Սքոթ Դիսիկ
Սքոթ Դիսիկ Scott Disick | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 26, 1983 (39 տարեկան) |
Ծննդավայր | Իսթպորտ, Նյու Յորք, ![]() |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | ամերիկացի |
Կրոն | հուդայականություն և քրիստոնեություն |
Կրթություն | Ross School? |
Երկեր | Քարդաշյանների ընտանիքը և Flip It Like Disick? |
Մասնագիտություն | ձեռնարկատեր, մոդել, socialite և հեռուստատեսային պրոդյուսեր |
Աշխատանք | Հեռուստատեսային դեմք, բիզնեսմեն |
Երեխաներ | 3 |
![]() |
Սքոթ Դիսիկ (անգլ.՝ Scott Disick, մայիսի 26, 1983, Eastport, Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի հեռուստատեսային դեմք և բիզնեսմեն։
Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Սքոթ Դիսիկը ծնվել է 1983 թվականի մայիսի 26-ին, Նյու Յորք նահանգի Իսթպորտ բնակավայրում։ Նրա ծնողներն են Բոնի Դիսկը (մահացել է 2013 թվականին) և Ջեֆրի Դիսիկը (մահացել է 2014 թվականի)[1]։ Սքոթը նրանց ընտանիքի միակ երեխան էր։ Նա սովորել է Իսթ Հեմպտոն բնակավայրի Ռոս դպրոցում (անգլ.՝ Ross School), սակայն չի ավարտել[2]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2007 թվականից Սքոթը նկարահանվել է «Քարդաշյանների ընտանիքը» (անգլ.՝ Keeping Up with the Kardashians) ռեալիթի շոուում, որը հեռարձակվում է E! հեռուստաալիքով[3]։ Այդ շոուի հաջողությունից հետո, Քարդաշյանների ընտանիքի անդամների անունով ստեղծվում են մի քանի այլ ռեալիթի շոուներ, որոնցում Սքոթը նույնպես նկարահանվել է[3]։ 2012 թվականի դեկտեմբերին նա եղել է ժյուրի «Միսս տիեզերք» (անգլ.՝ Miss Universe) գեղեցկության մրցույթում[4]։
Սքոթը զբաղվում է նաև բիզնեսով։ Նա թողարկել է տղամարդկանց համար նախատեսված «Monte Carlo» արևայրուքի քսուկները[5]։ 2012 թվականին նա բացել է «Ryu» անվանումը կրող ճապոնական ռեստորանը Նյու Յորք քաղաքում, որը սակայն կարճ ժամանակ հետո փակվել է[6]։ 2015 թվականի դեկտեմբերին Սքոթը նկարահանվեց ամերիկացի երգիչ Քրիս Բրաունի «Picture Me Rollin» երգի տեսահոլովակում[7]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2006 թվականից Սքոթը սկսել է հանդիպել ամերիկահայ հեռուստաաստղ Քորթնի Քարդաշյանի հետ[8]։ Նրանք ունեն երեք երեխա՝ երկու որդի և մեկ դուստր[8]։ Սքոթը և Քորթնին բաժանվել են 2015 թվականի հուլիսին[8]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Scott Disick Asks Fans To Pray For His Mom In Sweet Last Look At Her Life»։ Hollywood Life։ Փետրվարի 16, 2014։ Վերցված է Հուլիսի 25, 2015
- ↑ «What Did Scott Disick Do Before ‘KUWTK'? A Little YA Book Modeling Here, A Little Getting Arrested There»։ Bustle։ Նոյեմբերի 20, 2014։ Վերցված է Հուլիսի 25, 2015
- ↑ 3,0 3,1 «Kris Jenner Desperate To Keep Scott Disick On ‘KUWTK’ After Kourtney Split»։ Hollywood Life։ Հուլիսի 12, 2015։ Արխիվացված է օրիգինալից 2015-07-17-ին։ Վերցված է Հուլիսի 25, 2015
- ↑ «2012 Miss Universe Pageant: Best & Worst Moments»։ E! Online UK։ Դեկտեմբերի 19, 2012։ Վերցված է Հուլիսի 25, 2015
- ↑ «Kourtney Kardashian on Scott Disick's Men's Fitness: 'He looks like James Dean'»։ Examiner.com։ Մարտի 24, 2011։ Վերցված է Հուլիսի 25, 2015
- ↑ «Scott Disick's NYC Restaurant Closes After 191 Days»։ In Touch Weekly։ Նոյեմբերի 29, 2012։ Վերցված է Հուլիսի 25, 2015
- ↑ «Chris Brown Reveals New ‘Picture Me Rollin’ Video Starring Scott Disick»։ Capital Xtra։ Դեկտեմբերի 17, 2015։ Վերցված է Դեկտեմբերի 17, 2015(չաշխատող հղում)
- ↑ 8,0 8,1 8,2 «KOURTNEY KARDASHIAN, SCOTT DISICK BREAK UP! SHOCKING CHLOE BARTOLI PDA PICTURES FINAL STRAW AFTER DRINKING AND PARTYING (PHOTOS)»։ Hollywood Take։ Հուլիսի 7, 2015։ Արխիվացված է օրիգինալից 2015-08-07-ին։ Վերցված է Հուլիսի 25, 2015
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սքոթ Դիսիկը Internet Movie Database կայքում