Ղազարոսի հարությունը (նկար, Գվերչինո)
| տեսակ | գեղանկար |
|---|---|
| նկարիչ | Ֆրանչեսկո Գվերչինո[1] |
| տարի | մոտ 1619 |
| բարձրություն | 201 ± 1 սանտիմետր[2] |
| լայնություն | 233 ± 1 սանտիմետր[2] |
| ժանր | հոգևոր արվեստ |
| նյութ | յուղաներկ և կտավ |
| գտնվում է | Լուվրի 712 սենյակ |
| հավաքածու | Լուվրի գեղանկարի բաժին[1] |
| սեփականատեր | Ֆրանսիական պետություն |
| հիմնական թեմա | Raising of Lazarus? |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
«Ղազարոսի հարությունը» (իտալ.՝ La resurrezione di Lazzaro), Բոլոնիայի դպրոցի իտալացի նկարիչ Ֆրանչեսկո Գվերչինոյի նկարներից[4]։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է մոտավորապես 1619 թվականին[5]։ Յուղաներկով կտավի չափերն են 199 × 233 սմ։
Այսօր «Ղազարոսի հարությունը» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Լուվրում (Փարիզ, Ֆրանսիա)։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Գվերչինոյի «Ղազարոսի հարությունը» ստեղծագործությունը հիշեցնում է Հին հռոմեական բարձրաքանդակ։ Բոլոր հերոսները պատկերված են խոշոր չափերով և դիտողին մոտիկ։
Նկարում Ղազարոսի հարության տեսարանն է․ ըստ Հովհաննեսի Ավետարանի Բեթանիայի բնակիչ, Մարթայի և Մարիամի եղբայրը, ում Հիսուս Քրիստոսը հարություն է տվել մահից չորս օր անց (Հովհ․ 11:1-44)։ Հիսուսի հրաշքին հետևում է մարդկանց խումբը, որը կենդանի կերպով արձագանքում է դրան։
Հեղինակը կտավը ստեղծելիս շատ սև ներկ է օգտագործել, իսկ մնացածն ասես փայլատակում են խավարում։ Բոլոնիայի դպրոցի սկզբունքներով, աստվածաշնչյան սյուժեները չէին կարող լինել կոպիտ կամ գեղեցկությունից զուրկ, այդ պատճառով էլ Ֆրանչեսկո Գվերչինոն կտավը ստեղծելիս միայն գեղեցիկ բնորդների է ընտրել։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 https://collections.louvre.fr/ark:/53355/cl010062241
- 1 2 Joconde (ֆր.) — 1975.
- 1 2 JocondeLab — 2014.
- ↑ ««Ղազարոսի հարությունը» նկարը Ֆրանսիայի մշակույթի նախարարության կայքում».
- ↑ «Guercino (Giovanni Francesco Barbieri) | The Raising of Lazarus». The Metropolitan Museum of Art (անգլերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 15-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ղազարոսի հարությունը (նկար, Գվերչինո)» հոդվածին։ |
