Մակրուդ
Ենթատեսակ | թխվածք և թխվածքաբլիթ |
---|---|
Առաջացման երկիր | Մաղրիբ |
![]() |
Մակրուդ (արաբ․՝ مقروض), ավանդական քաղցր թխվածքաբլիթներ Հյուսիսային Աֆրիկայում։ Ենթադրվում է, որ այն ծագումով եկել է Թունիսից, բայց նաև շատ է տարածված եղել Ալժիրում, Մարոկկոյում (հատկապես Ուջա և Տետուան քաղաքներում), Լիբիայում և Մալթայում։ Կա կարծիք, որ այն առաջացել է Մզաբիի օազիսներում և Ալժիրի Սեթիֆի տափաստաններում, այլ աղբյուրների համաձայն՝ մակրուդ թխվածքաբլիթի պատմությունը կապված է եղել Թունիսի հոգևոր մայրաքաղաքի (Կայրուան քաղաքի) հետ։ Այս քաղաքում 2008 թվականի մայիսի 20-ին տեղի է ունեցել մակրուդի առաջին ազգային փառատոնը[1]։ Որպես խոհարարական մշակույթի մաս՝ մակրուդը տարածված է եղել նաև շատ երկրներում, որտեղ ապրել են ալժիրյան կամ թունիսյան ծագում ունեցող մեծ թվով մարդիկ, հատկապես Ֆրանսիայում։
Մաղրիբում կան բազմաթիվ տեսակներ, որոնցից մի քանիսը եփված են և ունեն քիչ ընդհանրություններ ավանդական մակրուդի հետ (բացառությամբ ձևի)[2][3]։ Օրինակ, մակրուդ մալահը («աղի մակրուդ») պատրաստվում է կարտոֆիլից, համեմունքներից (քրքում, չաման, սուսամբար, ուրց), իսկ միջուկը սովորաբար պատրաստվում է լոլիկով, պղպեղով, սխտորի սոուսով մարինացված հավով և ձիթապտղի յուղով։ Այնուհետև վրան շաղ են տալիս թարմ քունջութ։ Դասական տարբերակով, թխվածքաբլիթները լցոնվում են խուրմայի, ընկույզի կամ նուշի խյուսով։ Այն շեղանկյունի է և ունի այդ ձևին բնորոշ անվանում։ Խմորը պատրաստվում է մանրաձավարի և ալյուրի համադրությունից, որը թխվածքաբլիթին յուրահատուկ համ է տալիս[4]։ Խուրմայով և մեղրով մակրուդը ժողովրդայնություն է վայելում Ռամադանի ժամանակ։
Պատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]
Խմորը պատաստվում է այլուրից, մանրաձավարից և բուսական յուղից, այնուհետև այն բացելով, վրան ավելացնում են խուրմայի խյուս։ Սովորաբար խյուսի պատրաստման համար օգտագործվում է դենգլեթ նուռ, ինչպես նաև թուզ, նուշ, դարչին կամ ցիտրուսակեղև։ Այն փաթաթվում է ժապավենաձև, որը սեղմվում է ավելի բարակ ձև ստանալու համար։ Ապա ստանում են շեղանկյուն կտորներ։ Դրանից հետո ստացված թխվածքաբլիթները կամ տափակվում է բուսական յուղով, կամ էլ թխվում է ջեռոցում[5]։ Պատրաստման վերջին փուլը ջրից, մեղրից և նարնջի ծաղիկներից պատրաստված քաղցր օշարակի մեջ մակրուդի թաթախելն է[6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Foued Allani, " En couverture ", La Presse Magazine, 27 mai 2008, p. 2-7
- ↑ «Makrout el louz - Les Joyaux de Sherazade»։ Les Joyaux de Sherazade (ֆրանսերեն)։ 2015-07-16։ Վերցված է 2017-06-19
- ↑ «Recette pour ramadan facile / Makrout salé»։ Les Joyaux de Sherazade (ֆրանսերեն)։ 2014-05-29։ Վերցված է 2017-06-19
- ↑ «Desserts from Around the Globe»։ Dessertsfromaroundtheglobe.wordpress.com։ Վերցված է 2014-04-09
- ↑ Gaelle & Patrice Le Franc։ «Makroudh»։ La Cuisinede Ma Copine։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-08-ին։ Վերցված է 2014-04-09
- ↑ «North African Cuisine»։ www.foodingredientsonline.com (անգլերեն)։ Վերցված է 2018-02-05