Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանսուա Մանսար (ֆր. ՝ François Mansart , հունվարի 23 , 1598 (1598-01-23 ) [1] , Փարիզ , Ֆրանսիայի թագավորություն - սեպտեմբերի 23 , 1666 (1666-09-23 ) [2] [3] [4] […] , Փարիզ , Ֆրանսիայի թագավորություն ), ֆրանսիացի ճարտարապետ ։ XVII դարի ֆրանսիական կլասիցիզմի հիմնադիրներից։ Աշակերտել է Ս. դը Բրոսսին։ Մանսարի կառույցներում (Բլուայի դղյակը, վերակառուցվել է 1635 -1638 թվականներին, Մեզոն-Լաֆֆիտ պալատը, 1642 -1650 , Փարիզում ՝ Վալ դե Գրաս եկեղեցին, 1645 -1646 , շինարարությունը շարունակել է Ժ. Լեմերսիեն, Կառնավալե հյուրանոցը, վերակառուցվել է 1660 -1661 թվականներին և այլն) ճակատների պլաստիկ, ճոխ հարդարանքը (բարոկկոյի տարրերով) համադրված է ընդհանուր ծավալատարածական հորինվածքի պարզությանն ու հստակությանը, կանոնավոր հատակագծին։
Մեզոն-Լաֆիտ պալատը
Վալ դե Գրաս եկեղեցին
↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.) : տվյալների բաց շտեմարան — 2011.
↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.) : տվյալների բաց շտեմարան — 2011.
↑ 3,0 3,1 3,2 RKDartists (նիդերլ.)
↑ 4,0 4,1 4,2 Structurae — Ratingen : 1998.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 240 )։
Բառարաններ և հանրագիտարաններ