Ճանճերի գերեզմանոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճանճերի գերեզմանոց
Բրիտանական խոհանոց
Ենթատեսակթխվածք և սննդամթերք
Առաջացման երկիր Միացյալ Թագավորություն
Հիմնականխմոր և չամիչ

Ճանճերի գերեզմանոց (անգլ.՝ Flies' graveyard, flies' cemetery), անվանում, որն օգտագործվում է Միացյալ Թագավորության տարբեր մասերում հաղարջով կամ չամիչով քաղցր խմորեղենի համար (շերտակարկանդակ, կարկանդակ, կեքս)։ Անվանումը գալիս է մի կատակից, որ չամիչը հիշեցնում է սատկած ճանճեր։ Շոտլանդիայում դրանք հայտնի են որպես ճանճային բլիթներ, մրգային սլայսներ կամ մրգային քառակուսիներ, իսկ Հյուսիսային Իռլանդիայում՝ հաղարջային քառակուսիներ։ Անգլիայի հյուսիս-արևելքում թխում են ճանճային բլիթներ կամ ճանճերով կուտապ[1]։ Ուելսում այն կոչվում է Cacen Pwdin[2]։

Բաղադրատոմս[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաղադրատոմսը նման է Mince pie քաղցր կուտապին[3], որը լցոնված է մրգի չրերով և համեմունքի խառնուրդով, որն ավանդաբար ուտում են Միացյալ Թագավորությունում Սուրբ ծննդյան տոներին[2]։

«Գարիբալդի» բիսկվիթը, որը պարունակում է մանրացված հաղարջի շերտ, Միացյալ Թագավորությունում հայտնի է որպես «ճզմված ճանճ» կամ «սատկած ճանճ» բիսկվիթ[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. McAlpine, Fraser (2015). Stuff Brits Like: A Guide to What's Great about Great Britain (անգլերեն). Penguin. ISBN 978-0-425-27841-3.
  2. 2,0 2,1 «Mince pie recipe». BBC Food (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մարտի 25-ին.
  3. «Mince pies». BBC Good Food (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մարտի 25-ին.
  4. «The History of the Garibaldi: No One's Favourite Biscuit | The Biscuit Baron». www.thebiscuitbaron.co.uk. Վերցված է 2023 թ․ մարտի 25-ին.