Մասնակից:Արինա Բեգլարյան.1/Ավազարկղ5

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լի Չոն Ուկ [1] (կոր.՝ 이종욱, 李鍾郁 ) - բժիշկ, հանրային առողջապահության մասնագետ: 2003-2006 թվականներին զբաղեցրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնը։


Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լի Չոն Ուկ (Լի - ազգանուն) ծնվել է 1945 թվականի ապրիլի 12-ին Կորեայում, որն այդ ժամանակ եղել է ճապոնական գաղութ։ Ընտանիքում եղել է երրորդ երեխան վեցից, ունի երեք եղբայր և երկու քույր, երկու եղբայրները պրոֆեսոր են: Կյունգբոկի ավագ դպրոցն անգլ.՝ Kyungbock High School ավարտելուց հետո ընդունվել է Սեուլի ազգային համալսարան, որտեղ ստացել է բժշկական գիտական աստիճան: Ուսման ընթացքում նա կամավոր օգնել է Անյան քաղաքում բորոտություն ունեցող հիվանդներին: Հետո նա ընդունվել է Հավայան համալսարան, վերապատրաստվել հանրային առողջության ոլորտում: 1981 թվականին Լին կնոջ հետ տեղափոխվել է Ամերիկյան Սամոա՝ օգնելու աղքատներին։ Այստեղ նա աշխատել է մինչև 1983 թվականը Լինդոն Բ.Ջոնսոնի բժշկական կենտրոնում, Լին ստացել է «Ասիայի Շվայցեր» մականունը։ 1983 թ.-ին նա միացել է ԱՀԿ-ին՝ որպես բորոտության հարցերով խորհրդական, մասնակցել է Ֆիջիի բորոտության և տուբերկուլյոզի բուժմանը և նպաստել երեխաների պատվաստման գաղափարին: 1994 թվականին Ժնև է տեղափոխվել ԱՀԿ-ի կենտրոնակայանում աշխատելու որպես պատվաստանյութերի և իմունիզացիայի գլոբալ ծրագրի տնօրեն և մանկական պատվաստանյութերի զարգացման ծրագրի գործադիր քարտուղար: 1995 թվականին Scientific American ամսագիրը նրան անվանել է "պատվաստանյութերի արքա"։ 1998-1999 թվականներին նա աշխատել է որպես ԱՀԿ գլխավոր տնօրեն Գրու Հարլեմ Բրունթլանի քաղաքականության խորհրդական, 1999-2000 թվականներին՝ գլխավոր տնօրենի հատուկ ներկայացուցիչ: 2000 թվականից նա ղեկավարել է ԱՀԿ տուբերկուլյոզի դեմ պայքարի վարչությունը: 2003 թվականի մայիսի 21-ին Առողջապահության համաշխարհային ասամբլեան նրան ընտրել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն՝ 5 տարի ժամկետով, պաշտոնը ստանձնել է հուլիսի 21-ին: Իր պաշտոնում Լին իր հիմնական խնդիրն է ընտրել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարը: 3 տարվա ընթացքում նա հասցրել է այցելել 60 պետություն, հանդիպել է պետությունների բազմաթիվ ղեկավարների, այդ թվում՝ ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի, Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի եւ ՉԺՀ-ի նախագահ Հու Ցզինտաոյի հետ: Գրել է մի շարք հրապարակումներ առողջության ամենանշանակալի խնդիրների վերաբերյալ: Պատրաստել է ամենամյա ՎԱԶ-ի զեկույցներ ՁԻԱՀ-ի բուժման թերությունների վերացման (2004), հղի կանանց տառապանքների և մահվան բեռը նվազեցնելու վերաբերյալ` «անուշադրության չենք մատնի յուրաքանչյուր մոր, յուրաքանչյուր երեխայի» (2005), զարգացող երկրներում կադրային ռեսուրսների ճգնաժամի լուծման մասին (2006): 2007թ. զեկույցը պետք է նվիրված լիներ առողջապահությանը՝ հատուկ շեշտելով առողջության, խաղաղության և անվտանգության միջև անխզելի կապը։

2006 թվականի մայիսի 22-ին կյանքից վաղաժամ հեռացել Է Ժնևի համալսարանի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում՝ մայիսի 20-ին տեղափոխված ինսուլտի հետեւանքով: Լի Չոն Ուկի մահվան կապակցությամբ ցավակցություն են հայտնել բազմաթիվ հասարակական գործիչներ։

Այսօր աշխարհը կորցրեց մի մեծ մարդու: Լի Չոն Ուկը նվիրված և կրքոտ անձնավորություն էր: Նա վճռականորեն պաշտպանում էր յուրաքանչյուր տղամարդու, կնոջ և յուրաքանչյուր երեխայի իրավունքը կանխարգելելով և բուժելով հիվանդությունները, հանդես էր գալիս բնակչության ամենամեծ շերտերի անունից։ Նա անզիջում լուծեց ամենաբարդ խնդիրները, միևնույն ժամանակ պահպանելով բարձրագույն սկզբունքները: Մենք խորապես կկարոտենք նրան, բայց հանրային առողջության պահպանման գործում Լի Չոն Ուկի մեծ ներդրման հիշատակը հավերժ կմնա մեր պատմության մեջ:
- Քոֆի Անան, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. По правилам передачи корейских имён на русский язык следовало бы писать Ли Джонук.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա:Ապրիլի 12 ծնունդներ Կատեգորիա:1945 ծնունդներ Կատեգորիա:Անձինք այբբենական կարգով Կատեգորիա:Սեուլ քաղաքում ծնվածներ Կատեգորիա:Մայիսի 22 մահեր Կատեգորիա:2006 մահեր Կատեգորիա:Ժնև քաղաքում մահացածներ Կատեգորիա:ՄԱԿ-ի պաշտոնյաներ