Մանեկեն
Մանեկեն (ֆր.՝ mannequin , հոլ.՝ mannekijn — մարդ), մարդու՝ տղամարդու, կնոջ կամ երեխայի մարմնի ձևին նմանեցվող արտադրանք:
Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մանեկենները պատրաստվում են տարբեր նյութերից՝ փայտից, պապիե-մաշեից, պլաստմասսայից և այլ նյութերից:
Դերձակային[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերձակային մանեկեններն օգտագործվում են հագուստի նախագծման և կարելու ժամանակ: Տարբերում են հետևյալ տեսակները[1]:
- Շարժական — ունի իրանի չափսերի կարգավորիչներ:
- Ոչ շարժական (փափուկ և կոշտ) — կարի արհեստանոցներում և կարի ձեռնարկություններում օգտագործվող մասնագիտացված ճյուղային ստանդարտի դերձակային մանեկեն:
Հագուստի ձևավորման գործում գոյություն ունի մանեկենի վրա կտորները քորոցներով ամրացնելու միջոցով հագուստի դետալների ստացման մեթոդ (ձևավորման կաղապարվածքային մեթոդ):
Ցուցադրական[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախատեսված են խանութում հագուստի ցուցադրման համար:
Նկարիչների համար[խմբագրել | խմբագրել կոդը]
Շարժվող ձեռքերով և ոտքերով փայտե տիկնիկ՝ նկարիչների կողմից կիրարկվող մարդու տարբեր դիրքերի, հագուստի ուրվանկարման համար:
Փորձարկային[խմբագրել | խմբագրել կոդը]
Մանեկենները օգտագործվում են վթարի փորձարկումներում՝ կրաշ-թեսթ: Դա արվում է 1950-ական թվականներից սկսած: Ամենահայտնիներից մեկը պատկանում է Վոլկսվագենին՝ 1967 թվականից արտադրվող ճաղատ մանեկեն նարնջագույն կոմբինեզոնով: Այժմ վթարային փորձարկումների համար պահանջվում է մանեկենների մի ամբողջ «ընտանիք» («հայր», «մայր», «դեռահաս», «երեխա»): Նրանք առավելագույն կերպով են հաշվի առնում մարդու մարմնի կառուցվածքի անատոմիական հատկությունները, ինչը թույլ է տալիս գնահատել վնասվածքների աստիճանը և բնույթը: Ամենազգայուն փորձարկային մանեկենները պատրաստվում են Ճապոնիայում: Արժեքը կազմում է 10-15 հազար դոլար:
Վարժանքի համար[խմբագրել | խմբագրել կոդը]
Մանեկենները (ֆանտոմները) ծառայում են բժշկական ԲՈՒՀ-երում ուսանողների և առաջին օգնության ցուցաբերման դասընթացների ուսուցման համար:
Գոյություն ունի «Շնչահեղձ լինող Չառլի» անունով մասնագիտացված մանեկեն, (անգլերեն Choking Charlie), որի վրա կիրառվում է Հենրիխի վարժությունը՝ ստոծանու տակ հրումներ շնչառական ուղիներից օտարերկրյա օբյեկտները հեռացնելու համար: Հնարքի ճիշտ կատարման դեպքում մանեկենը դուրս է թքում արհեստական սննդի կտորները:
Տուժածներին նախնական բժշկական օգնություն ցուցաբերելու մանեկեններ են օգտագործվում Ռուսաստանի դաշնության Արտակարգ իրավիճակների նախարարությունում: Նրանց անունները Յաշկա և Գոշա են: Յաշկային պատրաստում են բամբակից, ռետինից կամ փայտից, նրանք մարդկանց փրկում են շենքերի փլատակների տակից, դուրս են հանում ջրից, տարհանում են հրդեհի ժամանակ: Գոշան մանեկեն-մարզիչ է, որին ցուցաբերվում է բժշկական առաջին օգնություն՝ սրտի մերսում, արհեստական շնչառություն, վնասված վերջույթների վրա դրվում են բեկակալ և գիպս: Ուկրաինայում առաջին բժշկական օգնության վարժությունների մշակման համար արտադրվում է «Տարաս» մանեկենային մարզիչը, որը հագեցած է կրծքի վրա գործողությունների ինդիկացիայով և ունի համակարգչին միանալու հնարավորություն: Արտասահմանյան արտադրության մանեկեններից օգտագործվում է նորվեգական անիմացիոն Աննա մանեկենը, որին կարելի է տարբեր վնասվածքների և վերքերի իմիտացիայով վերջույթներ (բնական չափսի) միացնել: Առաջին բժշկական օգնություն ցուցաբերելու համար ռոբոտ-մարզիչները (վերակենդանացման մանեկեններ և այլն) ակտիվորեն օգտագործվում են աշխատանքի պաշտպանության ծառայությունների և ձեռնարկությունների ուսումնական կենտրոնների կողմից: Ձեռնարկության աշխատակիցները մանեկենների վրա սովորում են արտակարգ իրավիճակներում մարդուն փրկելու հմտություններ:
Քրեական, դատական բժշկություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մանեկենները լայնորեն օգտագործվում են նաև հետաքննչական, դատաբժշկական և դատաբժշկական փորձաքննությունների ժամանակ, երբ փորձարարական հետազոտությունները չեն պահանջում կենդանի մարդկանց կողմից իրադարձությունների դինամիկայի ցուցադրում, կամ նրանց կյանքի ու առողջության սպառնալիքի դեպքում[2][3][4].:
Ռազմական գործ[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին համաշխարհային պատերազմի խրամատավորման փուլում բրիտանական զորքերը մանեկեններն օգտագործում էին հակառակորդի դիպուկահարներին հայտնաբերելու և թշնամու հետախուզությանը մոլորեցնելու համար: Պապիե-մաշեից պատրաստված և զինվորական հանդերձանք հագած զինվորների մանեկենները դուրս էին ցցվում խրամատներից: Միևնույն ժամանակ, մանեկեններից մի քանիսի բերանում ծխախոտի համար անցք էր արված, որը վառվում էր ռետինե խողովակի միջոցով, որը վերահսկվում էր մանեկենի տակ թաքնված զինվորների կողմից: Մոլորության մեջ ընկած հակառակորդի դիպուկահարը կրակոց է արձակում, դրանով իսկ բացահայտելով իր դիրքը[5]:
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- ГОСТ 20304—90 Манекены посадочные трёхмерный и двухмерный. Конструкция, основные параметры и размеры.
- Большая советская энциклопедия
- Бор Стенвик Все мы врём: Как ложь, жульничество и самообман делают нас людьми = Bar Stenvik. Bloff - hvordan juks og selvbedrag gjшr oss til ekte mennesker. — М.: Альпина Паблишер, 2016. — 503 p. — ISBN 978-5-9614-5855-8
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Category:Mannequins Վիքիպահեստում |
---|
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Портновские манекены»։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-10-ին։ Վերցված է 2013-06-10
- ↑ Попов В. И. Руководство к практическим занятиям по криминалистической тактике. — М.: Юрид. лит., 1964. — С. 17, 82, 83 и др. — 272 с.
- ↑ Ищенко Е. П. Криминалистика в вопросах и ответах : Учебное пособие. — М.: Проспект, 2013. — 460 с. — ISBN 5392137539
- ↑ Министерство здравоохранения Российской Федерации. Инструкция по организации и производству экспертных исследований в бюро судебно-медицинской экспертизы. П. 8.8.11 // Бюллетень нормативных актов федеральных органов исполнительной власти. — 2003. — № 38. — С. 89.
- ↑ Стенвик, 2016, էջ 37