Անդրեա Նալես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անդրեա Նալես
գերմ.՝ Andrea Nahles
2019-02-05 Andrea Nahles-4936.jpg
 
Կուսակցություն՝ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Բոննի համալսարան և Megina-Gymnasium Mayen? (1989)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[1]
Ծննդյան օր հունիսի 20, 1970(1970-06-20)[2][3][4][…] (50 տարեկան)
Ծննդավայր Mendig, Մայեն Կոբլենց, Ռայնլանդ Պֆալց, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[5] կամ Weiler, Մայեն Կոբլենց, Ռայնլանդ Պֆալց, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Քաղաքացիություն Flag of Germany.svg Գերմանիա
Ի ծնե անուն գերմ.՝ Andrea Maria Nahles
Ամուսին Marcus Frings?
 
Կայք՝ andrea-nahles.de

Անդրեա Մարիա Նալես (գերմ.՝ Andrea Maria Nahles, հունիսի 20, 1970(1970-06-20)[2][3][4][…], Mendig, Մայեն Կոբլենց, Ռայնլանդ Պֆալց, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[5] և Weiler, Մայեն Կոբլենց, Ռայնլանդ Պֆալց, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի քաղաքական գործիչ, ԳՍԴԿ առաջնորդ (2018-2019 թվականներ)։ Անգելա Մերկելի երրորդ աշխատասենյակում 2013-2017 թվականներին զբաղեցրել Է Գերմանիայի աշխատանքի և հասարակական գործերի դաշնային նախարարի պաշտոնը։ Բունդեսթագի ընտրություններից հետո 2017 թվականին զբաղեցրել Է Բունդեսթագում ԳՍԴԿ խմբակցության նախագահի պաշտոնը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրեա Նալեսը մեծացել է Ռայնլանդ Պֆալցի որմնադրի ընտանիքում։ 1989 թվականին ավարտել է վարժարանը և ստացել վկայական։ Բոննի համալսարանում սովորել է քաղաքական գիտություններ, փիլիսոփայություն և գերմանագիտություն։

18 տարեկանում անդամակցել է ԳՍԴԿ-ին, մի քանի տարի ղեկավարել է Կոբլենցայի տարածաշրջանային երիտասարդական կազմակերպությունը։ Ուսանողական տարիներին աշխատել է Բունդեսթագի պատգամավորի օգնական։ 1997 թվականին անդամակցել է կուսակցության վարչության կազմում, 2003 թվականից ԳՍԴԿ նախագահության անդամ։ ԳՍԴԿ-ում եղել է ժողովրդավարական ձախերի 21 ֆորումի համահիմնադիրը, միացել է կուսակցության ձախ թևին, խիստ քննադատել է Գերհարդ Շրյոդերի «Agenda 2010» ծրագիրը որպես նեոլիբերալ։

1998 թվականին առաջին անգամ ընտրվել է Բունդեսթագի պատգամավոր։ 2004 թվականին ձեռնամուխ է եղել դոկտորական ատենախոսության աշխատանքին, որը ստիպված է եղել ընդհատել 2005 թվականին Բունդեսթագում վերընտրվելու կապակցությամբ։ 2008 թվականի հունվարից Նալեսը Բունդեսթագում ընդգրկված է ԳՍԴԿ խմբակցության ղեկավարությունում։ 2013 թվականի դեկտեմբերի 17-ին Նալեսը նշանակվել է Գերմանիայի աշխատանքի և հասարակական գործերի դաշնային նախարարի պաշտոնում Անգելա Մերկելի կոալիցիոն կառավարությունում։

2017 թվականի սեպտեմբերի 27-ին ընտրվել է Բունդեսթագի ԳՍԴԿ խմբակցության նախագահ՝ դառնալով այդ պաշտոնում առաջին կինը[6]։

2018 թվականի ապրիլի 22-ին ընտրվել է ԳՍԴԿ առաջնորդ (նաև այդ պաշտոնում դառնալով առաջին կինը կուսակցության 154-ամյա պատմության ընթացքում)։ Ստանալով ձայների 66 %-ը՝ Նալեսը հաղթել է Ֆլենսբուրգի քաղաքապետ, ոստիկանության նախկին աշխատակից Սիմոնա Լանգեի հետ դիմակայությունում և կուսակցության նախագահի պաշտոնում փոխարինել Մարտին Շուլցին, որը պաշտոնաթող Է եղել 2017 թվականի սեպտեմբերի 24-ի խորհրդարանական ընտրություններում սոցիալ-դեմոկրատների ծանր պարտությունից հետո[7]։

2019 թվականի հունիսի 2-ին հրաժարական է տվել իր երկու պաշտոններից՝ կուսակցության առաջնորդ և Բունդեսթագի խմբակցության ղեկավար։ Պատճառը մայիսի 26-ի ընտրություններում անհաջողություններն էին. եվրոպական ընտրությունների արդյունքներով ԳՍԴԿ-ն ստացել է ձայների 15,8 %-ը, ինչը 11,5 %-ով ցածր է 2014 թվականին նրա արդյունքից և պատմության մեջ առաջին անգամ Կանաչների կուսակցության ցուցանիշներից, բացի այդ, նույն օրը Բրեմենի հողային ընտրություններում սոցիալ-դեմոկրատները վերջին 73 տարում առաջին անգամ զիջել են ՔԴՄ-ին[8]։ ԳՍԴԿ նախագահի լիազորությունները վայր դրեց հունիսի 3-ին, իսկ խմբակցության ղեկավարինը՝ հունիսի 4-ին։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին Անդրեա Նալեսն ամուսնացել է արվեստաբան Մարկուս Ֆրինգսի հետ։ 2011 թվականին ամուսինները աղջիկ են ունեցել։

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Frau, gläubig, links. Was mir wichtig ist. Pattloch Verlag, München 2009, ISBN 978-3-629-02239-4.
  • Die Kamera sieht alles — Wie frau sich in Polit-Talkshows verhalten sollte. In: Sascha Michel, Heiko Girnth (Hrsg.): Polit-Talkshows — Bühnen der Macht. Ein Blick hinter die Kulissen. Bouvier, Bonn 2009, ISBN 978-3-416-03280-3, S. 174—176.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.bundestag.de/bundestag/abgeordnete18/biografien/N/nahles_andrea/258818
  2. 2,0 2,1 Stammdaten aller Abgeordneten des Deutschen Bundestages
  3. 3,0 3,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank, Банк данных о выдающихся женщинах
  5. 5,0 5,1 5,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #123778964 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  6. Lisa Caspari und Ferdinand Otto (2017-09-27)։ «"Ab morgen kriegen sie in die Fresse"» (գերմաներեն)։ Zeit։ Վերցված է 2018-11-05 
  7. «Andrea Nahles: First woman to lead Germany's social democrats» (անգլերեն)։ BBC News։ 2018-04-22։ Վերցված է 2018-11-05 
  8. Thomas Wieder (2019-06-02)։ «Allemagne : la chef du Parti social-démocrate démissionne» (ֆրանսերեն)։ Le Monde։ Վերցված է 2019-06-02 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]