Մասնակից:Անի Գաբրիելյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իբուպրոֆեն

Իբուպրոֆենը ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոց է (ՈՍՀԲԴ-ներ ), որն օգտագործվում է ցավը, ջերմությունը և բորբոքումը թեթևացնելու համար։ Այն օգնության է հասնում ցավոտ դաշտանի, միգրենի և ռևմատոիդ արթրիտի ժամանակ: Իբուպրոֆենը կարող է օգտագործվել նաև վաղաժամ ծնված երեխայի՝ բաց զարկերակային ծորանը փակելու համար: Այն կարող է օգտագործվել ներքին ընդունման ուղով (օրալ) կամ ներերակային և սովորաբար ազդում է մեկ ժամվա ընթացքում:

Ընդհանուր կողմնակի ազդեցությունները ներառում են այրոց և ցան: Համեմատած այլ ՈՍՀԲԴ-ների՝, այն կարող է ունենալ այլ կողմնակի ազդեցություններ, ինչպիսիք են ստամոքս-աղիքային արյունահոսությունը : Դեղամիջոցը մեծացնում է նաև սրտային, երիկամային և լյարդային անբավարարությունների վտանգը:Մեծ չափաբաժինների դեպքում այն կարող է մեծացնել սրտի կաթվածի վտանգը։ Իբուպրոֆենը կարող է վատթարացնել ասթման:Խորհուրդ չի տրվում օգտագործել Իբուպրոֆենը հղիության ընթացքում, թեև այն անվնաս է հղիության վաղ ժամանակահատվածում: Ինչպես մյուս ՈՍՀԲԴ-ները, այն գործում է, արգելակելով պրոստագլանդինների արտադրությունը, նվազեցնելով ցիկլօքսիգենազ ֆերմենտի (COX)ակտիվությունը։ Իբուպրոֆենը ավելի թույլ հակաբորբոքային նյութ է, քան մյուս ՈՍՀԲԴ-ները:

Իբուպրոֆենը հայտնաբերվել է 1961 թվականին Ստյուարտ Ադամսի և Ջոն Նիկոլսոնի կողմից, երբ աշխատում էին Boots UK Limited-ում։ Սկզբում դեղամիջոցը վաճառվում էր՝ որպես Brufen: Այն հասանելի է մի շարք ապրանքային անուններով, այդ թվում՝ Նուրոֆեն, Ադվիլ և Մոտրին: Իբուպրոֆենն առաջին անգամ վաճառվել է 1969 թվականին Միացյալ Թագավորությունում և 1974 թվականին Միացյալ Նահանգներում: Այն գտնվում է [[Առողջապահության համաշխարհային կազմակերպություն |Առողջապահության համաշխարհային կազմակերպության]] հիմնական դեղերի ցանկում: Այն հասանելի է որպես ընդհանուր դեղամիջոց: 2020 թվականին Միացյալ Նահանգներում ամենատարածված դեղատոմսերում Իբուպրոֆենը 38-րդն էր՝ ավելի քան 16 միլիոն դեղատոմսով: