Մահոնիա սղոցիատերև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Մահոնիա սղոցիատերև (լատին․՝ Mahonia aquifolium), կծոխուրազգիներ ընտանիքի, մահոնիա ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշտադալար թուփ է՝ մինչև 1 մ բարձրությամբ, որը արմատային մացառների առատության շնորհիվ խիտ մացառներ է առաջացնում։ Երիտասարդ ընձյուղների վրայի կեղևը վարդամոխրավուն է, հին ճյուղերի վրա գորշամոխրավուն, երկարավուն շերտերով։ Գագաթնային ծաղկաբողբոջները ձվաձև են, մինչև 1 սմ երկարությամբ, թաղանթանման, սրածայր արտաքին թեփուկներով։ Կողմնային բողբոջները ձվաձև են, 3 — 5 մմ երկարությամբ։ Տերևները բարդ են, կենտ-փետրաձև, 20 սմ կաոությամբ, վերևի կողմից մուգ կանաչավուն և ւհայլուն, ներքևի կողմից' բաց կանաչավուն, անփայլ։ Կաշվեկերպ են, կազմված 5—9 տերևիկներից, որոնք երկարավուն-ձվաձև են, 3 — 9 սմ երկարությամբ և 1,5—2,5 սմ լայնությամբ, փոսիկասուրատամնաեզր, գագաթին կոշտ փշիկներով։ Ունեն տերևակիցներ։ Բազմածաղիկ ողկույզները գտնվում են գագաթնային բողբոջների ծոցերում։ Դրանց երկարությունը հասնում է 5 —8 սմ֊ի։ Ծաղիկները դեղին են, մոտ 3 մմ տրամագծով, գոգավոր բաժակաթերթիկներով և պսակաթերթիկներով։ Հատապտուղները երկարավուն֊էլիպսաձև են, 9,5 մմ երկարությամբ ևՑ մմ լայնությամբ, կապտասևավուն, սպիտակավուն խավով, ծածկված թեթևակի աղվամազով։ Պարունակում են 2—8 երկարավուն, 4,5 մմ երկարությամբ և 2,3 մմ լայնությամբ շագանակագույն, փայլուն սերմեր։ Ծաղկում է ապրիլ-մայիսին, պտուղները հասունանում են օգոստոսին։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Հյուսիսային Ամերիկայի արևմտյան Նահանգներում, Բրիտանական Կոլումբիայից մինչև Կալիֆոռնիա: Հայաստանի շրջանում մշակվում է Երևանում, Հրազդանում, Սևանում, Գյումրիում, Վանաձորում, Իջևանում, Ջերմուկում, Բյուրականում։ Ամենուրեք աչքի է ընկնում ցրտադիմացկունությամբ, ձմեռադիմացկունությամբ, երաշտադիմացկունությամբ։ Լուսասեր է, առանձնապես պահանջկոտ չէ հողի նկատմամբ։ Հատկապես գեղեցիկ է գարնանը, երբ խիտ, վառ դեղնավուն ծաղիկները առանձնանում են մուգ գույնի տերևների երանգի վրա։ Երևանի պայմաններում աշնանը տերևները ալ կարմիր գույն են ստանում։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենուրեք պետք է լայնորեն օգտագործել որպես դիմացկուն և մշտադալար բարձր դեկորատիվ թփատեսակ։ Բացի այդ, հատապտուղներն օգտագործվում են ուշակեղենի արտադրության մեջ և գինի ներկելու համար։ [1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 133։