Տաքսի 5

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տաքսի 5
ֆր.՝ Taxi 5
Երկիր Ֆրանսիա
Ժանրկատակերգական էքշն ֆիլմ և քրեական կատակերգություն
Թվականապրիլի 7, 2018
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորՖրանկ Գաստամբիդ
ՊրոդյուսերԼյուկ Բեսոն
Սցենարի հեղինակՖրանկ Գաստամբիդ, Stéphane Kazandjian?, Ahmed Hamidi? և Լյուկ Բեսոն[1]
ԴերակատարներՄալիկ Բենտալհա, Ֆրանկ Գաստամբիդ, Բերնար Ֆարսի, Էդուար Մոնտուտ, Մուսա Մաասկրի, Sissi Duparc?, Էրիկ Ֆրատիչելլի, Սաբրինա Ուազանի[1], Anouar Toubali?[1], Ramzy Bedia?[1], Monsieur Poulpe?[1] և Elisa Bujnowskyj?
ԵրաժշտությունՀարոլդ Ֆալտերմեյեր
Պատմվածքի վայրՓարիզ
Նկարահանման վայրrue Montgolfier?[2]
ԿինոընկերությունEuropaCorp և ARP Sélection?
Տևողություն102 րոպե[3]
Բյուջե20 390 000 €[4]
Շահույթ42 000 000 $[4][5]
ՆախորդՏաքսի 4

«Տաքսի 5» (ֆր.՝ Taxi 5), Ֆրանկ Գաստամբիդի ֆրանսիական կատակերգական մարտաֆիլմը[6][7][8]։ Լայնածավալ վարձույթի համար թողարկվել է 2018 թվականի ապրիլի 12-ին[9][10]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում նախորդ ֆիլմի իրադարձություններից 10 տարի անց։ Փարիզյան ոստիկանության տեսուչ Սիլվեն Մարոն համարվում է Ֆրանսիայի մայրաքաղաքի լավագույն ոստիկաններից մեկը, որը կարողանում է իր երթևեկության ընթացքում խոսեցնել ցանկացած հանցագործի։ Նա երազում է ծառայել հատուկ ուժերում, բայց առաջադրանքներից մեկի ժամանակ նրան նկատում են փարիզյան ոստիկանապետի կնոջ հետ, և ղեկավարությունը Մարոյին ուղարկում է Մարսելի համայնքային ոստիկանություն։ Քաղաքապետը նախկին կոմիսար Ժիբերն էր։ Նոր թիմն իր ոչ պրոֆեսիոնալիզմի պատճառով առաջին իսկ պահից դուր չի գալիս Սիլվենին։ Տաքսիստներից մեկին հետապնդելու ժամանակ նրանք կործանում են պարեկային մեքենան և վիճաբանում գործնկերների հետ։

Այդ ժամանակ Մարսելը ահաբեկում է «իտալացիների հրոսակախմբին», որի տնօրինության տակ երկու հզոր Ֆերարի մեքենա կար։ Ժիբերը հանձնարարում է Մարոյին ձերբակալել նրանց, սակայն համայնքային ոստիկանական մեքենաներով դա չի հաջողվում։ Մարոյի գործընկեր Ալենը պատմում է նորեկին Մարսելի լեգենդար տաքսու և Դանիելի ու Էմիլիենի մասին։ Բայց անցել են տարիներ․ մեքենան այժմ գտնվում է Մարոկոյում, Էմիլիենը հեռացել է ոստիկանությունից, իսկ Դանիելն ապրում է Մայամիում։

Մարոն և նրա թիմը գտնում են Դանիելի զարմիկին՝ Էդի Մակլուֆին։ Պարզվում է, որ նա հենց այն տաքսիստն է, որին փնտրում են ոստիկանները։ Սիլվենը Էդիին գործարք է առաջարկում, որի էությունը նույնն էր, ինչ Դանիելինն ու Էմիլիենինը։ Տղաները գտնում են մեքենան, բայց պարզվում է, որ Էդին չունի հորեղբոր տաղանդը։ Հաջորդ օրը սկսվում է Ժիբերի մշակած «Մաֆիա» գործողությունը։ Ամեն ինչ տեղի է ունենում նախապես մշակած ծրագրին անհամապատասխան․ Ժիբերը բաց է թողնում իտալացիներին, բայց հրաշքով փրկում է նախարարին։ Սիլվենը նետվում է իտալացիների հետևից, բայց նրանք հեռանում են։ Այդ ժամանակ Մարոն և Մակլուֆը որոշում են երկու բան անել. հրել տաքսին և գտնել այն վայրը, որտեղ սովորաբար գտնվում են կողոպտիչները։ Նրանք տաքսին թողնում են Էդիի քրոջ՝ Սամիա Մակլուֆի մոտ, որին Սիլվենն անմիջապես սիրահարվում է, և մեկնում են «իտալացի» Ռաշիդի մոտ, որը մատնանշում է իտալացիների վարժանքների վայրը՝ լքված մրցուղին։ Սիլվենը և Էդին գնում են այնտեղ և հաղթում մրցավազքում։ Կողոպտիչներից մեկը՝ Ֆորմուլա 1-ի նախկին վարորդ Թոնի Դոգը, Սիլվիենին աշխատանք է առաջարկում և հրավիրում հավաքույթի։ Այնտեղ է մեկնում քաղաքային ոստիկանության ողջ թիմը։ Էդին մատուցողի կերպարով մտնում է Դոգի գրասենյակ և գտնում հաջորդ կողոպուտի նախագիծը։ Նա ապացույցները ցույց է տալիս Մարոյին, սակայն գրասենյակ են մտնում իտալացիները։ Էդիի հիմարության պատճառով նրանց բռնում են, բայց Մարոն փախչում է պատուհանով, իսկ Էդին փրկում է ոստիկանության աշխատակիցներից մեկին։

Գալիս է վերջին կողոպուտի օրը։ Ուղղաթիռով Մարսել են բերում սպասված ադամանդը։ Ժիբերի կազմակերպած ընդունելությանը ներկա են բոլորը՝ Սիլվենը, Էդին, վաճառողները, քաղաքային ոստիկանության թիմը։ Ընդունելության թեժ պահին գալիս են իտալացիները, այս անգամ ոչ թե Lamborghini Aventador, այլ Ferrari 458 Spyder մեքենայով։ Նրանք ռազմական անօդաչուի կիրառմամբ ստիպում են ուղղաթիռին թռչել հրոսակախմբի զբոսանավի մոտ։ Մարոն և Մակլուֆը հետևում են նրանց, իսկ իտալացիներն ու վաճառականները՝ տաքսիներին։ Ի վերջո հրոսակախումբը ձերբակալվում է, ադամանդը՝ վերադարձվում, գործողության բոլոր մասնակիցներին պարգևատրում են, Էդին վերադարձնում է սիրած աղջկան։ Դեպքի մանրամասները ցույց են տալիս հեռուստատեսությամբ, և Ալենը, տեսնելով ջախջախված մեքենան, հուսահատվում է։ Տղաներին պարգևատրելու պահին Lamborghini-ով գալիս են Սիլվիենն ու Սամիան։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Դեր
Ֆրանկ Գաստամբիդ Սիլվեն Մարո ոստիկանության տեսուչ Սիլվեն Մարո
Մալիկ Բենտալխա Էդի Մակլուֆ տաքսիստ Էդի Մակլուֆ Դանիելի զարմիկը
Սաբրինա Ուազանի Սամիա Մակլուֆ Սամիա Մակլուֆ Դանիելի զարմուհին
Բեռնար Ֆարսի Ժերար Ժիբեր Մարսելի քաղաքապետ և նախկին կոմիսար Ժերար Ժիբեր
Էդուար Մոնտուտ Ալեն Թրեզոր ոստիկանության տեսուչ Ալեն Թրեզոր Էմիլիենի ընկերը
Ռամզի Բեդիա Ռաշիդ Ռաշիդ
Սալվատորե Էսպոզիտո Թոնի Դոգ Թոնի Դոգ
Միշել Պետրուչիանի
Սանդրին

Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

# ԱնվանումԴերակատար Տևողություն
1. «Va Bene»  L'Algérino 3:18
2. «Boîte Auto»  Ninho 3:19
3. «Attache Ta Ceinture (feat. Naza)»  Lartiste 3:02
4. «Cash»  Hamza 3:28
5. «Santana»  Alonzo 3:50
6. «Du Temps»  Vegedream 2:53
7. «Calma»  Marwa Loud 2:29
8. «Le Couz»  Naps 3:38
9. «A 2000»  Soprano, Kooseyl 2:59
10. «S Line»  MMZ 3:23
11. «9 milli»  Sadek, Kofs 3:23
12. «California Girl»  Zøla 3:07
13. «Tokarêve»  Maes 2:31
14. «Lambo (feat .PLK)»  Mister V 3:29
15. «All Eyes on Me (feat. S.Pri Noir)»  Sam’s 3:31
16. «Gamos»  Kazmi 3:08
17. «A Different Way»  DJ Snake ft.Lauv 3:18
18. «Get Low»  DJ Snake ft Dillon Francis 3:22

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«L'Obs» ամսագրից Գիյոմ Լուազոնը ֆիլմի հետ կապված իր հիասթափությունն է արտահայտել՝ նշելով, որ շարքի հինգերորդ ֆիլմը կարծես նախորդ դրվագների վերափոխումը լինի[11]։

Սամի Նասերին, որը նախորդ ֆիլմերում կատարել է գլխավոր դերը, ասել է, որ հինգերորդ մասը նկարահանել են «ոչ փորձառու մարդիկ»[12]։

Շարունակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«50 րոպե ներսում» հարցազրույցում Ֆրանկ Գաստամբիդը հայտարարել է, որ եթե «Տաքսի 5»-ը մեծ շահույթ ունենա, ապա իր հաջորդ աշխատանքը կլինի «Տաքսի 6»-ը[13]։

«Премьера» թերթին տված հարցազրույցում Սամի Նասերն ասել է, որ պատրաստ է խաղալ «Տաքսի 6»-ում, եթե Լյուկ Բեսոնը «հավաքի հին թիմը», սակայն դերասանը կտրականապես հրաժարվել է աշխատել Գաստամիդի հետ[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. https://opendata.paris.fr/explore/dataset/lieux-de-tournage-a-paris/
  3. Blanc J. AlloCiné (ֆր.) — 1993.
  4. 4,0 4,1 http://www.jpbox-office.com/fichfilm.php?id=17552
  5. https://www.the-numbers.com/movie/Taxi-5-(France)#tab=summary
  6. Георгий Киракосян (2018 թ․ հունվարի 28). «Возвращение комиссара Жибера и Peugeot 407 в первом тизер-трейлере «Такси 5»». Kanobu. Վերցված է 2018 թ․ մայիսի 27-ին.
  7. «Тизер «Такси 5» появился в Сети». VSE42.RU. ООО «ВСЁ про ВСЁ». 2018 թ․ հունվարի 29. Վերցված է 2018 թ․ մայիսի 27-ին.
  8. Наталья Бирюкова (2017 թ․ մարտի 13). «Люк Бессон закончил работу над сценарием «Такси 5»». Tele.ru. ООО «ТН-СТОЛИЦА». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 27-ին.
  9. Дмитрий Кинский (2018 թ․ հունվարի 28). «Вышел первый тизер-трейлер «Такси 5»». Игромания (журнал). Վերցված է 2018 թ․ մայիսի 27-ին.
  10. «В Сети опубликовали первый тизер-трейлер «Такси 5»». soyuz.ru. Компания «СОЮЗ». 2018 թ․ հունվարի 28. Վերցված է 2018 թ․ մայիսի 27-ին.
  11. Guillaume Loison (2018 թ․ ապրիլի 11). «"Taxi 5" : quand le nanar fait vroum» (ֆրանսերեն). L'Obs. Վերցված է 2018 թ․ մայիսի 27-ին.
  12. 12,0 12,1 «Сами Насери заявил, что готов сняться в продолжении «Такси» у Бессона». ТАСС. 2018 թ․ ապրիլի 25. Վերցված է 2018 թ․ մայիսի 27-ին.
  13. https://teleprogramma.pro/cinema-stop/cinemabase/377162/