Անծանոթը Սենից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անծանոթը Սենից
ֆր.՝ inconnue de la Seine
L'inconnue de la Seine (masque mortuaire).jpg
Ծնվել էմոտ. 1865 կամ մայիսի 15, 1928(1928-05-15)[1]
Մահացել էմոտ. 1885
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա
ՔաղաքացիությունՖրանսիա
Մասնագիտությունարվեստների գործիչ

Անծանոթը Սենից (ֆր.՝ L’Inconnue de la Seine, մոտ. 1865 կամ մայիսի 15, 1928(1928-05-15)[1] - մոտ. 1885, Փարիզ, Ֆրանսիա), 16-ամյա աղջկա չճանաչված դիակը, որը գտել են Սեն գետում, նրա դեմքից պատրաստել են գիպսե դիմակ: Դիմակը հայտնի դարձավ, որպես կանացի առեղծվածայնության և գեղեցկության խորհրդանիշի օրինակ:

Պատմության[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ աղջկա դիակը գտել են Սենում, 1880 թվականի վերջում: Դիակի վրա բռնության ոչ մի հետք չի գտնվել: Մահվան ամենահավանական տարբերակը ինքնասպանությունն է: Պաթոլոգոանատոմները այնքան էին հիացած աղջկանով, որ պատրաստեցին աղջկա հետմահու դիմակը:

Մի քանի տարվա ընթացքում Փարիզում տարածվեցին դիմակի կրկնօրինակները, որոնք դարձան մոդայիկ ատրիբուտ բոհեմային հասարակությունում: Գրողները, պոետները և նկարիչները ոգեշնչվում էին նրանից և նրան էին նվիրում շատ աշխատանքներ: Ալբեր Կամյուն նրա ժպիտը համեմատում էր Մոնա Լիզայի ժպիտի հետ: Պոետ և մշակութային քննադատ Ալ Ալվարեսը իր գրքում գրել է, որ գերմանուհի մոդայամոլների մի ամբողջ սերունդ նրա արտաքինը կատարյալ էին համարում: Լուի Արագոնի պատվերով Ման Ռեյը արեց գիպսե դիմակի մի շարք լուսանկարներ և ֆոտոկոլաժներ:

Վլադիմիր Նաբոկովը անհայտ խեղդվածին նվիրել է L’Inconnue de la Seine բանաստեղծությունը (1934), որտեղ ասվում է[2].

     Անավարտ մարող լարերի ձայնի մեջ
     Լսում եմ ձայնը քո գեղեցկության:
     Գունատ երիտասարդ խեղվածների բազմության մեջ
     Ամենագունատն ու հմայիչն ես դու:

     Դու ինձ հետ գոնե ձայների մեջ սպասի,
     Բախտը քո զլացավ երջանկությանը,
     Դե պատասխանիր քո հետմահու ժպիտով
     Հմայված գիպսե շուրթերով:

1950-ականների վերջում նորվեգիացի Ասմունդ Աերդապը, որը խաղալիքների ընկերության տնօրեն էր, օգտագործեց անհայտի կերպարը խամաճիկների համար, որը ստացավ Resusсi Anne («Փրկված Էննին») անվանումը, դրանք լայնորեն օգտագործվում էին փրկարարական մեթոդների ուսուցման ժամանակ, օրինակ՝ «բերանը բերանին» մեթոդը[3] և դրա հետ կապված խեղդված աղջիկը ստացել է ոչ պաշտոնական «աշխարհում ամենից շատ համբուրված աղջիկ» կոչումը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]