Մանուել Շվեզիգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մանուել Շվեզիգ
գերմ.՝ Manuela Schwesig[1]
16-09-02-Wahlkampfabschluß in Warnemünde-RR2 4804.jpg
 
Կուսակցություն՝ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն[2]
Կրթություն՝ Մայնցի համալսարան և Fachhochschule für Finanzen Brandenburg? (1995)[2]
Գիտական աստիճան՝ փիլիսոփայության դոկտոր
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և պետական ծառայող
Դավանանք լյութերականություն[3]
Ծննդյան օր մայիսի 23, 1974(1974-05-23)[2][4][5][…] (46 տարեկան)
Ծննդավայր Օդերի Ֆրանկֆուրտ, Frankfurt (Oder) District, Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն[1][2]
Քաղաքացիություն Flag of Germany.svg Գերմանիա[1]
Ի ծնե անուն գերմ.՝ Manuela Frenzel
 
Կայք՝ manuela-schwesig.de

Մանուել Շվեզիգ (գերմ.՝ Manuela Schwesig, մայիսի 23, 1974(1974-05-23)[2][4][5][…], Օդերի Ֆրանկֆուրտ, Frankfurt (Oder) District, Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն[1][2]), գերմանացի պետական գործիչ, Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ, Գերմանիայի Դաշնային Հանրապետության ընտանիքի, թոշակառուների, կանանց և երիտասարդության հարցերի նախարար 2013-2017 թվականներին[6][7]: 2017 թվականի հուլիսի 4-ից՝ Մեքլենբուրգ Առաջավոր Պոմերանիայի դաշնային երկրամասի վարչապետ:

Քաղաքական կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԳՍԴԿ-ին անդամակցել է 29 տարեկանում, այնուհետև ընտրվել է Շվերինի քաղաքային խորհրդի անդամ (2004-2008)։ Նա դարձել է կուսակցության ղեկավարի տեղակալ և Մեքլենբուրգ Առաջավոր Պոմերանիայի դաշնային երկրամասի հանրային գործերի և առողջապահության նախարար:

2009 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ ընդգրկվել էր Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի Սոցիալ-դեմոկրատական ստվերային կաբինետի կազմում: 2011 թվականին ԳՍԴԿ-ի անունից բանակցություններ է վարել կանցլեր Անգելա Մերկելի և աշխատանքի և հասարակական գործերի նախարար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ՝ պաշտպանելով գործազուրկների համար սոցիալական պաշտպանության բարձրացումը։

2013 թվականին եղել է սոցիալ-դեմոկրատների գլխավոր բանակցողը ընտանեկան, կանանց և հավասար հնարավորությունների հարցերով աշխատանքային խմբում՝ ՔԴՄ/ՔՍՄ և ԳՍԴԿ մեծ կոալիցիայի ստեղծման ժամանակ: Մտել Է Անգելա Մերկելի երրորդ կաբինետ՝ 39 տարեկանում դառնալով կառավարության ամենաերիտասարդ նախարարը։

ԳՍԴԿ-ի 2015 թվականի համագումարում ստացել է պատվիրակների ձայների 93 %-ը՝ ամբողջ կուսակցական ղեկավարության լավագույն ցուցանիշը: Նրան Թոմաս Օպերմանի հետ միասին հանձնարարել են կուսակցության նախընտրական ծրագրի նախապատրաստումը հաջորդ դաշնային ընտրությունների համար։

2019 թվականի հունիսի 3-ին Անդրեա Նալեսի հրաժարականից հետո եվրոպական ընտրություններում ԳՍԴԿ-ի ցածր արդյունքների պատճառով կուսակցությունը գլխավորել է ժամանակավոր կոլեգիալ ղեկավարություն՝ երեք փոխնախագահների կազմով, որոնց թվում Մալու Դրայերի և Տորստեն Շեֆեր-Գյումբելի հետ միասին ընդգրկվել է Մանուել Շվեզիգը[8] (2019 թվականի հոկտեմբերի 8-ին նա հայտարարել է այդ պաշտոնից հրաժարականի մասին՝ կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման պատճառով)[9]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #1029827761 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Manuela Schwesig - Ministerpräsidentin (нем.)Staatskanzlei des Landes Mecklenburg-Vorpommern.
  3. HA SPD-Parteivize Manuela Schwesig lässt sich taufen (нем.) — 2010.
  4. 4,0 4,1 FemBio: Банк данных о выдающихся женщинах, Frauerdatenbank
  5. 5,0 5,1 Munzinger Archiv (нем.) — 1913.
  6. Schwesig blitzt mit Familienarbeitszeit bei Merkel ab | Inland | Reuters
  7. First Aid For The Social Democrats: Rising Star Paves Path to a Family Friendly Germany — SPIEGEL ONLINE
  8. «Schwesig, Dreyer und Schäfer-Gümbel sollen SPD führen» (գերմաներեն)։ Zeit Online։ 2019-06-03։ Վերցված է 2019-06-21 
  9. Judith Mischke (2019-10-09)։ «German Social Democrat leader to resign after breast cancer diagnosis» (անգլերեն)։ Politico։ Վերցված է 2019-12-07 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]