Մանուչեի մզկիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մանուչեի մզկիթ
20110419 Menucehr mosque Ani Turkey Panorama.jpg
Տեսակմզկիթ
ԵրկիրFlag of Turkey.svg Թուրքիա
ՎարչատարածքԱնի
Մասն էԱնի
Կառուցման ավարտ1073
Ճյուղ/ավանդույթիսլամ
Կարգավիճակկիսավեր
ՀիմնադիրՄանուչե Շադդադյան
Ճարտարապետություն
ՈճԻսլամական
Մինարեթներ1
Կոորդինատներ: 40°30′18.720000100008″ հս․ լ. 43°34′12.360000099987″ ավ. ե. / 40.50520000002777721° հս․. լ. 43.57010000002777161° ավ. ե. / 40.50520000002777721; 43.57010000002777161

Մանուչեի մզկիթ (թուրք.՝ Ebul Manucehr Camii), միջնադարյան ճարտարապետական հուշարձան Թուրքիայի Անի քաղաքի հարավային մասում, Ախուրյան գետի ձորեզերքին։ Կառուցվել է Բագրատունիների օրոք՝ 10-11-րդ դարերում՝ որպես քաղաքային մաքսատան կամ պահակատան շենք։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անիի նոր տերերը՝ Շաղդադյանները, 1072 թվականին շենքի հյուսիսային անկյունի հին աշտարակի տեղում կառուցել են ութանիստ, ներսից պտուտակաձև աստիճաններով մինարե և, նորոգելով շենքի վերին հարկը, այն հարմարեցրել են մզկիթի։ Վերին հարկը ընդարձակ (28x33 մ) դահլիճ է, ուր երկու շարքով դասավորված սյուները (յուրաքանչյուրում՝ երեքական) տարածությունը բաժանում են երեք երկայնական մասերի։ Դահլիճն առատ լուսավորված է դեպի Ախուրյանի ձորը բացվող չորս պատուհաններով, ինչպես և ծածկի երդիկներով։

Հարկերը միմյանց, ինչպես և Անիի Պարոնի պալատում, կապված են միջհարկային թաղածածկի մեջ թողնված անցքի միջոցով, ուր դրված էր սանդուղքը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՀՀ խմբ․ հանձնաժողով՝ Հ․ Մ․ Այվազյան (գլխ․ խմբ) և ուրիշ, Հայկական համառոտ հանրագիտարան, հ. 3 (ՀՀ գլխ․ խմբ․), Երևան, «Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 1999, էջ 577 — 896 էջ. — 5000 հատ, ISBN 5-89700-010-7։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարությունյան Վ․, Անի քաղաքը, Երևան, 1964, էջ 79-80։