Jump to content

Մանրաթելերի գործարան (Վանաձոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մանրաթելերի գործարան, խորհրդային շրջանի թեթև արդյունաբերական ձեռնարկություն ՀՀ Լոռու մարզկենտրոն Վանաձորում (նախկինում՝ Կիրովական)։

Հիմնադրվել է 1962 թվականին։ Թողարկում էր տարբեր տեսակի մանրաթելեր։

Հումքը ստանում էր Երևանի «Պոլիվինիլացետատ» գործարանից, մասամբ՝ Կանադայից։ Ուներ քիմիական, մանման, ոլորման, տեսակավորման, ծավալային թելի արտադրամասեր։

Արտադրանքի առաքում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործարանի արտադրանքն առաքվում էր ԽՍՀՄ 30 քաղաք։ 1974-1976 թվականներին մասնակցել էր Լայպցիգի, Սան Պաուլոյի, Բուխարեստի, Բուենոս Այրեսի միջազգային տոնավաճառներին և ցուցահանդեսներին։

1972 թվականին պարգևատրվել էր «Հոբելյանական պատվոնշան» շքանշանով։ 1976 թվականին ԽՍՀՄ-ում առաջին անգամ արտադրել էր սիգարետների ֆիլտրերի ացետատային ժապավեն, որի հիմնական սպառողը «Հայծխախոտարդ»-ի Երևանի ծխախոտի ֆաբրիկան էր։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 468