Մալիկ Բենտալհա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մալիկ Բենտալհա
ֆր.՝ Malik Bentalha
Malik Bentalha.jpg
Ծնվել էմարտի 1, 1989(1989-03-01) (30 տարեկան)
ԾննդավայրԲանյոլ սյուր Սեզ
ԿրթությունՖլորան դասընթացներ
ՔաղաքացիությունFlag of France.svg Ֆրանսիա
Մասնագիտությունդերասան, կինոռեժիսոր և սցենարիստ

Մալիկ Բենտալհա (ֆր.՝ Malik Bentalha, մարտի 1, 1989(1989-03-01), Բանյոլ սյուր Սեզ), ֆրանսիացի հումորիստ և ալժիր-մարոկական ծագմամբ դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալիկ Բենտալհայի ծնողներն արտագաղթյալներ են, հայրն Ալժիրից է, իսկ մայրը՝ Մարոկկոյից[1]։ 2007-2008 թվականներին սովորել է Ֆլորանի դասընթացներում[2]։ Դրանից հետո սկետչներ (մի գործողությամբ կատակերգություն) է արել փարիզյան սրճարան-թատրոններում, օրինակ՝ «Point Virgule»-ում[2][1]:

2010 թվականին Ջամել Դեբբուզը նկատել է Մալիկին, հրավիրել նրան իր մոտ՝ «Jamel Comedy Club», դրանից հետո Բենտալհան երկու տարի հանդես է եկել նրա մոտ[3]։

2016 թվականին Բենտալհան Ֆրանկ Գաստամբիդի հետ նկարահանվել է «Պատտայա» ֆիլմում[4], իսկ հետո ևս երկու ֆիլմերում, որոնք թողարկվել են 2018 թվականին՝ «Տաքսի 5» կատակերգական մարտաֆիլմում Ֆրանկ Գաստամբիդի հետ և «Դուդու» կատակերգությունում Քադ Մերադի հետ։

2017 թվականին Մալիկ Բենտալհան, ինչպես նաև այլ ֆրանսիացի հումորիստներ, այդ թվում՝ Թոմեր Սիսլեյը, Միշել Լիբը, Գադ Էլմալեխը, Ժամել Դեբուզը և Արթուրը, կասկածվել են ամերիկացի հումորիստներին կրկնօրինակելու մեջ[5]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2011՝ Եվ հանկարծ բոլորը ինձ չեն հերիքում
  • 2012՝ Ֆրանսիացիների արկածները Նյու Յորքում՝ երիտասարդ քաղաքացի Մարիո Կապրան
  • 2013՝ Ծնվել է ինչ-որ տեղ՝ Հաքիմ
  • 2013՝ Էյաֆյադլայոկդուլ՝ Սեսիլի ընկերը
  • 2015՝ Ռոբին Հուդ, ճշմարիտ պատմություն՝ Տուկի եղբայրը
  • 2016՝ Պատտայա՝ Կրիմո
  • 2016՝ Կով՝ երիտասարդ մարդը հյուրանոցում
  • 2018՝ Տաքսի 5՝ Էդդի Մակլուֆ
  • 2018՝ Դուդու՝ Սոֆյան

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2011՝ Կասկած չհարուցող՝ ոստիկան 1 (հեռուստաֆիլմ)
  • 2013՝ Տնային տեսարաններ՝ Պատրիկ (հեռուստասերիալ)
  • 2017՝ Saturday Night Live (հեռուստաշոու, հաղորդավար՝ Գադ Էլմալեխ)
  • 2018՝ Մեր հողերն անհայտ են (հեռուստաշոու, հաղորդավար՝ Ֆեդերիկ Լոպես)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Malik Bentalha»։ Canal plus (ֆրանսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2014-01-28-ին։ Վերցված է 2018-06-21 
  2. 2,0 2,1 Sophie Bernard (2011-01-26)։ «Malik Bentalha : « J’ai toujours voulu ressembler à Jamel »»։ Ohmymag (ֆրանսերեն)։ Վերցված է 2018-06-21 
  3. Benjamin Locoge (2014-12-29)։ «Malik Bentalha ne se la raconte plus»։ Paris Match (ֆրանսերեն)։ Վերցված է 2015-02-22 
  4. Boris Tampigny (2015-01-28)։ «Malik Bentalha : "Quand j'ai débuté, je me croyais invincible"»։ Metronews.fr (ֆրանսերեն)։ Վերցված է 2018-06-18 
  5. franceinfo (2017-11-09)։ «VIDEOS. Michel Leeb à son tour accusé d'avoir copié des humoristes américains»։ France Télévisions (ֆրանսերեն)։ Վերցված է 2018-06-21 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]