Մայքլ Օեր
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մայքլ Ժերոմ Օեր Michael Jerome Oher | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 28, 1986 (37 տարեկան) |
Ծննդավայր | ![]() |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Briarcrest Christian School? |
Մասնագիտություն | Ամերիկյան ֆուտբոլիստ |
![]() |
Մայքլ Ջերոմ Օեր (անգլ.՝ Michael Jerome Oher, մայիսի 26, 1986[1] կամ 1986[2], Մեմֆիս, Թենեսի, ԱՄՆ[2]), ամերիկյան ֆուտբոլի ամերիկացի նախկին մարզիկ։ Ութ մրցաշրջան հանդես է եկել Ֆուտբոլի ազգային լիգայում (NFL)՝ որպես հարձակվողական թեքլ։ Համալսարանային առաջնությունում ներկայացրել է Միսիսիպիի համալսարանը, որի ֆուտբոլային թիմում անցկացրած տարիներին ընդգրկվել է մի շարք խորհրդանշական հավաքականներում և արժանացել բազմաթիվ մրցանակների։ Ընտրվել է NFL-ի 2009 թվականի դրաֆթի առաջին ռաունդում՝ «Բալթիմոր Ռեյվնս» ակումբի կողմից։
Վաղ կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]
Մայքլ Օերը ծնվել է Մեմֆիսում (Թենեսի նահանգ)։ Եղել է Դենիս Օերի (անգլ.՝ Denise Oher) 12 երեխաներից մեկը։ Մայրը եղել է հարբեցող, իսկ հայրը Մայքլ Ջերոմ Ուիլյամս Օերը՝ (անգլ.՝ Michael Jerome Williams) հաճախ էր հայտնվում բանտում։ Փոքր տարիքում Մայքլը զրկված է եղել ծնողական սիրուց։ Առաջին և երկրորդ դասարաններում սովորել է 2 տարի, իսկ 9 տարիների ընթացքում սովորել է 11 տարբեր դպրոցներում։ Օերը մեծացել է փողոցներում և ապրել մանկատներում։ Մայքլի կենսաբանական հայրը ինքնասպան է եղել բանտում, երբ նա սովորում էր արդեն բարձր դասարաններում։ Օերն ամերիկյան ֆուտբոլով զբաղվել է միջին դպրոցի առաջին տարում, ինչը նրան օգնում է ընդունվել քրիստոնեական դպրոց։ Մայքլին մեծ օգնություն է ցուցաբերում նաև Թոնի Հենդերսոնը, ում մոտ ժամանակավոր ապրում էր։ Դպրոցի ֆուտբոլային մարզիչը նկատելով Օերի ներուժը՝ նրան ներկայացնում է դպրոցի տնօրենին, ով որոշում է նրան ընդունել դպրոց։
2003 թվականի մրցաշրջանից հետո Մայքլն ընդգրկվում է մի շարք խորհրդանշական հավաքականներում։ Օերին հաջողվում է նաև ընդգրկվել Scout.com կայքի լավագույն 5 նորեկ լայնմենների (դիրք ամերիկյան ֆուտբոլում) ցանկում։ Ողջ ժամանակահատվածում Մաքլն ապրում էր տարբեր ընտանիքներում։ 2004 թվականին Լիեյն և Շոն Տուերը Օերին առաջարկեցին ապրել իրենց հետ։ Մայքլի դպրոցական միջին գնահատականը բարձրացնելու համար նոր խնամակալները վարձում են տնային ուսուցչի, ով աշխատում էր նրա հետ շաբաթական 20 ժամ։ Դպրոցում Օերը զբաղվել է նաև բասկետբոլով։
Համալսարանային մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2005՝ «All-American առաջինկուրսեցի» առաջին թիմ
- 2005՝ «All-Quad առաջինկուրսեցի» առաջին թիմ
- 2005՝ SEC վարկածով «All-Freshman» առաջին թիմ
- 2006՝ «All-SEC» երկրորդ թիմ
- 2007՝ «All-SEC» առաջին թիմ
- 2008՝ «All-American» առաջին թիմ
- 2008՝ «All-SEC» առաջին թիմ
- 2008՝ Շագ Ջորդանի անվան մրցանակ (տարվա հարձակվողական լայնմեն)
- 2008՝ Գնդապետ Էրլ Բլեյքի անվան մրցանակ
- 2008՝ Աութլենդի գավաթի եզրափակչի մասնակից
- 2008՝ Կոներլիի գավաթի եզրափակչի մասնակից
- 2008՝ Լոմբարդիի գավաթի կիսաեզրափակչի մասնակից
- 2008՝ SEC Ջեյկոբս Բլոքինգի գավաթ
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մայքլ Օերին անվանել են «Մեծ Մայք»
Պատկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էջը «Թենեսի Թայթնսի» պաշտոնական կայքում Archived 2016-06-08 at the Wayback Machine.
- Էջը «Բալթիմոր Ռեյվնսի» պաշտոնական կայքում Archived 2017-05-06 at the Wayback Machine.
|
- ↑ Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #1173129960 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.