Մանդակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մանդակ
Astrodaucus orientalis Astrodaucus ღრიანჭველა (2).JPG
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Հովանոցավորներ
Ընտանիք Նեխուրազգիներ
Տեսակ Մանդակ
Լատիներեն անվանում
Astrodaucus


Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Մանդակ (լատ.՝ Astrodaucus), աստղագազար, նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի երկամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 4, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝

  • Մանդակ արևելյան (լատ.՝ Astrodaucus orientalis)
  • Մանդակ պարսկական (լատ.՝ Astrodaucus persicus

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցողունը մերկ է, կլորավուն, բարձրությունը՝ մինչև 100 (150) սմ։ Տերևները մերկ են կամ թավոտ, բազմակի փետրաձև կտրտված։ Ծաղկաբույլը բարդ հովանոց է, ծաղիկները՝ սպիտակ կամ վարդագույն։ Ծաղկում է հունիսին։ Պտուղը մանր խոզաններով պատված, էլիպսաձև, կողքերից թույլ սեղմված սերմ է։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Կոտայքի, Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում։ Աճում է չոր, քարքարոտ լանջերին։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեղաբույս է. պարունակում է եթերայուղեր, ալկալոիդներ: Արմատների թուրմն օգտագործում են ստամոքսի հիվանդությունների ժամանակ։ Որոշ տեսակների մատղաշ ցողուններից ու արմատներից պատրաստում են աղցան և այլ կերակուրներ, թթու դնում։ Մի քանիսը մոլախոտեր են. աղբոտում են հացահատիկի ցանքերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png