Մադլեն Ռիֆո
Մադլեն Ռիֆո | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 23, 1924[1][2] (98 տարեկան) |
Ծննդավայր | Արվիլե |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | ռազմական թղթակից, լրագրող, բանաստեղծուհի և գրող |
Աշխատավայր | Լ'Յումանիտե |
Կուսակցություն | Ֆրանսիայի կոմունիստական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Մադլեն Ռիֆո (ֆր.՝ Madeleine Riffaud, օգոստոսի 23, 1924[1][2], Արվիլե), ֆրանսիական Դիմադրության շարժման ակտիվ մասնակից, լրագրող, ռազմական թղթակից, բանաստեղծուհի և թարգմանչուհի։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Երիտասարդություն և մասնակցություն Դիմադրության շարժմանը[խմբագրել | խմբագրել կոդը]
Մադլեն Ռիֆոն ծնվել է 1924 թվականի օգոստոսի 23-ին, Հյուսիսային Ֆրանսիայի Սոմ գավառի Արվիլե համայնքում։ 1940 թվականին նացիստական Գերմանիայի հարձակումից հետո նա ընտանիքի հետ լքել է հայրենի բնակավայրն ու մեկնել է երկրի հարավ-արևմուտք։ Փախստականների շարասյունը, որի մեջ էր նաև Ռիֆոյի ընտանիքը, ռմբակոծվել է գերմանական ինքնաթիռների կողմից։
1942 թվականին Մադլենը տեղափոխվել է Փարիզ և կապ է հաստատել ֆրանսիացի կոմունիստների ընդհատակյա կազմակերպության հետ։ Ընդհատակում Մադլենը հայտնի էր «Ռայներ» մականունով (ի պատիվ ավստրիացի գրող Ռայներ Մարիա Ռիլկեի)։
1944 թվականի հուլիսի 23-ին Մադլեն Ռիֆոն Սոլֆերինոյի կամրջի վրա գնդակահարել է գերմանական սպայի[4]։ Հետապնդման արդյունքում ձերբակալվել է վիշիական ոստիկանության կողմից և հանձնվել է գեստապոյին։ Ֆաշիստական գերության մեջ Մադլենը կտտանքների ու ծաղրանքների է ենթարկվել, իսկ փախուստի անհաջող փորձից հետո նրան դատապարտել են մահապատժի։ Սակայն օգոստոսի 18-ին նա ազատ է արձակվել գերիների փոխանակման արդյունքում։
Մադլենն արագորեն շարք է վերադարձել և մասնակցել է Փարիզի ապստամբությանը։ Նրան տրվել է լեյտենանտի կոչում։ Օգոստոսի 23-ի լույս 24-ի գիշերը ֆրանսիացի պարտիզանները Ռիֆոյի հրամանատարությամբ Բելվիլի մոտակայքում գտնվող Ménilmontant երկաթուղային կայարանում գերի են վերցրել վերմախտի 80 զինվորների, ինչպես նաև գրավել են զինամթերքով լիքը գերմանական երկու գնացք[5]։
1945 թվականին Մադլենն ամուսնացել է Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության ակտիվիստ Պիեռ Դակսի հետ։ Նրանք ամուսնացած են եղել մինչև 1953 թվականը։
Լրագրողական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1945 թվականին Մադլեն Ռիֆոն սկսել է համագործակցել Լուի Արագոնի Ce soir թերթի հետ։ Արդյունքում նա դարձել է ֆրանսիական կոմունիստական կուսակցության կենտրոնական օրգանի` L’Humanité-ի մշտական թղթակիցը։
1946 թվականին Ռիֆոն ծանոթացել է վիետնամական կոմունիստական կուսակցության ղեկավար Հո Շին Մինի հետ։ Իր հրապարակումներում լուսաբանել է Հնդկաչինի պատերազմի իրադարձությունները պրովիետնամական և հակագաղութային դիրքերից։
1954 թվականից ալժիրյան պատերազմի սկզբից Մադլեն Ռիֆոն Ալժիրում աշխատել է որպես ռազմական թղթակից։ Կտրուկ քննադատել է ֆրանսիական բանակի գործողությունները և բացահայտել է դրա կատարած հանցագործությունները։ Իր թղթակցություններում Ռիֆոն հաճախ ստորագրել է նախկին` Ռայներ կեղծանունով։
1962 թվականին Օրանի անկարգությունների ժամանակ Մադլեն Ռիֆոյի վրա հարձակում է իրականացվել օասցիների կողմից։ Հարձակման ընթացքում կոտրել են նրա ձեռքն ու գանգուղեղային վնասվածք հասցրել[4]։
1964-1971 թվականներին, յոթ տարվա ընթացքում Ռիֆոն պարբերաբար ռեպորտաժներ է վարել Վիետնամի պատերազմից։ Վիետնամցի պարտիզանների հետ մի քանի հարյուր կմ անցել է ջունգլիներում։
Ֆրանսիա վերադառնալուց հետո փարիզյան հիվանդանոցում աշխատել է որպես բուժքույր, ինչի մասին գրել է Les Linges De La Nuit (1974) գրքում։
Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Le Poing Fermé (1945)
- Le Courage D'aimer (1949)
- Les Carnets de Charles Debarge, documents recueillis et commentés par Madeleine Riffaud (1951)
- Les Baguettes de Jade (1953)
- Le Chat si Extraordinaire (1958)
- Ce que j'ai vu à Bizerte (1961)
- Merveille et Douleurs : l'Iran (1963)
- De votre Envoyée Spéciale... (1964)
- Dans Les Maquis "Vietcong" (1965)
- Au Nord-Vietnam : écrit sous les bombes (1967)
- Nguyễn Đinh Thi : Front du Ciel (Mãt trãn trên cao) (1968)
- Cheval Rouge : Anthologie Poétique, 1939–1972 (1973)
- Les Linges de la Nuit (1974)
- On L'appelait Rainer : 1939–1945 (1994)
- La Folie du Jasmin : poèmes dans la nuit coloniale (2001)
- Bleuette (2004)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 FemBio: Հայտնի կանանց տվյալների բանկ
- ↑ 2,0 2,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ https://www.humanite.fr/bande-dessinee-madeleine-riffaud-prix-rene-goscinny-2022-728901
- ↑ 4,0 4,1 Выстрел на мосту Сольферино
- ↑ Paris (France). Direction des affaires culturelles, Paris insurgé, Paris libéré, Paris-Musées, 2006, p. 20
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Гальперина Е., Франц. писатели о Вьетнаме, «Нов. мир», 1953, № 10, с. 262—66;
- Полевой Б., Коллега с соседней скамьи, «Огонек», 1957, № 18, с. 9—12;
- Евнина Е. М., Совр. франц. роман 1940—1960, М., 1962, с. 488—500;
- История франц. лит-ры, т. 4, М., 1963, с. 530; Абалкин Н., На добрую память. «Знамя», 1966, № 10, с. 237—39
|