Մատյո Դեբյուշին վաղ հասակից գտնվում էր «Լիլի» ակադեմիաում, որտեղ անցկացրել է մոտ 10 տարի։ 2004 թվականին, Ֆրանսիայի առաջնությունում ձմեռային ընդմիջումից հետո, հնարավորություն է ստանում հիմնական կազմում խաղալու, ակումբի կողմից ստանալով 33 համարը։ Հունվարի 30-ին տեղի ունեցավ նրա նորամուտը, «Մեց» ակումբի հետ խաղում։
Հաջորդ առաջնությունում փոխում է իր համարը, 33-ի փոխարեն վերցնելով 2-ը։ Ամբողջ առաջնությունը լավ անցկացնելով, օգնեց «Լիլին» ավարտել այն 2-րդ հորիզոնականում, և ստանալ Չեմպիոնների Լիգայում խաղալու իրավունք։
9 տարի Ֆրանսիաի առաջնությունում հանդես գալուց հետո, Մաթյեն հրավեր է ստանում ԱնգլիականՆյուքասլի կողմից։ 2013 թվականի Հունվարի 4-ին հինգ ու կես տարվա պահմանագիր է կքնում Նյուքասլի հետ[2]։ Մեկ ու կես հաջող տարի անցկացնելով Նյուքասի կազմում, նրանով հետաքրքվեց Անգլիայի առաջատար ակումբներից մեկը՝ «Արսենալը»։
2014 թվականին Աշխարհի առաջնությունից հետո, որտեղ նա հաղթել էր կոնկուրենցիան հիմնական աջ պաշտպանի դիրքի համար Բակարի Սանյաից, հրավեր ստացավ «Արսենալի» կողմից, հենց վերջինիս փոխարինելու համար[3]։ Նրա նորամուտը կայացավ օգոստոսին, Կրիստալ Պելասի հետ խաղում։ Նոր թիմում հանդես է գալիս 2-րդ համարի մարզաշապիկով։