Մանուելա Շվեզիգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանուելա Շվեզիգ
գերմ.՝ Manuela Schwesig[1]
 
Կուսակցություն՝ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն[2][3]
Կրթություն՝ Մայնցի համալսարան և Fachhochschule für Finanzen Brandenburg? (1995)[2][3]
Գիտական աստիճան՝ փիլիսոփայության դոկտոր
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և պետական ծառայող
Դավանանք լյութերականություն[4]
Ծննդյան օր մայիսի 23, 1974(1974-05-23)[2][5][6][…] (49 տարեկան)
Ծննդավայր Օդերի Ֆրանկֆուրտ, Frankfurt (Oder) District, Արևելյան Գերմանիա[2][3]
Քաղաքացիություն  Գերմանիա[1]
Ի ծնե անուն գերմ.՝ Manuela Frenzel
 
Կայք՝ manuela-schwesig.de

Մանուելա Շվեզիգ (գերմ.՝ Manuela Schwesig, մայիսի 23, 1974(1974-05-23)[2][5][6][…], Օդերի Ֆրանկֆուրտ, Frankfurt (Oder) District, Արևելյան Գերմանիա[2][3]), գերմանացի պետական գործիչ, Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ, Գերմանիայի Դաշնային Հանրապետության ընտանիքի, թոշակառուների, կանանց և երիտասարդության հարցերի նախարար 2013-2017 թվականներին[7][8]։ 2017 թվականի հուլիսի 4-ից՝ Մեքլենբուրգ Առաջավոր Պոմերանիայի դաշնային երկրամասի վարչապետ։

Քաղաքական կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԳՍԴԿ-ին անդամակցել է 29 տարեկանում, այնուհետև ընտրվել է Շվերինի քաղաքային խորհրդի անդամ (2004-2008)։ Նա դարձել է կուսակցության ղեկավարի տեղակալ և Մեքլենբուրգ Առաջավոր Պոմերանիայի դաշնային երկրամասի հանրային գործերի և առողջապահության նախարար։

2009 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ ընդգրկվել էր Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի Սոցիալ-դեմոկրատական ստվերային կաբինետի կազմում։ 2011 թվականին ԳՍԴԿ-ի անունից բանակցություններ է վարել կանցլեր Անգելա Մերկելի և աշխատանքի և հասարակական գործերի նախարար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ՝ պաշտպանելով գործազուրկների համար սոցիալական պաշտպանության բարձրացումը։

2013 թվականին եղել է սոցիալ-դեմոկրատների գլխավոր բանակցողը ընտանեկան, կանանց և հավասար հնարավորությունների հարցերով աշխատանքային խմբում՝ ՔԴՄ/ՔՍՄ և ԳՍԴԿ մեծ կոալիցիայի ստեղծման ժամանակ։ Մտել Է Անգելա Մերկելի երրորդ կաբինետ՝ 39 տարեկանում դառնալով կառավարության ամենաերիտասարդ նախարարը։

ԳՍԴԿ-ի 2015 թվականի համագումարում ստացել է պատվիրակների ձայների 93 %-ը՝ ամբողջ կուսակցական ղեկավարության լավագույն ցուցանիշը։ Նրան Թոմաս Օպերմանի հետ միասին հանձնարարել են կուսակցության նախընտրական ծրագրի նախապատրաստումը հաջորդ դաշնային ընտրությունների համար։

2019 թվականի հունիսի 3-ին Անդրեա Նալեսի հրաժարականից հետո եվրոպական ընտրություններում ԳՍԴԿ-ի ցածր արդյունքների պատճառով կուսակցությունը գլխավորել է ժամանակավոր կոլեգիալ ղեկավարություն՝ երեք փոխնախագահների կազմով, որոնց թվում Մալու Դրայերի և Տորստեն Շեֆեր-Գյումբելի հետ միասին ընդգրկվել է Մանուել Շվեզիգը[9] (2019 թվականի հոկտեմբերի 8-ին նա հայտարարել է այդ պաշտոնից հրաժարականի մասին՝ կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման պատճառով)[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]