Ղուկաս Լոռեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ղուկաս Լոռեցի
Ծնվել է 1480
Ծննդավայր Հաղպատ, Լոռու մարզ, Հայաստան, ԽՍՀՄ
Մահացել է 1561
Մահվան վայր Սոթք, Գեղարքունիքի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ
Մասնագիտություն գիտնական

Ղուկաս Լոռեցի, հայտնի է նաև որպես Ղուկաս Հախպատեցի (ծննդյան թիվն անհայտ, Հաղպատ - 1561, գյուղ Սոթ (Սյունիքի Ծար գավառում)), հայ մատենագիր, մանկավարժ, գրիչ։ 1513 - 1543 թվականներին դասավանդել է Վաղարշապատի և Սանահնի դպրոցներում, ապա՝ Ծար գավառում, հռչակվել իբրև «մեծ րաբունապետ», «մեծ վարդապետ»։

Ընդօրինակել է քերականական մի ձեռնարկ, գրել սաղմոսների մեկնություններ, դավանաբանական երկ և «Քարոզգիրք»։ Վերջինս (հեղինակային ինքնագիրը պահվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում, ձեռ. N4355) բաղկացած է 40 քարոզից՝ միահյուսված ժողովրդական զրույցներով, առակներով, ասացվածքներով, խրատներով։ Շոշափում է սոցիալական, ազգագրական, կենցաղային և այլ բնույթի հարցեր։ Գրված է միջին հայերենով և կարևոր սկզբնաղբյուր է միջնադարում աշխարհաբար լեզվի գործածման, ժողովրդական բառ ու բանի ուսումնասիրման համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png