Մանուելա Կարմենա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանուելա Կարմենա
իսպ.՝ Manuela Carmena
 
Կուսակցություն՝ Ahora Madrid? և Իսպանիայի կոմունիստական կուսակցություն
Կրթություն՝ Վալենսիայի համալսարան (1965)[1]
Մասնագիտություն՝ դատավոր, քաղաքական գործիչ, գրող և փաստաբան
Դավանանք ագնոստիցիզմ[2]
Ծննդյան օր փետրվարի 9, 1944(1944-02-09)[3] (79 տարեկան)
Ծննդավայր Մադրիդ, Իսպանիա
Քաղաքացիություն  Իսպանիա
Ի ծնե անուն իսպ.՝ Manuela Carmena Castrillo
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Grand Cross of the Order of St. Raymond of Peñafort, Ծառայությունների շքանշանի Մեծ խաչի ասպետ և Պերի արևի օդենի մեծ խաչ

Մանուելա Կարմենա Կաստրիլյո (իսպ.՝ Manuela Carmena Castrillo, փետրվարի 9, 1944(1944-02-09)[3], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի պետական և քաղաքական գործիչ, փաստաբան։ 2015 թվականի հունիսի 13-ից Մադրիդի քաղաքապետն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանուելա Կարմենա Կաստրիլյոն ծնվել է 1944 թվականի փետրվարի 9-ին Մադրիդում։ 1965 թվականին ստացել լիցենցիատի աստիճան Կոմպլուտենսեի համալսարանում[4]։ Նույն տարում անդամակցել է Իսպանիայի կոմունիստական կուսակցությանը։ Ակտիվորեն պաշտպանել է աշխատողների և կալանավորների իրավունքները և մասնակցել աշխատանքային իրավունքի հարցերով զբաղվող իրավաբանական ընկերության հիմնադրմանը։ Իսպանիայի կոմունիստական կուսակցությունից հեռանալուց հետո 1981 թվականի հունվարին ծառայել է որպես դատավոր[5]։ 1986 թվականին ստացել է Ազգային մրցանակ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։ 1993 թվականին ընտրվել է Մադրիդի գլխավոր դատավոր[6]։

1996 թվականին «Միավորված ձախեր» կուսակցության առաջարկով Մանուել Կարմենան նշանակվել է Սենատի կողմից դատական իշխանության գլխավոր խորհրդի անդամ։ Նաև «Դատավորները հանուն ժողովրդավարության» ասոցիացիայի հիմնադիրների թվում էր և ՄԱԿ-ի կամայական ձերբակալությունների հարցերով աշխատանքային խմբի նախագահ-զեկուցողն էր։ 2010 թվականին պաշտոնապես թոշակի է անցել։

Պարգևատրվել է Սուրբ Ռայմունդ Պենյաֆորտի շքանշանի մեծ խաչով (2002)[7]։

2015 թվականին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում գլխավորել է «Պոդեմոս» կուսակցության հետ փոխկապակցված Ahora Madrid քաղաքական շարժումը։ 2015 թվականի հունիսի 13-ին Կարմենան դարձել Է Մադրիդի քաղաքապետ[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]