Ղրիմի բոլոր սրբերի և Թեոդորոս զորավարի տաճար
Ղրիմի բոլոր սրբերի և Թեոդորոս զորավարի տաճար | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | ուղղափառ տաճար |
Երկիր | Ղրիմ |
Տեղագրություն | Ռուսաստան / Ուկրաինա[1] |
Դավանանք | ուղղափառություն |
Թեմ | Սիմֆերոպոլի և Ղրիմի թեմ |
Ժառանգության կարգավիճակ | Ուկրաինայի անշարժ հուշարձանների պետական գրանցամատյան, Ռուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ և Local cultural heritage monument of architecture of Ukraine? |
Ճարտարապետ | Գեորգի Տորիչելի |
Հիմնադիր | Միխայիլ Վորոնցով |
Ճարտարապետական ոճ | Ռուսական կեղծգոթականություն |
Saint Theodore church in Alushta Վիքիպահեստում | |
crimea-eparhia.ru/index.php/%D0%B0%D0%BB%D1%83%D1%88%D1%82%D0%B8%D0%BD%D1%81%D0%BA%D0%BE%D0%B5-%D0%B1%D0%BB%D0%B0%D0%B3%D0%BE%D1%87%D0%B8%D0%BD%D0%B8%D0%B5/item/282-alushta-3 |
Ղրիմի բոլոր սրբերի և Թեոդորոս զորավարի (Ստրատելատ) տաճար (ռուս.՝ Храм во имя Всех Крымских Святых и Феодора Стратилата), քրիստոնեական տաճար Ղրիմի Ալուշտա քաղաքում։ 19-րդ դարի ճարտարապետության մեծագույն հուշարձան է։
Հասցեն՝ Վլադիմիր Խրոմիխի փողոց, 16։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1837 թվականին կոմս Մ. Ս. Վորոնցովի հրամանով և ճարտարապետ Գ. Տորիչելիի նախագծով Ալուշտայում կառուցվել է տաճարի շենք, որի զանգակատունը դարձել է Ալուշտայի քաղաքաշինության դոմինանտը։
Տաճարի շենքն ուղղափառ եկեղեցու համար անսովոր տեսք ունի, այն կառուցված է Անգլիայի գյուղական եկեղեցիների նմանությամբ՝ գոթական ճարտարապետության տարրերի օգտագործումով, ինչպես ճակատներում, այնպես էլ ներսույթներում։ Եկեղեցու պատկերակալը կառուցել է քաղքենի Պանտելեյմոն Բոչարովը Չեռնիգովի նահանգից։ Իսկ գավառական ճարտարապետ Ս. Դևոյի գծագրերով 1841 թվականին եկեղեցու շուրջը կառուցվել է ուղղանկյունաձև մետաղյա պարիսպ քարե սյուների վրա։
Նոր եկեղեցին օծվել է 1842 թվականի նոյեմբերի 30-ին Թեոդորոս զորավարի (Ստրատելատ) անունով։
1917 թվականի հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Ալուշտայի տաճարը փակվել է, զանգակատունն ավերվել, իսկ խորհրդային տարիներին տաճարի շենքը վերածվել է ակումբի։
Թեոդորոս զորավարի տաճարը վերականգնվել է 20-րդ դարի վերջին։ Տաճարի վերականգնման թույլտվությունը համընկել է Ռուսաստանում քրիստոնեության ընդունման 1000-ամյակի (1988 թվական) և Ղրիմի բոլոր սրբերի հիշատակի եկեղեցական տոնի (դեկտեմբերի 28) հաստատման հետ։ Այդ առիթով Ալուշտայում վերականգված տաճարն օծվել է հանուն Ղրիմի բոլոր սրբերի և Թեոդորոս Ստրատելատի։
1992 թվականին կառուցվել է 37 մ բարձրությամբ նոր զանգակատուն։ Ավելի ուշ կառուցվել է նոր գավիթ, որի առաստաղը զարդարել է «Ամենասուրբ Աստծվածածին» որմնանկարը։ Եկեղեցու արևելյան ճակատին խճանկարով պատկերվել է Ս. Թեոդորոս զորավարը։ Հեղինակներն են նկարիչներ Ս. Մարկինը և Ա. Գուբսկին։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ս. Թեոդորոս զորավարի խճանկարը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։