Ճու Ծըցին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճու Ծըցին
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 22, 1898(1898-11-22)[1]
ԾննդավայրHaizhou Zhilizhou, Ցզյանսու, Ցին կայսրություն[2]
Մահացել էօգոստոսի 12, 1948(1948-08-12) (49 տարեկան)
Մահվան վայրՊեկին, Չինաստանի Հանրապետություն
Քաղաքացիություն Չինաստանի Հանրապետություն[3]
ԿրթությունՊեկինի համալսարան և Ցինխուա համալսարան
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, scholar, արձակագիր և ակնարկագիր
ԱշխատավայրՊեկինի համալսարան և Ցինխուա համալսարան
ԵրեխաներZhu Maixian?
 Zhu Ziqing Վիքիպահեստում

Ճու Ծըցին (չինարեն՝ 朱自清, նոյեմբերի 22, 1898(1898-11-22)[1], Haizhou Zhilizhou, Ցզյանսու, Ցին կայսրություն[2] - օգոստոսի 12, 1948(1948-08-12), Պեկին, Չինաստանի Հանրապետություն), իրական անունը՝ Ծը Խուա (չինարեն՝ 自华)[4], հայտնի է նաև որպես՝ Շը Ցիո (չինարեն՝ 实秋), չին գրող, որը հայտնի է իր էսսեներով (հատկապես ճանաչված են «Հորս թիկունքը» (背影) և «Լուսնի լույսը լոտոսի լճակի վրա» (荷塘月色) էսսեները) ու նոր պոեզիայով (新诗, բանաստեղծություններ գրված ժամանակակից չինարենով)։ Գրել է մանդարին լեզվով (չինարեն՝ 普通话): Ծնվել է Ծիանսու նահանգի Լիենյունկան (չինարեն՝ 连云港) քաղաքի Տոնհայ (չինարեն՝ 东海) համայնքի Փինմին (չինարեն՝ 平明) ավանի Պուշան (չինարեն՝ 埠上) գյուղում։ Եղել է Ցինխուա համալսարանի չին գրականության ֆակուլտետի դեկան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճու Ծըցինը ծնվել է 1898 թվականի նոյեմբերի 22-ին Ծիանսու նահանգի Տոնհայ համայնքում։ 1901 թվականին հայրը՝ Ճու Հոնծիունը (չինարեն՝ 朱鸿钧) գնում է Կաոյոուի (高邮) Շաոպո (邵伯) ավան, որտեղ ընդունվում է մասնավոր դպրոց գրել ու կարդալ սովորելու համար։ Վեց տարեկանում ողջ ընտանիքով բնակություն են հաստատում Յանճոուում (扬州, գտնվում է Ծիանսու նահանգում)։ Ճու Ծըցինն իր «Ես Յանճոուից եմ» հոդվածում նշում է․ «Իմ պապերը գալով Ծիանսու նահանգի Տոնհայ համայնք (ներկայիս՝ Լոնհայ (陇海) ճանապարհի վերջնակետ), որը նույն Հայճոուն է (海州), ցածր պաշտոններ են զբաղեցրել։ Ես ծնվել եմ Հայճոուում․․․ Հայճոուի բարբառն իմ մեջ ջերմ զգացողություններ է առաջացնում, քանի որ հորս յանճոուի բարբառի մեջ քիչ չեն հայճոուին բնորոշ առոգանության տարրերը»[5]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1913 թվականին ընդունվել է Անխուեյում (安徽) գտնվող մասնավոր դպրոց։ Ավարտելուց հետո ընդունվել է Ծիանսու նահանգի համար 8 միջնակարգ դպրոց։ Իրականում Ճուերի ընտանիքն ի սկզբանե եղել է ունևոր, սակայն հետագայում ունեցվածքը կորցրել են։ Ճու Ծըցինի բոլոր ազգականները հարուստ ընտանիքներից էին։ Եվ այդ ընտանիքների բոլոր զավակները չխախտելով ավանդույթը՝ սովորել էին բարձրագույն կրթական հաստատություններում և հասել մեծ հաջողությունների։ Մի կողմից Ճու ընտանիքի ավանդապաշտ հարուստ բարեկամներն էին, իսկ մյուս կողմից՝ Ճու Ծըցինի ժամանակակից մտքերը, սերը Եվրոպայի ու անտարբերությունը չինական կրթության նկատմամբ։ Տեսնելով բարեկամների հաջողությունները տարբեր բնագավառներում, Ճու Ծըցինի հայրը խիստ ու պահանջկոտ էր որդու նկատմամբ, ում ձգտումն էր՝ լինել ավելի լավը, քան մյուս ազգականներն էին։ Կարելի է ասել, որ Ճու Ծըցինի կյանքն անցել է մի մջավայրում, որտեղ է գերակայել է վախը, որն էլ հենց լարվածություն է ստեղծել հոր և որդու միջև[6]։

1916 թվականին մասնակցել է Պեկինի համալսարանի նախապատրաստական դասընթացներին, իսկ հաջորդ տարի ընդունվել է համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետ, ակտիվորեն մասնակցել է մայիսյան 4-ի շարժմանը (հակաիմպերիալիստական, հիմնականում հակաճապոնական շարժում Չինաստանում, 1919 թվականի մայիս-հունիս)։ Ծնողների միջամտությամբ ամուսնացել է Յանճոուի հայտնի բժիշկ Ու Ուեյսանի (չինարեն՝ 武威三) դստեր՝ Ու Ճոնցիենի (չինարեն՝ 武钟谦) հետ։ 1917 թվականին ընտանիքի հայտնվում է ֆինանսական ծանր դրության մեջ, որպեսզի թաքցնի իր ինքությունը Ծըցին նոր անունն է վերցնում[7]։ Նույն տարի մասնակցել է «քաղաքացիական կրթության ժողովրդական ծրագրին» (平民教育讲演团) և ծանոթացել է Տըն Ճոնսիայի (չինարեն՝ 邓中夏, 1894 -1933թթ․, չին քաղաքական գործիչ) հետ։

Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանաստեղծություններ գրել սկսել է 1919 թվականից։ Անդամակցել է «Նոր ալիք» խմբագրությանը։ Իր առաջին աշխատանքը եղել է «Քնի՛ր, փոքրիկ» ստեղծագործությունը, որը հետագայում ներառվել է «Ձյունե առավոտի» մեջ։ 1920 թվականի հունիսին Պեկինի համալսարանն ավարտելուց հետո վերադարձել է Հանճոու և դասավանդել Ճըծիանի առաջին մանկավարժական կրթարանում։ Նոյեմբերին ստեղծվել է «Գրականության գիտախորհուրդը» (文学研究会), Ճու Ծըցինը եղել է առաջին անդամների թվում։ 1921 թվականի հոկտեմբերի10-ին բացվել է «Արևածագ» (晨光) հրատարակչությունը, որտեղ որպես խորհրդատու աշխատել են Ճու Ծըցինը և Յե Շընթաոն (չինարեն՝ 叶圣陶, 1894–1988 թվականներ, չին գրող)։ 1922 թվականի վաղ գարնանը Ճըծիանի համալսարանի ռեկտորը՝ Ճըն Հըչունը (郑鹤春) հրավիրում է Ճու Ծըցինին Թայճոու (台州)՝ դասավանդելու։ Ավելի ուշ Ճու Ծըցինը Յու Փինպոյի (俞平伯, 1900-1990 թվականներ, չին պոետ, գրականագետ, պատմաբան), Յե Շընթաոյի և Լիու Յանլինի հետ հիմնել է «Պոեզիա» (诗) ամսագիրը, որը մայիսյան շարժումից հետո առաջին ամսագիրն էր՝ ուղղված նոր պոեզիային։

1923 թվականին սկսել է գրել արձակ, առաջին արձակ ստեղծագործությունն է եղել «Ցինխուայ գետը ձայների ու լույսերի մեջ», որը հրատարակվելուց անմիջապես հետո արժանացել է լավ գնահատականների, Ճուո Ծուորընը (չինարեն՝ 周作人, 1885―1967 թվականներ, ակադեմիկոս, ճապոնական և հունական մշակույթի մասնագետ) գրել է․ «չին ժամանակակից գրականության ընդօրինակելի նմուշ»։ Մարտ ամսին Ճու Ծըցինը գնացել է Ուընճոու (温州) և դասավանդել տեղի միջնակարգ դպրոցում։ Նրա գրած դպրոցական հիմնը մինչ օրս երգում են դպրոցում։ Այդ հիմնի ծոսքերը դարձել են Ուընճոուի միջնակարգ դպրոցի կարգախոսը։

Նա, ում հաջողվում է բարելավել երկիրը, սուրբ է։
- Ուընճոու միջնակարգ դպրոցի կարգախոս

Ուընճոուում գրել է չորս էսսե՝ համախմբված «Ուընճոուի հետքերը» վերնագրի ներքո, որտեղ զետեղված «Կանաչը» երկար տարիներ ներառված է եղել Չինաստանի միջնակարգ դպրոցների դասագրքերում՝ որպես գեղեցին շարադրության նմուշ։ 1924 թվականի փետրվարին ժամանել է Ճըծիան նահանգի Նինպո քաղաք, դասավանդել տեղի չորրորդ միջնակարգ դպրոցում, միաժամանակ դասավանդել է նաև Չունխուեյի (չինարեն՝ 春晖) միջնակարգ դպրոցում։ Հրատարակել է իր բանաստեղծությունների և էսսեների ժողովածուն կոչված՝ «Հետքեր» (踪迹), որտեղ Ճու Ծըցինը թարմ ու մաքուր է ինչպես իր մտքերի, այնպես էլ արվեստի մեջ։ Այստեղ զետեղված «Լույսը» (光明), «Նոր տարին» (新年), «Քարածուխը» (煤), «Հան Պոյի նկարների ուղարկումը Ռուսաստան» (送韩伯画往俄国), «Ոչխարների հոտը» (羊群), «Ժամանակակից աշխարհը տնակի ներսում» (小舱中的现代) և շատ ուրիշներ պատկերում են կյանքի լույսը, ապագայի մասին երազանքները, որոնք հանկարծակի բախվում են աշխարհի մութ կողմերին, բացահայտում մարդկանց բնորոշ դաժան հատկանիշներ, որոնք հազվագյուտ տեղ են գրավում «Նոր պոեզիայում»։

1925 թվականին «Մեր հունիսը» (我们的六月) հրատարակչության գլխավոր խմբագիրն էր, ավելի ուշ դասավանդել Ցինխուայի կրթարանում (հետագայում վերանվանվել է Ցինխուայի համալսարանի), սկսել է զբաղվել գրական հետազոտություններով, և վերջնականապես անցել արձակ ստեղծագործությունների ստեղծմանը։ 1928 թվականին առաջին անգամ լույս է տեսնում «Հորս թիկունքը» էսսեների ժողովածուն, որն առավելապես հիմնված է իր սեփական փորձի ու հույզերի վրա, առանձնանում է իր գեղեցիկ ու հուզիչ խոսքով։ 1929 թվականին նրա կինը՝ Ու Ճոնցիենը, մահացել է թոքերի հիվանդությունից, որն ուղեկցել է իրեն կյանքի երկար տարիների ընթացքում, նա եղել է ընդամենը 31 տարեկան։ 1930 թվականի օգոստոսին Յան Ճընշընը (չինարեն՝ 杨振声) նշանակվում է Ցինտաո համալսարանի ռեկտոր, իսկ Ճու Ծըցինը՝ չին լեզվի ֆակուլտետի դեկան։

1931 թվականի օգոստոսի 22-ին Պեյփինից (չինարեն՝ 北平,1928 –1949 թվականներ Պեկինի անվանումը) ցամաքային ճանապարհով մեկնել է Մեծ Բրիտանիա՝ սովորելու, Լոնդոնի համալսարանում սովորել է լեզվաբանություն և անգլիական գրականություն։ 1932 թվականի հուլիսի 31-ին վերադարձել է Շանհայ, օգոստոսին ամուսնացել տիկին Չըն Ճույինի (陈竹隐) հետ և անցել աշխատանքի Ցինխուայի համալսարանում։ 1934 թվականին «Գրական եռամսյակ» (文学季刊) ամսագիրը հիմնել է «Թայպայ» (太白), որոնց երկուսի խմբագիրը Ճու Ծըցինն էր։ 1935 թվականին խմբագրել է «Չինական նոր գրականության անթոլոգիան» (中国新文学大系) և գրել է «Նախերգանքը» (导言)։ Հրատարակել է «Ես և դու» էսսեների ժողովածուն, այս ժամանակահատվածում, թեև Ճու Ծըցինի զգացմունքային խորությունը զիջում էր իր վաղ շրջանին ցույց տվածին, միևնույն է, նրա մտքերն ու վերաբերմունքը դեռ նույն անկեղծությունն ունեին, և գրականության խոսակցական լեզուն դարձել էին ավելի բնական և շտկումների ենթարկված։

1938 թվականին գնացել է Քունմին (昆明), նշանակվել է Պեկինի համալսարանի, Ցինխուայի համալսարանի և Նանքայի համալսարանի մեկ ամբողջ դարձած Հարավարևմտյան համալսարանի (国立西南联合大学) չին գրականության ֆակուլտետի դեկան, դարձել է Չինաստանում գրականության և մշակույթի ասոցիացիայի անդամ։ Չինաստանի Ժողովրդական հանրապետության հակաճապոնական պատերազմի (1937-1945 թվականներ) ժամանակ, անկախ իր ֆինանսական ծանր դրության, դասավանդել է և արել գրական հետազոտություններ, Յե Շընթաոյի հետ համահեղինակն է «Չինարենի ուսուցման» (国文教学) և այլ գրքերի։ 1946 թվականին խմբագրել է «Լեզու և գրականություն» հավելվածը։ 1948 թվականի հունիսի 18-ին ստորագրել է «Ամերիկայի Միացյալ Նահանգների Ճապոնիայի քաղաքականությանը աջակցելուն դեմ լինելու և Միացյալ նահանգներից որպես օգնություն ալյուր ստանալուց հրաժարվելու մասին հռչակագիրը»[8]։:1498[9][10][11][12]

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճու Ծըցինը մահացել է օգոստոսի 12-ին Պեկինի հիվանդանոցում տասներկումատնյա աղիքի ծանր խոցից 49 տարեկան հասակում[8]։:1498[9][10][11][12]

Շատերը կարծում են, որ Ճու Ծըցինի մահվան պատճառը եղել է սովը, այս մասին վկայում է Մաո Ցզեդունի «Լավ կաց, Ստյուարտ» (Ջոն Լեյթըն Ստյուարտ, 1876-1962 թվականներ, ամերիկացի միսիոներ և դեսպան, որն իր կյանքի մեծ մասն անցկացրել է Չինաստանում) հոդվածը․

Մենք՝ չինացիներս, հաստակող ենք։ ․․․ Ուըն Իտուոն (չինարեն՝ 闻一多, 1899-1946 թվականներ, չին պոետ, գրականագետ, հրապարակախոս) խեթ հայացքով նայելով Գոմինդանի ատրճանակին նախընտրում է ընկնել գետնին, քան հանձնվել։ Ճու Ծըցինը ծանր հիվանդ լինելով հանդերձ նախընտրում է սովամահ լինել, քան ընդունել ԱՄՆ-ից տրված օգնությունը։
- Մաո Ցզեդուն, «Լավ կաց, Ստյուարտ»

Ահա թե որտեղից է ծագել Ճու Ծըցինի սովից մահանալու մասին կարծիքը, սակայն պետք է հաշվի առնել, որ սա ճշմարտությանը մոտ չէ։ Ճու Ծըցինը մահացել է տասներկումատնյա աղիքի ծանր խոցից, որը ոչ մի կապ չունի սովի հետ։ Չնայած նա ստորագրել է «Ամերիկայի Միացյալ Նահանգների Ճապոնիայի քաղաքականությանը աջակցելուն դեմ լինելու և Միացյալ նահանգներից որպես օգնություն ալյուր ստանալուց հրաժարվելու մասին հռչակագիրը», դա որևէ ազդեցություն չի թողել Ճու Ծըցինի բնականոն կյանքի վրա։

Իր կյանքի վերջին տարիներին գրված օրագրերի մեջ սոված լինելու մասին գրառումներ չկան, անգամ Հարավարևմտյան համալսարանում աշխատելու տարիներին, երբ ապրելը բավականին դժվար էր, նա հաճախ է սնվել[13]։ Բացի վերոնշյալը, Ճու Ծըցինի օրագրերում գրված են արտահայտություններ, ինչպես օրինակ՝ «խմում եմ կաթ, բայց տանջվում ցավից», «ընթրիքին չափից շատ կերա», «լավ ախորժակ ունեմ, բայց հիվանդության պատճառով պետք է ինձ մի քիչ զսպեմ», «կերածս շատ շատ էր» և այլն։ Ավելին, 1948 թվականի հուլիսի 29-ին իր մահից ընդամենը 14 օր առաջ օրագրում գրել է․ «Հե՜յ, շատակեր, զգույշ եղի՛ր»։ Ըստ փաստերի՝ Ճու Ծըցինի ընտանիքը որևէ խնդիր չի ունեցել ապրուստի հարցում, սակայն աղիների հիվանդության պատճառով նրան շատ ուտել չէր կարարելի։ Նրա հիվանդությունը խորացել էր, և հենց սա էլ պատճառ էր դարձել նրա մահվանը[14]։

Արձակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճու Ծըցինի արձակ ստեղծագործություններն ունեն հստակ կառուցվածք ու սխեմա, պարզ են, իրական, կարճ ու հավաք, նկարագրությունները մանրակրկիտ են ու կենդանի, նուրբ ու հարուստ, լի են համեմատություններով, նույնիսկ երբեմն չափից դուրս են մանրակրկիտ։ Ճու Ծըսինը հույզերից խոսելու վարպետ է, նրա անկեղծ զգացմունքներն արթնացնում են հույզեր, չնայած նրան, որ իր գրածները խոսակցական ոճով են։ Տեսարանները մեծ դեր են խաղում Ճու Ծըցինի ստեղծագործությունների մեջ, քանի որ այստեղ տեսարանների միախառնումով ստեղծվում են զգացմունքներ, որոնք էլ ստեղծագործությանը տալիս են գույներ, հնչերանգ և հոգի։ Նա ասել է․ «Ես միշտ հետաքրքրվել եմ պոեզիայով, այժմ ավելի շատ Սոն դինաստիայի պոեզիայով, քանի որ ինքս արձակագիր եմ, մեծ սեր եմ տածում նաև դեպի արձակ պոեզիան»։ Սա է պատճառը, որ նրա արձակի մեջ տեղ է գտել պոեզիայի ողջ գեղեցկությունը։

Ճու Ծըցինի վաղ շրջանի գործերը ևս փայլում են իրենց հուզականությամբ, ինչպես օրինակ՝ «Հորս թիկունքը», «Լուսնի լույսը լոտոսի լճակի վրա», «Ցինխուայ գետը ձայների ու լույսերի մեջ», իսկ նրա որոշ ստեղծագործություններ քննադատվում եմ հասարակության կողմից։

Գնահատում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճու Ցըցինը հայտնի է իր արձակով, ավելի ճիշտ՝ քնարական արձակով, հայտնի ստեղծագործություններն են «Հորս թիկունքը» և «Դու և ես» ժողովածուների մեջ զետեղված նույնանուն «Հորս թիկունքը», «Լուսնի լույսը լոտոսի լճակի վրա», «Ուընճոուի հետքերը», «Կանաչը»։ «Հորս թիկունքը» արձակ ստեղծագործությունը նկարագրում է մի տեսարան, որում դժբախտ իրադարձությունից հետո հայրը որդուն ճանապարհ է դնում։ Ստեղծագործությունը գրված է պարզ լեզվով, այստեղ կարելի է տեսնել հոր սերը որդու նկատմամբ և որդու մեղքի զգացողությունն ու կարոտը հոր հանդեպ, հայտնի ստեղծագործություն է չինական արձակի պատմության մեջ։ Ճու Ծըցինի արձակ աշխատանքները ոչ միայն լավ նկարագրություններով են պատված, այլև հասնում են տեսարանների միախառնման ու ձուլման գեղեցիկ տեսքին։ Նրա արձակ գործերը չին ժամանակակից գրականության մեջ կարևոր տեղ են զբաղեցնում, լեզուն ամենահմայիչն է իր ստեղծագործությունների մեջ։ Օրինակ՝ «Կանաչը» ստեղծագործության մեջ կան փոխաբերություններ, համեմատություններ և այլ ոճական հնարներ կերտելու համար Մեյյութան (梅雨潭) ջրվեժի տեսարանն ու գույները։

Լի Սուպայը (李素伯) Ճու Ծըցինի «Հորս թիկունքը» էսսեների ժողովածուն բնորոշել է որպես «անուշաբույր թմրեցում», իսկ Յու Տաֆուն (郁达夫, 1895-1945 թվականներ, չին գրող, բանաստեղծ, հրապարակախոս) Ճու Ծըցինի մասին ասել է․ «Նրա արձակն այնքան լիրիկական է, որքան բանաստեղծություններն են»։ Լի Կուանթիենը (չինարեն՝ 李广田) գրել է․ «Իր ստեղծագործական ուղու հենց առաջին քայլերից սկսած ստեղծագործությունները նուրբ են, իրական ու թարմ իրենց ոճի մեջ»։

Ճու Ծըցինի արձանը լոտոսի լճակի կողքին

Սակայն քիչ չեն նաև նրանք, ովքեր քննադատել են Ճու Ծըցինի ստեղծագործությունները։ Յե Շընթաոն գրել է․««Լոտոսի լույսը լճակի վրա», «Ցինխուայ գետը ձայների ու լույսերի մեջ», «Շտապողականությունը» ստեղծագործությունները որոշ չափով արհեստական են, բնականությանը մոտ չեն այն պատճառով, որ ձգտում են կատարելության հասնելուն»[15], «․․․այս էսսեները գրված են առանց որևէ թերության, բայց ես միշտ զգում եմ, որ նրանց պակասում է հոգի, մի տեսակ կենսունակություն, որն առկա է բանավոր խոսքում»»[16]։ Հանհանը (韩寒, չին գրող) գրել է․ «Ես երբեք չեմ մտածել, որ «Լոտոսի լույսը լճակի վրա» ստեղծագործությունն այդչափ լավն է, որ կարելի է ներառել դասագրքերում, և խմբագիրն ինչու՞ է Ճու Ծըցինի այդքան լավ աշխատանքներից հենց ընտրել ճոխ, բայց միևնույն ժամանակ դատարկ այս ստեղծագործությունը»[17]։ Լուոֆուն ևս Ճու Ծըցինի ստեղծագործությունները համարել է դատարկ ու թեթևամիտ։

Սիա Ծըցինը (夏志清, 1921-2013 թվականներ, չին գրաքննադատ) գրել է․ «Լուսնի լույսը լոտոսի լճակի վրայի» բառերն «այնքան գեղեցիկ են, որ դրանք չես կարող փոխարինել մեկ այլ բառերով․․․ և դա իսկապես սրտխառնոց է առաջացնում», «Իրականում Ճու Ծըցինի մայիսյան շարժման ընթացքում գրված բոլոր ստեղծագործությունները սրտխառնոց են առաջացնում (բացառություն է «Հորս թիկունքը»), ինչպե՞ս նրան համեմատել Ցի Ծյունի հետ (琦君, 1917-2006 թվականներ)։ Ի վերջո «Հորս թիկունքը» Հան Յույի (韩愈, 768-824 թվականներ, չին փիլիսոփա, պատմաբան, գրող, պոետ) «Խոնարհում տասներկու լեզուների առաջը» (祭十二郎文), Սու Շըի (苏轼, 1037–1101 թվականներ, չին պոետ, էսսեիստ, նկարիչ) «Կարմիր ժայռի առջևը» (前赤壁赋) չէ, որոնք այնպիսի տպավորիչ աշխատանքներ են, որ ինչպես հասել են մեր օրեր, այդպես էլ դարեդար կփոխանցվեն հաջորդ սերունդներին։ Ինչ վերաբերում է «Շտապողականությանը» և «Լուսնի լույսը լոտոսի լճակի վրա» աշխատանքներին, ապա դրանց գրական որակը շատ ցածր է, իսկ «Հորս թիկունքը» իսկապես հուզում է․․․ Բարեբախտաբար, այն հատվածը, որում նարինջ գնելու համար հայրը բարձրանում է ցանկապատը, լավ է գրված, այլապես ողջ տեքստը հուզիչ չէր լինի»[18]։

Ցինխուայի համալսարանի Ծըցին տաղավարը՝ ի հիշատակ Ճու Ծըցինի

Յու Կուանճոնը (余光中, 1928–2017 թվականներ, թայվանցի պոետ) գրել է․ «Նրա ստեղծագործությունները շատ կոպիտ ու խճճված են, ինչպես նաև մի փոքր եվրոպական են։ Նրա փոխաբերությունները չափազանց պարզ են, պատկերները սահմանափակ են, աշխատանքներն ընդհանուր առմամբ կենցաղային են ու հնաոճ։ Հին ժամանակների արձակագիրների կողքին Ճու Ծըցինի վարպետությունը չի էլ երևում է։ Անցած երեսուն տարվա էսսեիստների մեջ նա այլևս բարձր դիրք չի գրավում, կան շատ ու շատ նորեկներ, որոնք արձակ ստեղծագործությունների մեջ գերազանցում են նախորդներին»[19]։

Յու Կուանճոնը գրել է․ «Ճու Ծըցինի կերտած պատկերները բարդ չեն, բացի այս կանանց կերպարները լավ չեն գրված, որն էլ կարող է թյուրըմբռնման պատճառ դառնալ, խոսքը մասնավորապես «Լուսնի լույսը լճակի վրայի» մասին է, որի առաջին երկու նախադասություններում կարելի է հանդիպել կանանց կերպարների։ «Պարող աղջկա կիսաշրջազգեստի» պատկերը այսօրվա ընթերցողների աչքերին այլ կերպ կարող է երևալ, խոսքը բացասական երանգի մասին է։ Հատկապես վատ է ստացվել «լողացող գեղեցկուհու» կերպարը, այն պարզապես հիշեցնում է գայթակղիչ նկարներ, ինչպիսիք կարելի է տեսնել գովազդային պաստառների վրա։ Քանի որ այս տեսակ փոխաբերություններն անփույթ են, չեն կարող փոխանցել հեղինակի մտադրությունը ստեղծագործությունը գրելիս։ Ընդհանուր առմամբ, նրա գրածը չափազանց պարզ է, ինչպես գիտենք՝ շատերի կողմից արժանացել է գովասանքի, ուստի կարիք չկա մանրամասնելու, սակայն կան բազմաթիվ թերություններ ու ձախողումներ։ Ճու Ծըցինը հաշվի չի առել, որ ժողովրդական լեզվով գրելիս պետք է նախ իր խոսքը կատարելագործեր»[20]։

ՉԺՀ-ի տարրական և միջնակարգ դպրոցների չինական դասագրքերում ներառվել են «Կանաչը» (绿), «Գարունը» (春), «Հորս թիկունքը» (背影) և «Լուսնի լույսը լոտոսի լճակի վրա» (荷塘月色), որոշ հատվածներ հանձնարարվում են անգիր։

Նկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճու Ծըցիին պատկերող նկարները գտնվում են Հոնկոնգի բապտիստական համալսարանի գրադարանում (Չինացի գրողների դիմանկարների պատկերասրահ)[21]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործության անվանում Տարեթիվ Տիպ
«Ձյունե առավոտ» (雪朝) 1922թ․ Գրականության գիտախորհրդի ժողովածու։
«Ոչնչացում» (毀滅) 1923թ․ Բանաստեղծություն։

Պատմվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործության անվանում Տարեթիվ Տիպ
«Բաժանում» (别) 1921թ․ /
«Ծիծաղի պատմություն» (笑的历史) 1923թ․ Նվիրված իր կնոջը՝ Ու Ճոնցիենին[22]։

Էսսեների ժողովածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործության անվանում Տարեթիվ Համառոտ նկարագրություն
«Հետքեր» (蹤跡) 1924թ․ Ճու Ծըցինի բանաստեղծությունների և արձակի առաջին ժողովածուն։
«Հորս թիկունքը» (背影) 1925թ․ Պարունակում է ընդհանուր առմամբ տասնհինգ հոդված՝ բաժանված երկու մասի։ Գրքի սկզբում կա նախաբան, որը ներածություն է նոր գրական շարժումից սկսած էսսեների զարգացման պայմանների մասին։
«Նշումներ Եվրոպայում ճանապարհորդելու մասին» (欧游杂记) 1934թ․ 1932 թվականի մայիսին և հունիսին Եվրոպայում կատարած իր ճանապարհորդությունների արձանագրությունը։
«Լոնդոնյան էսքիզ» (伦敦杂记) 1943թ․ Եվրոպայում կատարած ճամփորդության ժամանակ Մեծ Բրիտանիայում եղած յոթ ամիսների ընթացքում պատահածների մասին։
«Ես ու դու» (你我) 1936թ․ Կազմված է տարբեր էսսեներից, ընդհանուր՝ 29 մասից է։

Էսսեներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործություն Տարեթիվ Համառոտ նկարագրություն
«Շտապողականություն» (匆匆) 1922 թ․ /
«Գարուն» (春) 1928-1937թթ․ /

Լեզվաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործության անվանում Տարեթիվ Տիպ
«Նոր բանաստեղծություններ» (新诗杂话) 1947թ․ Բաղկացած է 15 մասերից, որոնցում քննարկվում է նոր պոեզիան։
«Դասական ստեղծագործությունների մասին» (经典常谈) 1946թ․ Գիտական հոդված է՝ բաղկացած 13 գլխից։
«Բանաստեղծություններ և մեկնաբանություններ» (诗言志辨) 1947թ․ Բաղկացած է 4 մասից։
«Չափորոշիչներ» (标准和尺度) 1948թ․ Էսսեների ժողովածու՝ բաղկացած 22 մասից։
«Լեզուն՝ մաս առ մաս» (语文零拾) 1948թ․ Ներառում է թարգմանություններ, գրքերի վերլուծություններ, նշումներ և այլն։
«Հանրաճանաչի քննարկում» (论雅俗共赏) 1948թ․ Բաղկացած է 14 գրական աշխատությունից։
«Գրքերի լեզուն» (书评与议文) / /

Գիտական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատության անվանում Տարեթիվ Տիպ
«Հին Յի բալլադների հավաքածու» (古逸歌谣集说) / /
«Ծանոթագրություններ հայտնի բանաստեղծությունների մասին» (诗名著笺) / /
«Տասնչորս բանաստեղծություն» (十四家诗钞) / /
«Սոն դինաստիայի բանաստեղծությունների ժողովածու» (宋五家诗钞) / /

Երգ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ուընճոուի միջնակարգ դպրոցի հիմնը», որի մի տողը` «Նա, ով հաջողում է բարելավել երկիրը, սուրբ է», Ուընճոուի միջնակարգ դպրոցի կարգախոսն է։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Փոքր եղբայր՝ Ճու Ուխուա (չինարեն՝ 朱物华), ռադիոտեխնիկ։
  • Ավագ որդի՝ Ճու Մայսիեն (չինարեն՝ 朱迈先), միացել է կոմունիստների շարքերին, մասնակցել չինական քաղաքացիական պատերազմին (1927-1950թթ․), իր շնորհիվ է Կուեյլինի (桂林) ազգային բանակը միացել կոմունիստներին, 1951 թվականին մահապատժի է ենթարկվել Հակահեղափոխական շարժմանը (1950-1952թթ․) մասնակցելու համար։
  • Երկրորդ որդի՝ Ճու Րունշըն (չինարեն՝ 朱闰生)
  • Երրորդ որդի՝ Ճու Ցիաոսըն (չինարեն՝ 朱喬森)
  • Չորրորդ որդի՝ Ճու Սըյու (չինարեն՝ 朱思俞)
  • Ավագ դուստր՝ Ճու Ցայճը (չինարեն՝ 朱采芷)
  • Երկրորդ դուստր՝ Ճու Թիսիեն (չինարեն՝ 朱逖先)
  • Երրորդ դուստր՝ Ճու Սիաոու (չինարեն՝ 朱效武)
  • Չորրորդ դուստր՝ Ճու Րոնծյուեն (չինարեն՝ 朱蓉隽)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Չինարեն Վիքիպեդիա (չին.) — 2002.
  3. Կենսագրական տվյալների չինական բազա
  4. 萨沙 (2015 թ․ մայիսի 1). 民国往事. XinXueTang. ISBN 9787550250550. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 20-ին.
  5. 王东京. 《连云港史志》. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 8-ին.
  6. «《背影》沒告訴你的事:朱自清與父親的八點檔家庭鬥爭». 故事 StoryStudio. 2020 թ․ հուլիսի 28. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 21-ին.
  7. “自清”出自《楚辭·卜居》:”意思為廉潔正直使自己保持清白。字佩弦,因朱自清自感性情遲緩,感於《韓非子》中“董安於之性緩,故佩弦以自急”之語,乃字“佩弦”以自警策。
  8. 8,0 8,1 毛澤東 (1991). «〈別了,司徒雷登〉注釋〔8〕». 《毛澤東選集》第四卷. 北京: 人民出版社. «抗日戰爭結束後,他積極支援反對蔣介石統治的學生運動。一九四八年六月簽名於抗議美國扶植日本和拒絕領取"美援"麵粉的宣言。當時他的生活非常困苦,這年八月十二日終因貧病在北平逝世。在他逝世以前,還囑咐家人不要買國民黨政府配售的平價美援麵粉。»
  9. 9,0 9,1 浦江清,〈朱自清先生傳略〉,《經典常談》。 Արխիվացված 2016-04-06 Wayback Machine
  10. 10,0 10,1 吳晗在《關於朱自清不領美國「救濟糧」》一文中回憶:“這時候,他的胃病已經很沉重了,只能吃很少的東西,多一點就要吐。面龐消瘦,說話聲音低沉。他有大大小小七個孩子,日子比誰過得都困難。但是他一看了稿子,毫不遲疑,立刻簽了名。他向來寫字是規規矩矩的,這次,他還是用顫動的手,一筆不苟地簽上他的名字。”(原載《人民日報》,1960-11-20)
  11. 11,0 11,1 黃波 (2011 թ․ ապրիլի 12). «〈朱自清實死於嚴重胃潰瘍 餓死乃後人杜撰〉». 《羊城晚報. 人民網. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 14-ին.
  12. 12,0 12,1 «馮學榮:朱自清是不吃美國麵粉餓死的嗎?» (Chinese (China)). 共識網. 2013 թ․ հուլիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին.
  13. «〈朱自清:真是被餓死的嗎?〉». 《羊城晚報》. 2011 թ․ ապրիլի 9. էջ B06. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 26-ին.
  14. «〈朱自清因何而死,並非枝節小事〉». 《新快報》. 2012 թ․ հուլիսի 7. էջ B22. Արխիվացված է օրիգինալից 2014年5月6日-ին. «翻開1948年的日記,我們沒有看到他為食物短缺而苦的記載,相反,多的倒是下面一些文字:"飲藕粉少許,立即嘔吐";"飲牛乳,但甚痛苦";"晚食過多";"食欲佳,終因病患而克制";"吃得太飽"……就在他逝世前14天的1948年7月29日,也就是他在拒領美國"救濟糧"宣言上簽名後的第11天,他還在日記裡提醒自己:"仍貪食,需當心!"……»
  15. 葉聖陶:《朱佩弦先生》,《中學生》第二○三號
  16. 唐弢:《晦庵書話》
  17. 《三重門》之“韓寒自白”
  18. 夏志清《人的文學》中《琦君的散文(《書簡》節錄)》,福建教育出版社,2010年1月
  19. 金傳富整理〈余光中論朱自清的散文〉,《余光中選集·語文及翻譯論集》,安徽教育出版社,1999年2月第一版
  20. 陳信元整理<余光中論朱自清的散文> ,《朱自清散文》,宇河文化出版有限公司,2008年7月第一版第一刷
  21. 朱自清 / 江啟明 (Kong Kai Ming) Արխիվացված 2021-04-21 Wayback Machine Portrait Gallery of Chinese Writers (Hong Kong Baptist University Library 香港浸會大學圖書館, Չինացի գրողների դիմանկարների պատկերասրահ (Հոնկոնգի բապտիստական համալսարանի գրադարան)
  22. 李景華:悲憤的控訴——讀朱自清的《笑的歷史》,《唐山師範學院學報》 1999年04期

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]