Մայր հայրենիքը կանչում է

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայր հայրենիքը կանչում է
տեսակպլակատ
նկարիչԻրակլի Թոիձե
տարիհունիս 1941
Ծանոթագրություններ
 The Motherland Calls (poster) Վիքիպահեստում

«Մայր հայրենիքը կանչում է» (ռուս.՝ «Родина-мать зовёт!»), Հայրենական մեծ պատերազմի ժամանակների պլակատ, որն ստեղծել է նկարիչ Իրակլի Թոիձեն 1941 թվականին, հավանաբար հունիսի վերջին։ Ստեղծման ճշգրիտ ամսաթիվը հայտնի չէ և քննարկման առարկա է։

Նկարչի սեփական խոստովանությամբ՝ մոր հավաքական կերպարի ստեղծման գաղափարը, որն օգնության կոչ է անում իր որդիներին, նրա մտքում բոլորովին պատահաբար է ծնվել։ Լսելով ԽՍՀՄ-ի վրա նացիստական Գերմանիայի հարձակման մասին Սովինֆորմբյուրոյի առաջին հաղորդագրությունը՝ Թոիձեի կինը վազելով մտել է նրա մոտ՝ արհեստանոց՝ գոռալով «Պատերազմ»։ Տպավորված նրա դեմքի արտահայտությունից՝ նկարիչը կնոջը հրամայել է անշարժանալ և անմիջապես սկսել է ապագա գլուխգործոցի էսքիզներ անել[1]։

Մայր Հայրենիքի կերպարն ակնհայտորեն կապված է Առաջին համաշխարհային պատերազմի և Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ժամանակ քարոզչության համար լայնորեն օգտագործված Մայր Ռուսաստանի կերպարի հետ։

Թոիձեի որդու հիշողություններով՝ նկարիչը սիրում էր Անդրեյ Բելիի ստեղծագործությունը, որն ունի հետևյալ տողերը. «Թույլ տուր, ով մայր հայրենիք, խոնավ, ազատ լայնարձակությունում, քո լայնարձակությունում լացել...» (ռուս․՝ «Позволь же, о родина-мать, в сырое, пустое , в раздолье твоё прорыдать…») հնարավոր է, որ հենց դրանք են հիմք ծառայել պլակատի բովանդակության համար[2]։

«Մայր Հայրենիքի» կերպարը հետագայում դարձել է խորհրդային քարոզչության ամենատարածված կերպարներից մեկը։ Հայտնի են կերպարի մեկնաբանություններ և նրա ծաղրանմանակման բազմաթիվ օրինակներ` կերպարվեստի, քանդակագործության, ժողովրդական ստեղծագործության, գովազդի մեջ։

Պլակատի գեղարվեստական կոմպոզիցիան նման է այնպիսի ստեղծագործությունների, ինչպիսիք են «Դու կամավոր գրանցվե՞լ ես» (Դմիտրի Մոոր, 1920) խորհրդային պլակատը, «I want you for U. S. Army» (Ջեյմս Ֆլագ, 1917) ամերիկյան պլակատին, ինչպես նաև «Ժողովրդին առաջնորդող ազատությունը» (Էժեն Դելակրուա, 1830) ֆրանսիական նկարին, որտեղ հեղինակը պատկերել է Ֆրանսիայի ազգային խորհրդանիշ Մարիանին։

Պլակատը կարելի է տեսնել խորհրդային շատ գեղարվեստական ֆիլմերում, մասնավորապես՝ «Այն տունը, որտեղ ես ապրում եմ» ֆիլմում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Андрей Воронцов Родина-Мать зовёт! Оружие третьего фронта Великой Отечественной войны // Лента.Ру. Архивировано из первоисточника 1 Սեպտեմբերի 2007.
  2. Руслан Макушин Женское лицо войны. История создания плаката «Родина-мать зовет!» // АиФ. — 17.03.2004. Архивировано из первоисточника 19 Օգոստոսի 2007.