Մասնակից:Աննա.Խաչատրյան.00/Ավազարկղ 6

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Հարավ
ԵրկիրԼՂՀ ԼՂՀ
ՇրջանԱսկերան
Մակերես1154,48 կմ²
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն324 մարդ (2015)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4

Հարավ, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում: Տեղաբաշխված է հանրապետության արևելյան հատվածում: Ասկերան շրջկենտրոնից գտնվում է 30 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 14 կմ հեռավորության վրա: Համայնքը լեռնային է, ունի 1154,48 հա տարածք, որից 505,16 հա գյուղատնտեսական նշանակության, 574,23 հա անտառային հողեր: Հարավ համայնքի սահմանային գոտով հոսում է Կարկառ գետի վտակը: Հարավ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 324 մարդ, կա 99 տնտեսություն: Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ անասնապահությամբ և հողագործությամբ: Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 44 աշակերտներ: 2014թ. դեկտեմբերի 1-ից հարավի միջնակարգ դպրոցում բացվել է նաև 1 նախադպրոցական խումբ՝ շաբաթական հինգօրյա և օրական ութժամյա տևողությամբ:

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան պատմամշակույթային հուշարձաններ՝ Սբ. Մեսրոպ եկեղեցի (18դ., 1795թ.), Բովուրխանի վանք-ամրոց (16-17դդ.), խաչքար (13դ.), գերեզմանոց (17-18դդ.), խաչքար (13դ.), գերեզմանոց (17-18դդ.), աղբյուր (1898թ.), հաշվառված է 12 հուշարձան: Համայնքի տարածքում առկա են մարմարացած կրաքարի (շահագործվում է) հանքային պաշարներ:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015թ.