Մագդալինա Ջանփոլադյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ջանփոլադյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մագդալինա Ջանփոլադյան
Ծնվել էնոյեմբերի 24, 1942(1942-11-24) (81 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունգրականագետ
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան, Հայ-Ռուսական համալսարան, ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ և Լիտերատուրնայա Արմենիա
ԱնդամակցությունՀԳՄ
Ալմա մատերԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետ (1964)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (2007)
Պարգևներ
Մովսես Խորենացու մեդալ

Մագդալինա Գեորգիի Ջանփոլադյան (նոյեմբերի 24, 1942(1942-11-24), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (2007), պրոֆեսոր (2009)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մագդալինա Ջանփոլադյանը ծնվել է 1942 թվականի նոյեմբերի 24-ին, Երևանում։ 1964 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի ռուսաց լեզվի և գրականության բաժինը, 1967 թվականին՝ ասպիրանտուրան։ 1968 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ՝ «Հովհաննես Թումանյանը և ժողովրդական էպոսը» թեմայով[1], 2007 թվականին դոկտորական թեզ՝ «Հայ միջնադարյան գրական հուշարձանները («Սասունցի Դավիթ», «Մատյան ողբերգության») ռուսերեն թարգմանություններում և քննադատության մեջ» թեմայով[2] և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (2009 թվականից՝ պրոֆեսոր)[3]։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1967 թվականից դասավանդում է ԵՊՀ-ում[4][5]։ Աշխատում է նաև Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում` Լևոն Մկրտչյանի անվան գրական և մշակութային նախաձեռնությունների կենտրոնում` որպես գիտական ղեկավար։ Հեղինակել է հայ-ռուսական և ռուս-հայկական գրական կապերի, գեղարվեստական թարգմանությունների խնդիրներին նվիրված ավելի քան 80 հոդված, որոնք տպագրվել են հանրապետական և համամիութենական պարբերականներում, ժողովածուներում։ Ռուսերեն թարգմանել և կազմել է հայ գրողների ստեղծագործությունները։ 1984 թվականից անդամակցում է Հայաստանի գրողների միությանը, 2008 թվականից ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում գործող ԲՈՀ-ի գիտական աստիճաններ շնորհող «ռուս գրականություն» գծով մասնագիտական խորհրդի անդամ է, 2013 թվականից՝ «Լիտերատուրնայա Արմենիա» գրական հանդեսի խմբագրական կոլեգիայի, 2015 թվականից «Բանբեր Երևանի համալսարանի (ռուս բանասիրություն)» գիտական հանդեսի խմբագրական կոլեգիայի անդամ է։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԵՊՀ-ում գործող ԲՈՀ-ի գիտական աստիճաններ շնորհող գրականագիտության գծով մասնագիտական խորհրդի անդամ, 2008
  • Հայաստանի գրողների միության անդամ, 1984[6]
  • «Լիտերատուրնայա Արմենիա» գրական հանդեսի խմբագրական կոլեգիայի անդամ, 2013
  • «Բանբեր Երևանի համալսարանի (Ռուս բանասիրություն)» գիտական հանդեսի խմբագրական կոլեգիայի անդամ, 2015

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Սասունցի Դավթի» ռուսական կյանքը։ Երևան, Հեղինակային հրատարակություն, 2015։
  • Նարեկացու «Մատեան ողբերգութեան»-ը ռուսերեն թարգմանություններում և քննադատության մեջ։ Երևան, ԵՊՀ հրատ, 2012։
  • Թումանյանը և ժողովրդական էպոսը։ Երևան, Միտք, 1969։
  • «Երբ որ զգացմունքն է տողը թելադրում…»: Տարբեր տարիների հոդվածն։ Երևան, ՌՀՀ հրատ., 2006:
  • Հովհաննես Թումանյան, Հատընտիր, Մոսկվա, 1988։

Թարգմանություններ (հայերենից)[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ Վարչապետի շնորհակալագիր, 2014
  • Մովսես Խորենացու մեդալ, 2014[7]
  • Ռուսաստանի գրողների միության Մոսկվայի գրողների կազմակերպության Մ. Յու. Լերմոնտովի մեդալ, 2014
  • Հայաստանի կրթության և գիտության նախարարության ոսկե հուշամեդալ, 2012
  • Հայաստանի գրողների միության և Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի համատեղ սահմանած Լևոն Մկրտչյանի անվան գրական մրցանակ, 2010
  • Ռուսաստանի մունիցիպալ ակադեմիայի Շոլոխովի անվան մեդալ, 2004

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Bibliothèque de l'Église apostolique arménienne - Paris - Ջանփոլադյան, Մագդալինա». www.bibliotheque-eglise-armenienne.fr. Վերցված է 2020 թ․ ապրիլի 9-ին.
  2. Джанполадян, Магдалина Георгиевна (2007 թ․ սեպտեմբերի 26). «Литературные памятники армянского средневековья ("Давид Сасунский", "Книга скорби") в русских переводах и критике». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 9-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  3. «AV Production - Մագդալինա Ջանփոլադյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 9-ին.
  4. «Մագդալինա Գեորգիի Ջանփոլադյան». ysu.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 9-ին.
  5. «Հայ բանասիրության ֆակուլտետ». www.ysu.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 9-ին.
  6. «ՄԱԳԴԱԼԻՆԱ ՋԱՆՓՈԼԱԴՅԱՆ « Հայաստանի Գրողների Միություն». Վերցված է 2020 թ․ ապրիլի 9-ին.
  7. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Նախագահ». www.president.am. Վերցված է 2020 թ․ ապրիլի 9-ին.