Մայքլ Հոլիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայքլ Հոլիկ
Ծնվել էօգոստոսի 5, 1973(1973-08-05) (50 տարեկան)
ԾննդավայրԲրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունՔարնեգի Մելոն համալսարան
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, կրկնօրինակող, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և հնչյունավորող
Ամուսին(ներ)Անջելա Ցայ
michaelhollick.com

Մայքլ Էնդրյու Հոլիկ (անգլ.՝ Michael Andrew Hollick, օգոստոսի 5, 1973(1973-08-05), Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1]), ամերիկացի դերասան։ Առավելապես հայտնի է «Grand Theft Auto IV» համակարգչային խաղում Նիկո Բելիկի կերպարը հնչյունավորելու և որպես ֆիզիկական մոդել ծառայելու համար[2][3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1973 թվականի օգոստոսի 5-ին՝ Նյու Յորքի Բրուքլին թաղամասում։

Ավարտել է Կարնեգի Մելոն համալսարանի կերպարվեստի բակալավրիատը։

Օֆֆ-Բրոդվեյում խաղացել է «Դե Լա Գարդա», «Ֆուերզա Բրուտա», իսկ Բրոդվեյում՝ «Տարզան» և «Ջամփերներ» թատերական ներկայացումներում։ Էպիզոդիկ դերակատարումներ է ունեցել «Օրենք և կարգուկանոն», «Հավայի 5-0», «Օրենք և կարգուկանոն. հանցավոր մտադրություն», «Օրենք և կարգուկանոն. հատուկ զոհերի բաժին» և «Սեքսը մեծ քաղաքում» հեռուստասերիալներում։ Ներկայումս «Առյուծ արքան» մյուզիքլի լասվեգասյան ներկայացումներում մարմնավորում է Սկարի դերը։

«Grand Theft Auto IV» համակարգչային խաղում հնչյունավորել է գլխավոր խաղացող պրոտագոնիստ Նիկո Բելիկին, ինչպես նաև ծառայել որպես կերպարի ստեղծման նախատիպ։ Հետագայում Հոլիկը պնդում էր, որ չափազանց քիչ էր վարձատրվել կատարած աշխատանքի դիմաց․ այն դեպքում, երբ խաղի վաճառքից ստացված ընդհանուր հասույթը 600 000 000 ԱՄՆ դոլար էր, Հոլիկն ընդամենը ստացել էր 100 000 դոլար հոնորար[2][4]։

Ամուսնացած է դերասանուհի Անջելա Ցայի հետ, ունի երկու զավակ[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Search results for Michael Hollick in Brooklyn, NY». Intellus.com. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  2. 2,0 2,1 «A Video Game Star and His Less-Than-Stellar Pay». NYTimes.com. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  3. «Niko's voice earned about from GTA IV». Joystiq.com. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  4. Վասանթ Սրիդհարան (2008 թ․ մայիսի 21). «Grand Theft Auto IV Voice: I've Been Robbed! (TTWO)». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  5. «Unexpected birth of 'Lion King' actor's son is drama to the Max». LasVegasSun.com. Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]