Խրատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Խրատ, ժողովրդական իմաստությունը, փորձը, գիտելիքները սերունդներին փոխանցելու նախնական պարզ ձև, որը գեղարվեստական խոսքի արժեք ունի։ Խրատն ընդհանրապես հատուկ է միջնադարյան գեղարվեստական գրականությանը։ Տարածված է եղել Հայաստանում («Խրատք և իմաստութիւն Խիկարայ», «Խոսք իմաստասիրաց» և այլն)։ Խրատը մեծ մասամբ ունի «Որդեակ...» սկիզբը, հաճախ կապվում է որևէ օժանդակ սյուժեի հետ և ուղղվում հորից որդուն կամ ուսուցչից աշակերտին։ Երբեմն, դառնալով պատվիրան, օրենքի ուժ է ստանում։ Խրատը լայն սահմաններում մտնում է առակի ժանրի մեջ, հաճախ կոչվում է և առակ, որից, սակայն, տարբերվում է նրանով, որ չունի այլաբանություն և սեփական սյուժե։ Խրատը, առակը և առածը հաճախ վերաճում են իրար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 94 CC-BY-SA-icon-80x15.png