Մասնակից:Բեկզադյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քարդաշյանների ընտանիք (/kɑːrˈdæʃiən/ kar-DASH-ee-ən),որը նաև կոչվում է Քարդաշյան-Ջեններ ընտանիք[1], ամերիկյան ընտանիք է, որը հայտնի է իրավունքի բնագավառում (Ռոբերտ Քարդաշյանի միջոցով), զվարճանքի, ռեալիթի հեռուստատեսության, նորաձևության դիզայնի և բիզնեսի: Տարբեր ձեռնարկումների միջոցով ընտանիքի մի քանի անդամներ ունեն ավելի քան 1 միլիարդ դոլլարի ունեցվածք: Քիմ Քարդաշյանը հայտնի դարձավ 2007 թվականին, նախկին ընկերոջ՝ երգիչ Ռեյ Ջեյի մասնակցությամբ մեծահասակների համար ֆիլմում նկարահանվելուց հետո, որը ընտանիքին հնարավորություն տվեց հայտնի դառնալ: Նրանք միասին հայտնվեցին Keeping Up with the Kardashians ռեալիթի հեռուստաշոուում: Շոուի 14-ամյա թողարկումը հնարավորություն տվեց և պահպանեց լրատվամիջոցների ազդեցությունը ընտանիքի յուրաքանչյուր անդամի նկատմամբ՝ ինչը թույլ տվեց նրանց սկսել և կառուցել իրենց անհատական ​​կարիերան բազմաթիվ բիզնեսներում` իրենց առանձին ապրանքանիշերի ներքո:

Քիմ Քարդաշյան

Ընտանիքը, որը սկսել են Քրիս Ջենները և Ռոբերտ Քարդաշյանը, ներառում են նրանց երեխաները՝ Քորթնին, Քիմը, Քլոյին և Ռոբ Քարդաշյանը, ինչպես նաև նրանց թոռները: 1991 թվականին Ռոբերտի և Քրիսի ամուսնալուծությունից հետո նա նորից ամուսնացավ տասնամարտի օլիմպիական չեմպիոն Քեյթլին Ջենների հետ։ Նրանք ունեին երկու դուստր՝ Քենդալ և Քայլի Ջեններ։ Ռոբերտ Քարդաշյան ավագը մահացել է կերակրափողի քաղցկեղից 2003 թվականին։

Նշանավոր ազգականների թվում են Քենդալի և Քայլիի խորթ եղբայրները (Քեյթլինի և երգահան Լինդա Թոմփսոնի հետ նրանց ամուսնությունից), Բրենդոնը և Բրոդի Ջենները [1][2]:

Քորթնին նախկինում հանդիպել է ամերիկացի ձեռնարկատեր Սքոթ Դիսիկի հետ, նրանք երեք երեխա ունեն։ Քիմը նախկինում ամուսնացած է եղել ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի հետ, և նրանք միասին չորս երեխա ունեն։ Քլոյեն նախկինում հանդիպել է կանադացի բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնի հետ, ում հետ նա երկու երեխա ունի։ Ռոբը նախկինում հանդիպել է ամերիկացի ռեփեր և մոդել Բլակ Չայնայի հետ և նրանք ունեն մեկ երեխա։ Քայլին նախկինում հանդիպել է ամերիկացի ռեփեր և երգիչ Թրևիս Սքոթի հետ, նրանք երկու երեխա ունեն:

Ռոբերտն ի սկզբանե ուշադրության արժանացավ Օ․Ջ․ Սիմփսոն փաստաբաններից մեկը լինելով, վերջինիս սպանության գործով, Քիմի ընտանիքը 2003 թվականին մեծահասակների համար ֆիլմը՝ «Քիմ Քարդաշյանը՝ սուպերսթար», վերածեց ռեալիթի հեռուստատեսության և բիզնեսի [3]։ Նրանք այդ ժամանակվանից անվանվել են որպես «Ամերիկայի ամենահայտնի ընտանիքը» Գլամուրի կողմից[4], «աշխարհի ամենաազդեցիկ ընտանեկան «դինաստիաներից» մեկը «Insider»-ի կողմից,[5] և 2010-ականների ամենամեծ ազդեցիկները Վոգ-ում [6]: Նրանք անվանվում են Քարդաշյան դինաստիա: Ամերիկայի թագավորական ընտանիքի հակասական վերելքը Յան Հալպերինի գրքի ուշադրության կենտրոնում էր[7]։

Ընտանիքն առավել հայտնի է իր ամենաերկարատև ռեալիթի հեռուստաշոուով՝ Keeping Up with the Kardashians (2007–2021 թվականներին): Սփինոֆները ներառում էին՝ Քորթնին և Քիմ Թեյք Մայամիում (2009–2013 թվականին); Քորթնին և Խլոեն Մայամիում (2009–2013 թվականին); Քորթնին և Քիմը Նյու Յորքում (2011–2012 թվականին); Քլոյե և Լամսր (2013 թվականին); Քորթնին և Քիմը Մայամիում (2014–2015 թվականին); Քորթնին և Քլոեն Հեմփթոնում(2014–2015 թվականին); Դեշ Տիկնիկները (2015 թվականին) և Քայլիի կյամքը (2017 թվականին): 2022 թվականին ընտանիքը ներկայացրեց իր նոր ռեալիթի հեռուստասերիալը՝ Քարդաշյանները։

Ընտանեկան ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտ Քարդաշյան Ավագը՝ Հելեն և Արթուր Քարդաշյանների որդին է։ Նրա չորս տատիկներն ու պապիկները հայ էին, ովքեր 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունից ՝ ժամանակակից Թուրքիայի Քարաքալե և Արդահան քաղաքներից գաղթել էին Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Ընտանիքը լքել է Օսմանյան կայսրությունը մինչև Հայոց ցեղասպանության սկսվելը՝ 1915 թվականը[8]։

Ընդունելություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարդաշյաններ

Ընտանիքն ու լրատվամիջոցները Քիմին դրամային գումար շնորհեցին իր կարիերան սկսելու համար: Ընտանիքը քննադատվել է հայտնի լինելու համար[6][9]: 2020 թվականին մայիսի վերջին Forbes-ը հետաքննություն է սկսել Քայլիի ֆինանսների վերաբերյալ՝ պնդելով, որ նա խեղաթյուրել է իր՝ միլիարդատիրոջ կարգավիճակը։ Գրողներ Չեյզ Պետերսոն-Ուիթորնը և Մադլին Բերգը հայտարարել են: «․․․սպիտակ ստեր, բացթողումներ և բացահայտ կեղծիքներ կարելի է ակնկալել այն ընտանիքից, որը կատարելագործվել է—այնուհետև հարստացել— «հայտնի լինելով հայտնի» անգլ.՝ famous for being famous հասկացությունից»»[10]: Նույնիսկ ընտանիքի հիմնական շոուի «Keeping up with the Kardashians»-ի հետ, ոմանք ասում են, որ ընտանիքը «իրական հմտություններ չունի, բացի «հայտնի լինելուց» հայտնի լինելով»»[11] - ասաց Vogue-ը, Քարդաշյանները»: Ապացուցել են, որ թեև 2000-ականներին «հայտնի էին հայտնի լինելու համար», սակայն, 2010-ական թվականներին նրանք դարձան մշակութային ուժ, որի հետ պետք է հաշվի նստել»: 2010 թվականի սեպտեմբերի 2-ին նրանց տվեցին Բևերլի Հիլզի բանալիները, որոնք միտումնավոր կազմակերպել էին 90210 տարածքի փոստային ինդեքսին համապատասխանելցնելու համար[12]: Ընտանիքը հաճախ քննադատվում է խաբեության և աֆրոամերիկյան մշակույթի յուրացման համար[13][14]։

Տոհմածառ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարդաշյան տոհմածառ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թաթոս Սաղաթել Քարդաշյան†,  Համաս Շաքարյան†
    • Արթուր Քարդաշյան† , Հելեն Առաքելյան†
      • Ռոբերտ Քարդաշյան † (ծնված փետրվարի 22, 1944 թվականին), նախկինում ամուսնացած է եղել Քրիս Հութոնի հետ (ծնված նոյեմբերի 5, 1955 թվականին)
        • Քորթնի Քարդաշյանը (ծնված ապրիլի 18, 1979 թվականին), նախկինում հարաբերությունների մեջ է եղել Սքոթ Դիսիկի հետ (ծնված մայիսի 26, 1983 թվականին), հետագայում ամուսնացել է Թրևիս Բարքերի հետ (ծնված նոյեմբերի 14, 1975 թվականին)
        • Քիմ Քարդաշյան (ծնված հոկտեմբերի 21, 1980 թվականին), նախկինում ամուսնացած է եղել Քանյե Ուեսթի հետ (ծնված հունիսի 8, 1977 թվականին)
        • Քլոե Քարդաշյանը (ծնված հունիսի 27, 1984 թվականին), նախկինում հարաբերությունների մեջ է եղել Տրիստան Թոմփսոնի հետ (ծնված մարտի 13, 1991 թվականին)
        • Ռոբ Քարդաշյանը (ծնված մարտի 17, 1987թվականին), նախկինում հարաբերությունների մեջ է եղել Բլակ Չայնայի հետ (ծնված մայիսի 11, 1988 թվականին)
      • Բարբարա Քարդաշյան Ֆրիման †
      • Թոմաս "Թոմ" Քարդաշյան, Ջոան "Ջոանի" Ռոբերթս (նախկինում՝ Էսպոզիտո)[15]

Քարդաշյան-Ջեններ տոհմածառ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուիլյամ Հյու Ջեններ† , Էսթեր Ռութ ՄակԳուայր
    • Քեյթլին Ջեններ (ծնված հոկտեմբերի 28, 1949 թվականին), նախկինում ամուսնացած է եղել Քրիս Քարդաշյանի հետ (ծնված նոյեմբերի 5, 1955 թվականին)
      • Քենդալ Ջեններ (ծնված նոյեմբերի 3, 1995 թվականին)
      • Քայլի Ջեններ (ծնված օգոստոսի 10, 1997 թվականին), նախկինում հարաբերությունների մեջ է եղել Թրևիս Սքոթի հետ (ծնված ապրիլի 30, 1991 թվականին)։

Տոհմածառերի աղբյուրներ[4][16][17][18]։

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Kapusta, Michelle (2019-01-09). «What Does the Kardashian-Jenner Family Tree Look Like?». Showbiz Cheatsheet. Արխիվացված է օրիգինալից 2020-06-09-ին. Վերցված է 2020-05-15-ին.
  2. «Updated! The Kardashians Keep Growing: Reality Stars Making Reality Babies». Radar Online. 2018-01-18. Արխիվացված է օրիգինալից 2020-08-05-ին. Վերցված է 2020-05-15-ին.
  3. Saad, Nardine. «Meet the Kardashians and their extended family». Los Angeles Times. Արխիվացված օրիգինալից October 17, 2020-ին. Վերցված է May 15, 2020-ին.
  4. 4,0 4,1 Smith, Josh (May 4, 2020). «The Kardashian Family Tree: Who's who in America's most famous family». Glamour Magazine. Արխիվացված օրիգինալից July 15, 2020-ին. Վերցված է May 13, 2020-ին.
  5. Askinasi, Rachel (May 18, 2019). «Meet the Kardashian-Jenners, heirs to a massive reality TV empire, who have a combined fortune of more than $1.6 billion and are one of the most influential family 'dynasties' in the world». Insider. Վերցված է May 15, 2020-ին.
  6. 6,0 6,1 King, Emma (December 19, 2019). «How The Kardashians Became The Biggest Influencers Of The 2010s». Vogue. Արխիվացված օրիգինալից June 16, 2020-ին. Վերցված է May 15, 2020-ին.
  7. Halperin, Ian (2016). Kardashian Dynasty: The Controversial Rise of America's Royal Family. Gallery Books. ISBN 978-1501128882.
  8. «A Look Back at the Kardashian Family's Humble Armenian Roots». People. April 10, 2015. Արխիվացված օրիգինալից February 12, 2020-ին. Վերցված է May 15, 2020-ին.
  9. Dumitrescu, Irina (September 20, 2019). «Heel Turns». TLS. Արխիվացված օրիգինալից March 28, 2020-ին. Վերցված է May 15, 2020-ին.
  10. Peterson-Withorn, Chase; Berg, Madeline (May 29, 2020). «Inside Kylie Jenner's Web of Lies - And Why She's No Longer a Billionaire». Forbes. Արխիվացված օրիգինալից May 29, 2020-ին. Վերցված է May 29, 2020-ին.
  11. Mattern, Joanne (2019). Kylie Jenner. Mitchell Lane. ISBN 9781545747001.
  12. «Celebrities who were given keys to the city». MSN. Արխիվացված օրիգինալից 2020-11-12-ին. Վերցված է 2020-11-11-ին.
  13. The Kardashians' Legacy of Blackfishing and Appropriation
  14. It's Not Just Kylie Jenner—These 5 Kardashian Enterprises Have Been Appropriated from Black Culture
  15. Jackson, Kourtnee (April 26, 2020). «The Kardashians' Aunt Joan Was in Priscilla Presley's Wedding». Showbiz Cheatsheet. Արխիվացված օրիգինալից September 30, 2020-ին. Վերցված է September 30, 2020-ին.
  16. Murray, Daisy (November 6, 2019). «A Full Breakdown Of All The Kardashian And Jenner Grandchildren, Because We Almost Lost Count». Elle. Արխիվացված օրիգինալից April 25, 2020-ին. Վերցված է May 15, 2020-ին.
  17. Oppenheimer, Jerry (2017). The Kardashians: An American Drama. St. Martin's Press. էջ 82. ISBN 9781250087140. Արխիվացված օրիգինալից March 2, 2021-ին. Վերցված է September 30, 2020-ին.
  18. «Kylie Jenner and Travis Scott reveal their new baby boy's name». TODAY.com (անգլերեն). 11 February 2022. Վերցված է 2022-10-22-ին.