий. Попытка сравнительного исследования в области социологии религии. Введение // Избранное. Образ общества. М., 1994. С. 68.
  2. Голев С.В. Политическая психология. Словарь-справочник,2004 г.
  3. Дроздова А., Корчемкин С., Фадеев В. Роль политического имиджа в развитии политического лидерства http://psyfactor.org/lib/politleader3.htm
  4. Фреик Н.В. Политическая харизма: версии и проблемы http://psyfactor.org/lib/polit.htm
  5. Шепель В.М. Имеджелогия: секреты личного обаяния. М.,1994.
  6. Разоблачение харизмы известных лидеров http://bt-lady.com.ua/index.php?articleID=225
  7. Харизматичность лидера http://becomerich.ru/mlm006.html

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիդերություն Առաջնորդում