Մեր գործն արդար է

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զորահավաք, զինվորների շարասյունը շարժվում է դեպի ճակատ, Լուսանկարը՝ Անատոլի Գարանինի, 23 հունիսի, 1941

«Մեր գործն արդար է» (ռուս.՝ Наше дело правое), խորհրդային ժողովրդին ուղղված խոսքի եզրափակիչ արտահայտությունը, որը ԽՍՀՄ ժողովրդական կոմիսարների խորհրդի փոխնախագահ Վյաչեսլավ Մոլոտովն ընթերցել է 1941 թվականի հունիսի 22-ի ցերեկվա ժամը 12-ին՝ Հայրենական մեծ պատերազմի սկսվելու օրը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս կոչը որոշ տարբերակենրով, ինչպես նաև մաս- մաս բազմիցս կրկնվել է տպագիր պարբերականներում և բանավոր դիմումներում՝ ընդհուպ մինչև պատերազմի ավարտը։ Այն կրկնել է Իոսիֆ Ստալինըը ռադիոյով իր առաջին ելույթում 1941 թվականի հուլիսի 3-ին․ «...մեր երկրի բոլոր ժողովուրդները, Եվրոպայի, Ամերիկայի և Ասիայի երկրների բոլոր լավագույն մարդիկ, վերջապես, Գերմանիայի բոլոր լավագույն մարդիկ... տեսնում են, որ մեր գործն արդար է, որ թշնամին կոչնչացվի, որ մենք պետք է հաղթենք»։

Հաճախ սխալմամբ կարծում են, որ Ստալինն առաջինն է արտասանել այդ կարգախոսը։ Մոլոտովի ուղերձի տեքստը համաձայնեցվել է Ստալինի հետ։

Արտահայտությունը հաճախ կրճատվում է, օրինակ, «Մեր գործը արդար է, մենք հաղթելու ենք» (ռուս․՝ «наше дело правое, мы победим»):

Կարգախոսը երկրորդ կյանք է ստացել 1945 թվականին՝ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի նկատմամբ հաղթանակի համար» և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում քաջարի աշխատանքի համար» մեդալների շնորհիվ։ Ստալինի պատկերի շուրջն արված գրությունն է. «Մեր գործը արդար է, Մենք հաղթեցինք» (ռուս․՝ «Наше дело правое — Мы победили»)։

Արդեն պատերազմից հետո՝ 1940-ական թվականների վերջին և 1950-ական թվականներին, մարդիկ այդ կարգախոսով պատվոգրեր էին ստանում։

Մեջբերումը կազմված է Առաջին համաշխարհային և քաղաքացիական պատերազմների դարաշրջանների համար սովորական արտահայտություններից, օրինակ՝ «Մեր գործն արդար գործ է» (ռուս.՝ «Наше дело – правое дело», Պավել Միլյուկովի ելույթը Պետական դումայում 1914 թվականի հուլիսի 26-ին), «Новое время», հուլիսի 27։ «Մեր գործն արդար է, և մենք կհաղթենք, հոդված «Մեր հաղթանակները» «Կուբայի երկրամաս» «սպիտակ» թերթում, հունվարի 8, 1919 թ. «Թշնամին կոչնչացվի», գեներալ Ա. Ն. Պեպելյաևի հայտարարությունը Պերմի մարզի բնակչությանը, 1919 թվականի հուլիս, թռուցիկ[1]։

«Մեր գործը արդար է» արտահայտությունը հանդիպում է Լենինի 1903 թվականի «Գյուղական աղքատությանը» աշխատանքում․ «Բանվորները չեն հանձնվում։ Նրանք շարունակում են պայքարը։ Նրանք ասում են՝ ոչ մի հալածանք, ոչ բանտ, ոչ աքսոր, ոչ տաժանավայր, ոչ էլ մահը չի վախեցնի մեզ։ Մեր գործն արդար է։ Մենք պայքարում ենք բոլոր նրանց ազատության և երջանկության համար, ովքեր աշխատում են։ Մենք պայքարում ենք բռնությունից, ճնշումից, աղքատությունից տասնյակ ու հարյուր միլիոնավոր մարդկանց ազատվելու համար։ Աշխատավորները դառնում են ավելի ու ավելի գիտակից. Սոցիալ-դեմոկրատների թիվն արագ աճում է բոլոր երկրներում։ Մենք կհաղթենք, անկախ որևէ հետապնդումից»[2]։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսական «Աջ ուժերի միություն» (ռուս.՝ «Союз правых сил») կուսակցության կարգախոսն է։
  • Ռուսական «Արդար գործ» (ռուս.՝ «Правое дело») կուսակցության կարգախոսը (2014-2016 թվականներ)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]