Մասնակից:Անի83/Ավազարկղ2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անի83/Ավազարկղ2

Առնո Պետերս (գերմ.՝ Arno Peters, ), գերմանացի պատմաբան, քարտեզագետ, պատմագետ, տնտեսագետ, երաժիշտ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առնո Պետերսը ծնվել է Բեռլինում 1996 թվականի մայիսի 22-ին: Իր գործունեությունը սկսել է Հոլիվուդում 1930-ականների վերջերին՝ սովորելով ամերիկյան ֆիլմարտադրություն: 1945 թվականին Ֆրիդրիխ-Վիլհելմի համալսարանում դոկտորի կոչում ստանալուց հետո, Պետերսը սկսել է աշխարհի պատմության սինխրոնօպտիկական հետազոտությունները: Այս թեման նրան ներկայացվել է քոլեջում և կազմել «Ֆիլմը որպես հասարակական առաջնորդության միջոց» խորագրով նրա ատենախոսության մեծ մասը: Թեև Պետերսը քննարկում էր իր աշխարհի քարտեզը դեռևս 1967 թվականից, բայց նա չսկսեց այն առաջ քաշել մինչև 1973 թվականի մայիսին Բոննում կայացած մամուլի ասուլիսը[1]։ 1974 թվականին Պետերսը Գերմանիայի Բրեմեն քաղաքում հիմնադրեց Համաշխարհային պատմության ինստիտուտը, որտեղ ծառայեց որպես տնօրեն: Բրեմենի համալսարանի կողմից նրան շնորհվել է պատվավոր պրոֆեսորի կոչում։ Բրեմենում նա աշխատել է մինչև իր մահը[2]: Պետերսը յոթ երեխաների հայր էր: Սիրողական նկարիչ էր, սիրում էր լող, հեծանվավազք և նավարկություն: Նա մահացել է 2002 թվականի դեկտեմբերի 2-ին, Բրեմենում:

Մանկություն և պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկության տարիներին Պետերսը բնակվում էր Գերմանիայի Բեռլին քաղաքում, եղբոր՝ Վեռների և ծնողների՝ Լյուսիի և Բրունոյի հետ: Նրա հայրը նացիստական ռեժիմի կողմից կարճ ժամանակով անազատության մեջ էր ընկել Երկրորդ աշխարհամարտի վերջում: Պետերսը ավագ դպրոցում մասնակցում էր ինչպես հեծանվավազքի, այնպես էլ լողի մրցումներին՝ երկուսում էլ ստանալով տիտղոսներ: Հոլիվուդում ֆիլմարտադրություն սովորելուց հետո վերադառնալով Գերմանիա՝ Պետերսը կարողացավ բարելավել գերմանական ֆիլմարտադրության գործընթացը, իսկ 1940 թվականին թողարկեց իր սեփական ֆիլմը՝ «Իմմեր Նուր դու» ժամանակակից մյուզիքլը: 25 տարեկան հասակում նա ժամանակի ամենաերիտասարդ գերմանացի կինոռեժիսորն էր:

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առնո Պետերսին կարելի է համարել ունիվերսալ գիտնական, նրա հետազոտության ոլորտն ընդգրկում էր պատմությունը, քարտեզագրությունը, հասարակագիտությունը, քաղաքականությունը, տնտեսագիտությունը և երաժշտությունը:

Քարտեզագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1945 թվականին Պետերսը ստացավ ասպիրանտի կոչում Ֆրիդրիխ-Վիլհելմի համալսարանում (այժմ ՝ Հումբոլդտի համալսարան) արվեստի և լրագրության պատմության մեջ: Ոգևորված լինելով քաղաքական քարոզչության հանդեպ իր հետաքրքրությամբ՝ ուսումնառության տարիներիկ մեծ մասը նա անցկացրեց՝ կատարելով աշխարհի պատմության սինխրոնօպտիկական հետազոտություններ, որը հավասարապես կենտրոնանում է աշխարհի բոլոր ոլորտների վրա: Այս ուսումնասիրություններից դուրս եկավ նրա «Աշխարհի սինխրոնօպտիկական պատմություն» ժամանակացույցը՝ միևնույն տարածքը նվիրելով աշխարհի բոլոր ոլորտներին և ժամանակներին, միաժամանակ ընդգրկելով մ.թ.ա. 1000-ից մինչև մ.թ. 1952 թվականը՝ հիմնվելով այն տեսության վրա, որ բոլոր քաղաքակրթությունները և երկրները միաժամանակ դիտելիս զուգահեռաբար ցույց են տալիս հարաբերություններ և ազդեցություններ, որոնք այլ կերպ կարող են ակնհայտ չլինել: Աշխատությունը հրապարակվել է 1952 թվականին՝ կանխազդարարելով հեղինակի աշխարհի քարտեզը[3]: Այս գործողություններում Պետերսը զարգացրեց հավատը քարտեզների մեծ մասի եվրակենտրոն կողմնակալության նկատմամբ: Քանի որ նա չկարողացավ գտնել իրեն բավարարող մի քարտեզ, Պետերսը ինքնուրույն մշակեց այն: 1974 թվականին նա հայտարարեց Պետերսի աշխարհի քարտեզի մասին՝ պնդելով, որ այն աշխարհի ամենաճշգրիտ ցուցադրությունն է:

Քարտեզն առաջացրեց հակասություններ: Քարտեզը, որը Պետերսի պնդմամբ մշակվել ու ներկայացվել էր ավելի քան մեկ դար առաջ քահանայապետ Ջեյմս Գալի կողմից, առաջին կամ միակ հավասար նախագիծը չէր: Նրա հարցերից շատերը վիճարկվեցին կամ մերժվեցին: Չնայած քննադատությանը, Պետերսի ավելի քան 80 միլիոն քարտեզներ տարածվել են ամբողջ աշխարհում[4]: 1989 թվականին լույս տեսավ «Պետերսի աշխարհի ատլասը», որն այն ժամանակ միակ ատլասն էր, որը ներկայացնում էր բոլոր տարածքները գրեթե նույն մասշտաբով:

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1984 թվականին Պետերսը մշակեց գույների միջոցով հնչյունները ձայնագրելու մեթոդը (Պետերսի ձայնագրում): Դա անելու համար նա կիրառեց նախկինում իր մշակված՝ պատմական ժամանակը օպտիկական եղանակով ցուցադրելու մեթոդը (համաշխարհային պատմության համաժամանակյա օպտիկական հայեցակարգ): Երաժշտության մեջ սա արտահայտվեց տոնայնության բարձրության օպտիկագունային տարբերակով ցուցադրելով: Այսպիսով Պետերսը հնարավորություն տվեց գրանցել ցանկացած ձայն գույնի և գրաֆիկական սյունակի տեսքով, որի բարձրությունը համապատասխանում է օկտավայի երկարությանը:

Քաղաքատնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես կապիտալիստական տնտեսության այլընտրանք, Պետերսն առաջարկել է «Համարժեք տնտեսության» մոդելը, որի համաձայն ապրանքներն ու ծառայությունները փոխանակվում են ոչ թե փողային գնի հիման վրա, այլ արժեքի հիման վրա: Աշխատանքի ժամանակը, աշխատաժամանակի ծախսերը հենց արտադրված ապրանքների կամ ծառայությունների արժեքն են: Պետերսը հավատում էր, որ ապրանքների և ծառայությունների փոխանակումը պետք է տեղի ունենա համաձայն դրանց արտադրության վրա ծախսված աշխատանքային ժամանակի՝ անկախ աշխատանքի տեսակից․ գործարանի տնօրենի 8 ժամվա աշխատանքի արժեքը ճշգրիտ հավասար է փականագործի կամ հավաքարարուհու 8 ժամվա աշխատանքի արժեքին: Ապրանքների և ծառայությունների արժեքի չափման մասշտաբի օբյեկտիվությունը` ժամանակը, այն դարձնում է ունիվերսալ: Ըստ Պետերսի՝ սա ապահովում է ապրանքների և ծառայությունների արդար բաշխումը ոչ միայն հասարակության, այլև երկրների միջև: Վերջնական արտադրանքի կամ ծառայության արժեքը հաշվարկելու համար Պետերսը մշակել էր հատուկ մատրից (այսպես կոչված՝ Պետերսի վարդ), որի մեջ բեռնվում է արտադրության առանձին մասնակիցների աշխատանքի ժամանակը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Monmonier, Mark (2004). Rhumb Lines and Map Wars: A Social History of the Mercator Projection. University of Chicago Press. էջ 147. ISBN 978-0226534312.
  2. «Arno Peters Biography».
  3. «Professor Arno Peters». 2003-01-05.
  4. «Peters Photo Album - ODT».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]