Մանուել Բերբերյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանուել Բերբերյան
Ծնվել էհոկտեմբերի 27, 1945(1945-10-27) (78 տարեկան)
Թեհրան, Իրան
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտություներկրաբան և ֆակուլտետ
Հաստատություն(ներ)Ocean County College?[1]
Ալմա մատերԹեհրանի համալսարան (1968) և Քեմբրիջի համալսարան (1981)
Կայքmanuelberberian.com

Մանուել Բերբերյան (պարս.՝ مانوئل بربریان, հոկտեմբերի 27, 1945(1945-10-27), Թեհրան, Իրան), իրանահայ երկրաբան, երկրաշարժերի սեյսմաբանության, ակտիվ տեկտոնիկների, մայրցամաքային տեկտոնիկների, պատմական սեյսմիկության, հնագիտական երկրաշարժերի վտանգի նվազեցման, երկրաբանական քարտեզագրման և բնապահպանական գիտության և ճարտարագիտության բնագավառների մասնագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանուել Բերբերյանը ծնվել է 1945 թվականին Թեհրանում՝ հայոց ցեղասպանությունից փրկված հայկական ընտանիքում։ Նախնական կրթությունը ստացել է Թեհրանի Քուշեշ և Ֆիրդուսի դպրոցներում, «Խարազմի» ուսումնական հաստատությունում։ 1968 թվականին ավարտել է Թեհրանի համալսարանի երկրաբանական ֆակուլտետը, 1981 թվականին՝ Քեմբրիջի համալսարանի գեոֆիզիկայի ֆակուլտետի երկրաշարժերի և սեյսմոլոգիայի բաժինը՝ ստանալով դոկտորի աստիճան[2]։

Եղել է Իրանի ինժեներների վարչության գլխավոր խորհրդատուն, իրականացրել է բազմաթիվ նախագծեր, այդ թվում՝ 1971 թվականին ստեղծել է երկրաբանության կազմակերպության սեյսմիկ հետազոտությունների բաժինը, 1973 թվականին՝ Իրանի սեյսմիկ կենտրոնը, 1976 թվականին՝ Իրանի տեկտոնական, Իրանի ճեղքվածքների և Իրանի մեծ երկրաշարժերի կենտրոնների առաջին քարտեզների պատրաստումը։

1985 թվականին եղել է «Թարբիաթ մոալեմ» համալսարանի երկրաբանական ֆակուլտետի մագիստրատուրայի բաժնի մասնագիտական խորհրդի ղեկավար և պատասխանատու։ Փորձագիտական աշխատանքներ է իրականացրել անապատային խորազննության, տեկտոնիկայի, սեյսմոտեկտոնիկայի, սեյսմոլոգիայի, սեյսմիկ ռիսկերի ուղղությամբ։ 1977-1987 թվականներին Իրանի երկրաբանական կազմակերպությունում զբաղեցրել է տարբեր պաշտոններ[2]։

Անդամակցել է Նյու Յորքի գիտությունների ակադեմիային[3]։ Գիտական աշխատությունների և երկրաբանության, Իրանի տեկտոնական և սեյսմիկ գոտիների մասին հոդվածների հեղինակ է, որոնք տպագրվել են եվրոպական, ամերիկյան, կանադական հանդեսներում[2]։

Դասավանդել է Թեհրանի պետական և մանկավարժական համալսարաններում։

1990 թվականից կնոջ և որդու հետ բնակվում է ԱՄՆ-ում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://orcid.org/0000-0003-2379-5064
  2. 2,0 2,1 2,2 Իրանահայոց հանրագիտարան։ Կազմող` Ժանետ Տ. Լազարյան։ Երևան, «ՎՄՎ-Պրինտ, 2012
  3. «پاسداشت «پدر زمین ساخت ایران» در نشست انجمن زمین شناسی آمریکا». ایسنا (պարսկերեն). 2013 թ․ մարտի 10. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]