Մասնակից:Ալինա Հայրունց/Ավազարկղ46

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալինա Հայրունց/Ավազարկղ46
Նոկսվիլլը 2010 թվականին
Ծնվել է1971 թվականի մարտի 11-ին
ԾննդավայրՆոկսվիլլ, Թենեսի, ԱՄՆ
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, սցենարիստ, կասկադյոր
Ակտիվ շրջան1992 մինչև այսօր

Ֆիլիպ Ջոն Կլեպ (անգլ.՝ Philip John Clapp 1971 թվականի մարտի 11, Նոսկվիլլ, Թենեսի, ԱՄՆ) հայտնի է Ջոննի Նոկսվիլլ անունով (Johnny Knoxville)՝ ամերիկացի դերասան, սցենարիստ, պրոդյուսեր և կասկադյոր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոննի Նոկսվիլլը ծնվել է 1971 թվականի մարտի 11-ին Նոկսվիլլում (Թենեսի նահանգ): 4 տարի միաժամանակ հիվանդացել է գրիպով, թոքաբորբով և բրոնխաբորբով, մինչև հիմա տառապում է բրոնխային հեղձուկ հիվանդությամբ: Դեռևս դպրոցական տարիներից հակված էր խուլիգանությունների: 1990 թվականին տեղափոխվել է Լոս Անջելես:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանական վարպետություն ուսանել է Կալիֆոռնիայի Դրամատիկական արվեստի ակադեմիայում և նույնիսկ նկարահանվել է մի քանի ֆիլմերում: 2000 թվականին հրավիրվեց հեռուստատեսություն, որպեսզի ստեղծի «Խենթեր» շոուն, որի մասնակիցներն իրենց և ուրիշների հետ հիմար և վտանգավոր փորձարկումներ էին կատարում: Շոուի գաղափարների վրա նա աշխատել է Սպայկ Ջոնզ ռեժիսորի հետ միասին: Առաջին անգամ եթեր է հեռարձակվել 2001 թվականին MTV ալիքով: Շոուն բաղկացած էր կեսժամյա դրվագներից: Ծայրահեղ սպորտի տեսակների մասին հայտնի ամսագրի խնդրանքով Ջոննի Նոկսվիլլն իր վրա փորձարկեց ինքնապաշտպանական միջոցները: Նրա կարծիքով ամենադժվարն արցունքաբեր գազի փորձարկումն էր: «Այն մնում է աչքերում 15 րոպե,- ասում է Ջոնը: Ինչ-որ մեկը խորհուրդ է տվել լվանալ աչքերը կաթով, սակայն դա չօգնեց»: Այդ բոլոր փորձարկումների տեսահոլովակները նա ուղարկում էր ամսագրի խմբագիրներին: «Ես նույնիսկ չէի ենթադրում, որ այս ամենից շոու կստացվի,- ասում է Ջոնը: Ես ուղղակի անում էի այդ ամենը չմտածելով հետևանքների մասին»:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականի մայիսի 15-ին նա ամուսնացել է Մելանի Լին Քեյթսի հետ: 1996 թվականին ծնվեց նրանց դուստրը՝ Մեդիսոնը: 2007 թվականի փետրվարին Մելանին և Ջոնը հայտարարեցին իրենց ամուսնալուծության մասին: 2008 թվականի մարտի 20-ին նրանք վերջնական ամուսնալուծվեցին: 2008 թվականի սեպտեմբերին Ջոնը սկսեց հանդիպել Նաոմի Նելսոնի հետ: 2009 թվականի դեկտեմբերի 21-ին նա երկրորդ անգամ դարձավ հայր: Նրանք ունեցան որդի, որին անվանեցին Ռոկո Ակիրա Կլեպ: 2010 թվականի սեպտեմբերի 24-ին նա օրինականացրեց իր և Նաոմիի հարաբերությունները, իսկ 2011 թվականի հոկտեմբերի 6-ին նրանք ունեցան դուստր՝ Էրլո Կլեպ:

Ֆիլմոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Հայերեն անվանում Օրիգինալ անվանում
1995 Desert Blues Desert Blues
2000 Կեղտոտ կոյոտ բար Coyote Ugly
2001 Ռոմանտիկ հանցագործություն Life Without Dick
2002 Մեծ անհաջողություններ Big Trouble
2002 Սևազգեստ մարդիկ 2 Men in Black II
2002 Խենթեր Jackass: The Movie
2004 Մեծ քայլերով (ֆիլմ, 2004) Walking Tall
2005 Դալտի Քալհուն Daltry Calhoun
2005 Սիմուլյանտ The Ringer
2011 Հանճարեղ հայրիկ (ֆիլմ) Father of Invention
2013 Հերոսի վերադարձը The Last Stand
2014 Նինջա - կրիաներ Teenage Mutant Ninja Turtles
2016 Անհուսալի գործընկերներ Skiptrace
2016 Նինջա - կրիաներ 2 Teenage Mutant Ninja Turtles: Out of the Shadows

Անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • MTV Movie Awards 2003 — «Լավագույն հումորային կատարում» («Խենթեր»).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]