Ղոլամհոսեյն Սաեդի
Ղոլամհոսեյն Սաեդի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 4, 1936 |
Ծննդավայր | Թավրիզ, Իրան |
Վախճանվել է | նոյեմբերի 23, 1985 (49 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզ[1] |
Գերեզման | Պեր Լաշեզ |
Մասնագիտություն | գրող, հոգեբույժ, վիպասան, սցենարիստ, դրամատուրգ և վիպասան |
Լեզու | ադրբեջաներեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Թավրիզի համալսարան |
![]() |
Ղոլամհոսեյն Սաեդի (հունվարի 4, 1936, Թավրիզ, Իրան - նոյեմբերի 23, 1985, Փարիզ[1]), պարսիկ արձակագիր, դրամատուրգ, հոգեբույժ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1935 թվականին, Թավրիզում։ Բժշկություն է սովորել և որպես հոգեբույժ աշխատել Իրանի տարբեր վայրերում։ Սաեդին 1980 թվականին տեղափոխվել է արտասահման, հաստատվել Ֆրանսիայում, հոգեկան ծանր մղձավանջից հետո 1986 թվականին մահացել է սաստիկ անհուսության մեջ և թաղվել Պեր Լաշեզ գերեզմանատանը։
Ստեղծագործությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբնական շրջանում հանդես է եկել Գոհար Մորադ ծածկանվամբ, տպագրվել «Սադաֆ», «Սոխան» ն «Արաշ» պարբերականներում։ Գրել է նաև թատերգություններ։ Իրանի ամենաբեղմնավոր գրողներից է և հայտնի է բազմաթիվ վեպերով, պատմվածքներով ու թատերգություններով։ Նրա վաղ շրջանի բոլոր գործերում առկա է Սադեղ Հեդայաթի անմիջական ազդեցությունը։ Նշանավոր երկերից են՝ «Դանդիլ», «Բայալի սգվորները» (վեպ, 1964, ԹեհրաՆ), «Օրորոցից մինչն գերեզման» (պատմվածքների ժողովածու, 1966, Թեհրան), «Փանթոմիմ» (պատմվածքների ժողովածու, Թեհրան), «Մենք չենք լսում» (երեք տարբեր թատերգություններ), «Փառաշուք երեկույթ» (որի բոլոր պատմվածքներն էլ կերպավորում են հանգստի կոչված փոքրիկ պաշտոնյաներին), «Աշխարհի ամենալավ հայրիկը», «Վառզիլի գավազանակիրները», «Անորոտ կայծակը կամ թնդանոթը» և այլն[2]։
Ստեղծագործությունները հայերեն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Փառաշուք երեկույթ։ Մետաքսի ճամփան, Ե., Ապոլլոն, 1996, էջ 110-120։ Բնագրից թարգմանեց Խաչիկ Խաչերը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ղոլամհոսեյն Սաեդի» հոդվածին։ |
|
- Հունվարի 4 ծնունդներ
- 1936 ծնունդներ
- Թավրիզ քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 23 մահեր
- 1985 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Պեր Լաշեզ գերեզմանատանը թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի սցենարիստներ
- 20-րդ դարի վիպասաններ
- 20-րդ դարի տղամարդ գրողներ
- Թավրիզի համալսարանի շրջանավարտներ
- Իրանցի դրամատուրգներ
- Պարսիկ արձակագիրներ
- Պարսիկ դրամատուրգներ
- Պարսիկ հոգեբույժներ
- Պարսիկ սցենարիստներ