Ճապոնական տնտեսական հրաշք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տոկիոյի կենտրոնը

Ճապոնական տնտեսական հրաշք (ճապ.՝ 高度経済成長), ճապոնական տնտեսության ռեկորդային աճի պատմական ֆենոմեն, որ սկսվել է 1950-ական թվականների կեսերից և շարունակվել է մինչև 1973 թվականի նավթային ճգնաժամը: Տնտեսության աճը «ճապոնական տնտեսական հրաշքի» շրջանում կազմել է տարեկան մոտ 10 %. դա ժամանակի զարգացած երկրների տնտեսական աճի ամենաբարձր տեմպն է եղել: Հրաշքի պատճառներից են եղել ցածր հարկերը, ճապոնական գիտության կողմից նոր տեխնոլոգիաների յուրացումը, այն տեղեկատվությունը, որը մինչև Երկրորդ աշխարհամարտը Ճապոնիա գրեթե չի ներթափանցել իշխանությունների վարած մեկուսացման քաղաքականության պատճառով:

Աճի սրընթաց տեմպերը կարճ ժամանակաշրջանում Ճապոնիային թույլ են տվել ոչ միայն ամբողջությամբ վերականգնվել պատերազմում կրած պարտությունից հետո, այլև տնտեսական հզորությամբ երկրորդ տեղը զբաղեցնել՝ զիջելով միայն ԱՄՆ-ին և շրջանցելով Ֆրանսիային, Իտալիային, Կանադային, Մեծ Բրիտանիային, Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը, ԽՍՀՄ-ին[1][2]: Ճապոնիայի տնտեսությունը երկրոդն է համարվել աշխարհում շուրջ 40 տարի՝ 1968 թվականից սկսած, և միայն 2010 թվականին է իր տեղը զիջել Չինաստանին[3]:

Տնտեսական հրաշքի ընթացքում Ճապոնիայի տնտեսությանը բնորոշ գծերն են եղել.

  • Արդյունաբերողների, ռեսուրսների մատակարարների, բանկերի միավորումը սերտորեն կապված խմբերում, որ կոչվել են կեյրեցու:
  • Գործարարների և կառավարության փոխշահավետ հարաբերությունները
  • Խոշոր ընկերություններում ցմահ վարձման համակարգ
  • Արհմիությունների ակտիվ շարժումը:

Տնտեսական գիտությունների դոկտոր Անդրեյ Բելոուսովը հրաշքի ավարտը վերագրում է 1985 թվականին, երբ Ճապոնիան ստորագրել է Պլազայի հայտնի համաձայնագիրը (անվանումն առաջացել է այն հյուրանոցի անվանումից, որտեղ ստորագրվել է համաձայնագիրը), որի արդյունքում իենը աճել է 1.5 անգամ, իսկ Ճապոնիայում տնտեսական աճն անկում է ապրել՝ 8 %-ից հասնելով 2 %-ի[4]:

«Ոսկե վաթսունականներ»[խմբագրել | խմբագրել կոդը]

1955-1961 թվականների տնտեսական արագ աճը ուղի է հարթել այսպես կոչված «ոսկե վաթսունականների» համար, որի երկրորդ կեսը ասոցացվում է «ճապոնական տնտեսական հրաշքին»: 1964 թվականին Ճապոնիայում նկատվել է տնտեսական կայուն աճ, սակայն 1964 թվականին ամեն ինչ փոխվել է, և ՀՆԱ-ի աճի տեմպը սկսել է արագ կրճատվել: Ի պատասխան ստեղծված իրադրության՝ կառավարությունը քայլեր է ձեռնարկել ռեցեսիան (հետընթաց) կանխելու: 1965 թվականին ճապոնական անվանական ՀՆԱ-ն գնահատվել է ավելի քան 91 միլիարդ դոլար: 15 տարի անց՝՝ 1980 թվականին, անվանական ՀՆԱ-ն հասել է ռեկորդային բարձունքի՝ 1.065 տրիլիոն դոլարի

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամերիկյան օկուպացիա
  • Էժան աշխատուժ
  • Վստահություն բանկային համակարգի նկատմամբ
  • Արտաքին առևտրի վերահսկողություն
  • Արտահանմանը մեծ կարևորության հատկացում
  • Ազգային արտադրողին սատարում
  • Քաղաքական կայութնություն
  • Ճապոնական գիտության կողմից նոր տեխնոլոգիաների յուրացում:

Արևելագետ Վսեվոլոդ Օվչիննիկովը նշել է. «Պատերազմից հետո ճապոնացիները համոզել են ամերիկացիներին, որ իրենք կվերակազմավորեն իրենց ծայրաստիճան ռազմականացված տնտեսությունը: Սակայն, ըստ էության, այն այդպես էլ մնաց պետական կապիտալիստական: Ճապոնական հրաշքի էությունը գերագույն իշխանության և խոշոր բիզնեսի փոխադարձ վստահությունն է: Ճապոնիայում պետությունը խոշոր բիզնեսի հետ համատեղ մշակել է տնտեսական ռազմավարությունը: Նրանք հստակ տարորոշել են երկրի զարգացման առաջնությունները: Առաջին փուլում շեշտը դրվել է մետալուրգիայի, նավաշինության և նավթաքիմիայի վրա: Ստեղծվել է աշխարհում ամենից առաջատար մետալուրգիան, սկսել են ձուլել մոտ 400 միլիոն տոննա պողպատ: Ճապոնիան վերածվել է աշխարհում խոշորագույն նավաշինական գերտերության, կառուցվել են 200-300 հազար տոննա տարողունակությամբ տանկերներ: Որպեսզի նավթն իրենց մոտ վերամշակեն, սկսել են զարգացնել նավթաքիմիան: Երկրորդ փուլում առաջնությունը տրվել է կենցաղային էլեկտրատեխնիկային և ավտոմոբիլաշինությանը: Պետք էր կոտրել ձևավորված կարծրատիպը. մինչև 1960-ական թվականները ճապոնական ապրանքները եղել են էժան, սակայն ոչ որակյալ: Իրանց արտադրած հեռուստացույցների, տրանզիստորների, հետագայում ավտոմեքենաների վրա ներդրած մեծ ջանքերի գնով նրանք համոզել են աշխարհին, որ ճապոնական նշանակում է որակյալ»[5]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ellington Lucien։ «Learning from the Japanese Economy»։ Japan Digest (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2009-05-21-ին։ Վերցված է 2009-08-18 
  2. История Японии 1868-1998 / Глав ред. А. Е. Жуков. — Институт Востоковедения РАН, 1998. — Т. 2. — С. 579. — ISBN 5-89282-073-4
  3. Как относиться к тому, что Япония уступила Китаю вторую позицию в мировой экономике? («Жэньминь жибао», Китай): Голос России
  4. Будущий глава Центробанка Эльвира Набиуллина определилась с курсовой политикой — Газета. Ru | Бизнес
  5. «Психологическая газета: МЫ и МИР | Слагаемые успеха восточно-азиатского чуда»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2016-02-08 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]