Մալապագայի պատերին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Մալապագայի պատերին
Au-delà des grilles
Isa Miranda and Jean Gabin 1949.jpg
ԵրկիրՖրանսիա
Flag of Italy.svg Իտալիա
Ժանրդրամա[1][2]
Թվականսեպտեմբերի 19, 1949[3]
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորՌենե Կլեման[1][4][5]
ՊրոդյուսերAlfredo Guarini?
Սցենարի հեղինակՉեզարե Ձավատինի, Սուզո Չեկի դ’Ամիկո, Alfredo Guarini?, Jean Aurenche? և Pierre Bost?
ԴերակատարներԺան Գաբեն[4][5][2][6], Իզա Միրանդա[4][5][2][6], Vera Talchi?[4][5][2][6], Andrea Checchi?[4][5][2][6], Ave Ninchi?[5][2][6], Carlo Tamberlani?[5][6], Ռոբեր Դալբան[5][2][6], Պիետրո Տորդի[5][6], Checco Rissone?[5][6], Renato Malavasi?[5][6] և Vittorio Duse?[5][6]
ՕպերատորLouis Page?
ԵրաժշտությունRoman Vlad?
ՄոնտաժՄարիո Սերանդրեի
Պատմվածքի վայրԻտալիա
Նկարահանման վայրՋենովա
ԿինոընկերությունՄետրո Գոլդվին Մայեր
Տևողություն87 րոպե

«Մալապագայի պատերին» (իտալ.՝ Le mura di Malapaga, ֆր.՝ Au-delà des grilles), իտալոֆրանսական արտադրության դրամատիկական ֆիլմ, որը լույս է տեսել 1949 թվականին: Ֆիլմը նկարահանվել է ֆրանսիացի ռեժիսոր Ռենե Կլեմանի կողմից: Սցենարի հեղինակներն են Չեզարե Ձավատինին, Սուզո Չեկի դ՛Ամիկոն և Ալֆրեդո Գուարինին:

Ֆիլմի պրոդյուսեր դառնում է սցենարի համահեղինակ Ալֆրեդո Գուարինին, իսկ գլխավոր դերերում նկարահանվել են ֆրանսիացի դերասան Ժան Գաբենը և իտալուհի Իզա Միրանդան:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր հերոս Պյեռը ժամանում է Ֆրանսիայից Ջենովա, որտեղ ցամաք է իջնում ատամնացավի պատճառով, որպեսզի այցելի ատամնաբույժին: Ինչ-որ ավազակ փոխում է նրա մոտ եղած ֆրանկ կեղծ լիրաներով, իսկ մնացած գումարը գողանում է:

Պյեռը գնում է բժշկի և միայն այնտեղ է հասկանում, թե ինչ է տեղի ունեցել իր հետ: Ատամնաբույժը նրան անվճար օգնություն է ցուցաբերում: Ճանապարհը դեպի ատամնաբուժարան նրան հուշում է Չիկինան, որը նրան առաջարկում է մնալ ռեստորանում, որտեղ որպես մատուցողուհի է աշխատում Մարթան՝ Չիկինիի մայրը: Գլխավոր հերոսը գումար չունի վճարելու համար: Պյեռի և Մարթայի միջև առաջանում է սիրային մթնոլորտ: Արդյունքում անկեղծության ազդեցության ներքո հերոսը խոստովանում է, որ սպանություն է կատարել և թաքնվում է արդարադատությունից:

Դերասաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մալապագայի պատերին» պատկերը բարձր գնահատականի է արժանացել: 1950 թվականին այն գրավել է Օսկար մրցանակը լավագույն օտարալեզու ֆիլմի համար: 1949 թվականին ֆիլմի ռեժիսոր Ռենե Կլեմանը և գլխավոր հերոսի դերակատար Իզա Միրանդան արժանանանում են Կաննի կինոփառատոնի մրցանակներին[7]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]