Ղազարոսը Բեթանիայից
Ղազարոսը Բեթանիայից | |
---|---|
Ծնունդ | մոտ մ.թ.ա. 1-ին դար |
Ծննդավայր | Բեթանիա |
Վախճան | մոտ 30[1] |
Վախճան պատճառ | հիվանդություն |
Եկեղեցի | քրիստոնեություն և հուդայականություն |
Սրբացված կարգ | սուրբ |
Հիշատակության օր | Հուլիսի 29 |
Պաշտոն | եպիսկոպոս |
Ազգություն | հրեա |
Երկիր | Հին Հռոմ |
Քույր/եղբայր | Սուրբ Մարթա և Մարիամ |
Ղազարոսը Բեթանիայից, Ղազարոս «չորեքօրյա մեռյալ» (Ղազարոս՝ եբրայերեն՝ אֶלְעָזָר , Elʿāzār, Էլեազար՝ բառացի թարգմանությամբ «Աստված օգնական (ինձ)» մոտ մ.թ.ա. 1-ին դար, Բեթանիա - մոտ 30[1]), ըստ Հովհաննեսի Ավետարանի Բեթանիայի բնակիչ, Մարթայի և Մարիամի եղբայրը, ում Հիսուս Քրիստոսը հարություն է տվել մահից չորս օր անց (Հովհ․ 11:1-44): Հիսուսի հարությունից հետո Ղազարոսը, հետապնդումների պատճառով, ստիպված հեռացել է Հրեաստանից և տեղափոխվել Կիպրոս մ․ թ․ 33 թվականին[2], որտեղ 45 թվականինին Պողոս և Բառնաբաս առաքյալները շուտով նրան դարձրել են Կիտիոնի (Լառնակա քաղաքի հին անունը) առաջին եպիսկոպոսը[2]։ Կիպրոսում 18 տարի ծառայել է որպես եպիսկոպոս[2]։ Հարությունից հետո ապրել է ևս երեսուն տարի, այնուհետև երկրորդ անգամ վախճանվել է Կիպրոսում՝ 63 թվականին[2]։
Ուղղափառ եկեղեցում հիշատակի օրը նշվում է Մեծ պահքի վեցերորդ շաբաթվա շաբաթ օրը` Ղազարոսի շաբաթ և հոկտեմբերի 17-ին (30) կատարվում է տոնակատարություն` ի պատիվ մասունքների փոխանցման։ Նա սրբերի մեջ փառավորվել է որպես արդար և համարվում է Կիտիոնի եպիսկոպոսը։ Կաթոլիկ եկեղեցին Ղազարոսի հիշատակի օրը նշում է դեկտեմբերի 17-ին և նրան համարում է Մարսելի առաջին եպիսկոպոսը։
Ավետարանի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավետարանիչներից միայն Հովհաննեսն է հայտնել Ղազարոսի մասին։ Ավետարանում նշվել է միայն Ղազարոսի հարության դեպքերի մասին։
Բեթանիա տանող ճանապարհին Հիսուսն արդեն գիտեր, որ Ղազարոսը մահացել է, բայց նա քայլել է աշակերտների հետ ու ասել․ «որպեսզի դուք ինձ հավատաք» (Հովհ․ 11։15): Ճանապարհին Մարթան նրան ընդառաջ է գնացել։ Հիսուսը նրան ասել է․ «Ես եմ հարությունը և կյանքը։ Ով հավատում է ինձ, թեպետ և մեռնի, կապրի․ և ով կենդանի է ու ինձ հավատում է, հավիտեան չի մեռնի։ Հավատո՞ւմ ես այս բանին»։ Նա ասաց նրան. «Այո՛, Տե՛ր, Ես հավատում եմ, որ դու՛ ես Քրիստոսը՝ Աստծո Որդին, որ աշխարհ էիր գալու» (Հովհ․ 11:25-27):
Ղազարոսի գերեզմանի ճանապարհին Հիսուսը լաց է եղել, և հրեաներից շատերը, ովքեր տեսել են դա, ասել են. «Տեսե՛ք, թե ինչպես էր նա սիրում նրան»։ Նրանք մոտեցել են այն քարանձավին, որում թաղված էր Ղազարոսը։ Երբ քարը վերցրել են, Հիսուս աչքերը վեր է բարձրացրել ու ասել է․
Այս խոսքերից հետո հարություն առած Ղազարոսը դուրս է եկել քարանձավից՝ «կապված ոտքերով, ձեռքերը երիզով ամրացված և երեսը վարշամակով պատած»։ Հիսուսը հրամայել է արձակել նրան։
Ինչպես պատմել է Հովհաննես առաքյալը, այս հրաշքը տեսածներից շատերը հավատում էին Հիսուսին, բայց փարիսեցիները վախենալով՝ «այդ օրվանից որոշեցին սպանել Նրան» (Հովհ․ 11:53):
Հարությունից հետո Ղազարոսը հիշատակվել է որպես Բեթանիայում երեկոյան ընթրիքի ժամանակ Քրիստոսի հետ սեղան նստածներից մեկն, որի ժամանակ Մարիամն օծեց Հիսուսի ոտքերը յուղով (Հովհ․ 12: 1-3): Ըստ ավետարանիչի, հրեաներից շատերն այդ օրը եկել էին Բեթանիա «ոչ միայն Հիսուսի համար, այլև տեսնելու նաև Ղազարոսին, որին Նա հարություն էր տվել մեռելներից» (Հովհ․ 12:9):
Աստվածաբանական մեկնաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աստվածաբանները նշում են, որ, երբ Հիսուսն իմացել է Ղազարոսի հիվանդության մասին, անմիջապես չի ուղևորվել Բեթանյան, այլ երկու օր հետաձգել է իր այցը և մնացել այնտեղ, որտեղ գտնվել է, քանի-որ նա իր անձնական ցանկությունը ստորադրել է Հայր Աստծո կամքին՝ տեսնելու և օգնելու հիվանդ ընկերոջը[3]։ Հիսուսն իր աշակերտների հետ զրույցի ժամանակ Ղազարոսի մահը երազ էր անվանում, ինչպես նա սովորաբար անում էր նման դեպքերում (Մատթ. 9:24, Մարկոս 5:39)։
Ֆեոֆիլակտ Բուլղարացին մեկնաբանել է աշակերտներին ուղղված Հիսուսի խոսքերը, որում նա ուրախանում է նրանց համար, որ ինքը Ղազարոսի հիվանդության ժամանակ Բեթանիում չէր։
Տիրոջ որոշ խոսքեր. ուրախ եմ ձեզ համար, որ այնտեղ չէի, սա կօգնի ձեզ հավատքով հաստատվելու համար։ Որովհետև եթե Ես լինեի այնտեղ, Ես կբուժեի հիվանդին։ Դա ևս մեկ հրաշք կլիներ, բայց դա ձեզ Իմ ամբողջ ուժը ցույց չէր տա։ Եվ հիմա, երբ Ես այնտեղ չէի, և տեղի է ունեցել Ղազարոսի մահը, Ես կգնամ և հարություն կտամ նրան։ Դուք պետք է հավատով ավելի հաստատված լինեք Իմ հանդեպ, որովհետև կտեսնեք, որ Ես ի վիճակի եմ անել այն, ինչ մինչ այժմ ցույց չեմ տվել, մասնավորապես՝ վերստեղծել և հարություն տալ մեռած մարդուն, ով արդեն քայքայվել է և ումից փտած հոտ է գալիս[4]։ - Ֆեոֆիլակտ Բուլղարացի։ Մեկնաբանություն ըստ Հովհաննեսի Ավետարանի
|
Աստվածաբաններն առանձնահատուկ կարևորել են Հիսուսի վիշտը և Ղազարոսի համար թափված արցունքները։ Սա համարվում է Քրիստոսի երկակի բնույթի ապացույցներից մեկը. «քանի-որ իսկապես նա Մարդ էր և ուզում էր հաստատել Իր Մարդկային բնության իրականությունը, ապա թույլ է տրվել նրան դա անել»[4]։ Հովհաննես Դամասկոսցին գրել է. «Մարդկային բնույթը չէր, որ հարություն տվեց Ղազարոսին, բայց և Աստվածությունը չէր, որ Ղազարոսի գերեզմանի վրա արցունք է թափել»[5]։
Քրիստոսի կողմից հանրային աղոթքն արտասանվել է այն բանի համար, որպեսզի հրաշքին ներկա գտնվողներն իմանան, որ այն Հորն ուղղված աղոթքի պատասխանն է, այլ ոչ թե պատահականություն կամ սատանայական ուժի գործողության արդյունք, ինչում Հիսուսին մեղադրել են (Մարկոս 3:22)[3]։
Եկեղեցական ավանդույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուղղափառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հունական ավանդությունն ավելի ուշ հայտնում է, որ իր հարությունից հետո Ղազարն ապրել է ևս 30 տարի և Կիտիոնի եպիսկոպոսն էր Կիպրոս կղզում, որտեղ և մահացել է[6]։ Դմիտրի Ռաստովսկին հայտնում է, որ Ղազարոսը Ստեփանոս Նախավկայի սպանությունից հետո, Երուսաղեմի եկեղեցու դեմ տարված հետապնդումների ժամանակ եկել է Կիպրոս։ Նրան Մաքսիմին և Քելիդոնիեմ սրբերի հետ միասին վտարել են Հրեաստանից և ծով են իջեցրել առանց թիակների մի նավով, որը նավարկել է Կիպրոս։ Ղազարոսը Բառնաբաս առաքյալի կողմից ձեռնադրվել է եպիսկոպոս։ Կիպրոսում, բոլոր առաքյալների պես, Ղազարոսը ևս քարոզել է Քրիստոսի ուսմունքը։ Ըստ նույն ավանդույթի՝ Կիպրոսում գտնվող Ղազարոսին այցելել է Մարիամ Աստվածածինը և նրան է հանձնել իր ձեռքերով պատրաստված եմիփորոն։ Վերջինս ցույց է տալիս այս ավանդույթի շատ ուշ ծագումը, քանի որ միայն Բյուզանդական կայսրության ժամանակաշրջանում է հայտնվել եմիփորոն և պատկանել եպիսկոպոսական հանդերձին։
Կաթոլիկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն «Ոսկե լեգենդ»-ում արտացոլված արևմտյան ավանդույթի՝ Ղազարոսը Մարթայի, Մարիամ Մագդաղենացու (ում արևմտյան ավանդույթը համարում է Ղազարոսի քույրը՝ Մարիամը Բեթանիայից) և այլ ուղեկիցների հետ միասին գնացել են Մարսել, և տեղի հեթանոսների շրջանում քարոզել են քրիստոնեություն[7]։ Ղազարոսը դարձել է Մարսելի առաջին եպիսկոպոսը[8]։
Խաչակրաց արշավանքներից հետո Ղազարոսի մասունքների մի մասը Կոստանդնուպոլսից տեղափոխել են Մարսել։ Այդ իրադարձությունից առաջ նրա մասունքների միայն մի մասն էր տեղափոխվել Կոստանդնուպոլիս, իսկ գլուխը մնացել էր Կիպրոսում[9]։ Այսպես է առաջացել լեգենդը, որ Բեթանիայից Սուրբ Ղազարոսը քարոզել է Ֆրանսիայում, դարձել է Մարսելի եպիսկոպոսը և թաղվել է Օտիոնի ապագա տաճարի տեղում[10][11]։
Երկրպագություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուղղափառ եկեղեցու ավանդույթի համաձայն արդար Ղազարոսի մասունքները գտնվել են 890 թվականին՝ Կիտիոն քաղաքում (ժամանակակից Լառնակա), մարմարյա դագաղի մեջ, որի վրա գրված էր. «Ղազարոս «չորսօրյա», Քրիստոսի ընկերը»[12]։ 898 թվականին՝ կայսր Լևոն VI Իմաստասերի օրոք, Ղազարոսի մասունքները տեղափոխել են Կոստանդնուպոլիս և տեղադրել Արդար Ղազարոսի անվան մատուռում։ 9-րդ դարի վերջին-10-րդ դարերի սկզբին՝ Լառնակայում, Ղազարոսի գերեզմանի վրա կառուցվել է Սուրբ Ղազարոս եկեղեցին։ 1972 թվականին այդ տաճարում հայտնաբերվել է մարմարե դագաղ՝ մարդկային մնացորդներով, որոնք նույնականացվել են Սուրբ Ղազարոսի մասունքների հետ, ինչը, հավանաբար, ամբողջությամբ չէր տարվել Կոստանդնուպոլիս։
Արդար Ղազարոսի առաջին դամբարան-գերեզմանատունը (որտեղ, ըստ Ավետարանի, Հիսուս Քրիստոսը հարություն է տվել նրան) Բեթանիայում է։ Ներկայումս պատկանում է մուսուլմաններին և այնտեղ այցելելու համար վճար է գանձվում։ Անմիջական դրա հարևանությամբ կա մզկիթ։ Քիչ հեռու տեղակայված են երկու եկեղեցիներ` ուղղափառ և կաթոլիկ։ Բեթանիան բյուզանդական ժամանակաշրջանում ստացել է Լազարիոն անունը, իսկ ավելի ուշ մուսուլմաններն սկսել են այն անվանել Էլ-Ազարիա (արաբերենում համարժեք է Ղազարոս անվանը)[13]։
Ղազարոսի պատկերներն արվեստում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ղազարոսի հարությունը հանրահայտ նյութ է կրոնական արվեստում[14]։ Առավել հայտնի նկարներից երկուսը` Միքելանջելո Մերիսի դա Կարավաջոյի (1609թ․) և Սեբաստիանո դել Պիոմբոնի (1516թ․) գործերն են։ Ղազարոսի այլ նշանավոր պատկերումներից են Ռեմբրանդ վան Ռեյնի, Վան Գոգի, Իվոր Ուիլյամսի և Վալտեր Սիքերտի ստեղծագործությունները։
-
Ղազարոսի հարությունը, բյուզանդական սրբապատկեր, 14-րդ դարի վերջ-15-րդ դարի սկիզբ, (Գ. Գամոն-Գումունի հավաքածուից, Ռուսական պետական թանգարան)
-
Ղազարոսի հարությունը, ռուսական սրբապատկեր, 15-րդ դար, Նովգորոդի դպրոց (Ռուսական պետական թանգարան, Սանկտ Պետերբուրգ)
-
Սեբաստիանո դել Պիոմբո, Ղազարոսի հարությունը, յուղանկար, 1517-1519 թվականներ (Լոնդոնի ազգային պատկերասրահ, Լոնդոն)
-
Ղազարոսի հարությունը, յուղանկար, 1609թ․, Միքելանջելո Մերիսի դա Կարավաջո (Տարածաշրջանային թանգարան, Մեսինա)
-
Ղազարոսի հարությունը, 1630-1631 թվականներ, Ռեմբրանդ վան Ռեյն (Լոս Անջելես շրջանի արվեստի թանգարան, Լոս Անջելես)
-
Ղազարոսի հարությունը, 1540-1545 թվականներ, Ջուզեպպե Սալվիատի
-
Ղազարոսի հարությունը (Ռեմբրանդից հետո), Յուղաթղթի վրա, 1890 թվական, Վինսենթ վան Գոգ (Վան Գոգի թանգարան, Ամստերդամ)
-
Ղազարոսի հարությունը, 1857 թվական, Լեոն Բոննա
-
Հարություն առած Ղազարոսը մագաղաթի վրա, 1504 թվական
-
Ղազարոսի հարությունը, պղնձաձույլ պատկեր, 1875 թվական, Կարլ Բլոչ (Հոփի պատկերասրահ, Սոլթ Լեյք Սիթի)
-
Ղազարոսի հարությունը (սրբապատկեր, XII դար, Սուրբ Եկատիրինայի մենաստան)
-
Ֆրանչեսկո Գվերչինո, Ղազարոսի հարությունը, 1619 թվական, Իտալիա, La resurrezione di Lazzaro, յուղանկար
-
Հարություն առած Ղազարոսը։ Ֆրեսկա Ջոտտո, Սկրովենիի մատուռում
-
Ղազարոսն իր քույրերի` Մարթայի և Մարիամի հետ։ Անհայտ իսպանացի նկարիչ։ 16-րդ դարի առաջին քառորդ
-
Ղազարոսի հարությունը, սրբապատկեր, քույրերը ծնկի են եկել Քրիստոսի ոտքերի առջև
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 http://timeline.biblehistory.com/event/the-raising-of-lazarus
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Софрониос Р. Михаелидес. Святой Лазарь, друг Христов и первый епископ Китийский (история Его Храма в Ларнаке). — Ларнака (Кипр), 1999. — С. 5 (рус.)
- ↑ 3,0 3,1 «Толковая Библия, или Комментарий на все книги Св. Писания Ветхого и Нового Заветов под редакцией А. П. Лопухина». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ 4,0 4,1 «Феофилакт Болгарский. Толкование на Евангелие от Иоанна». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ PG, t. 94, col. 1057 A
- ↑ Память святого праведного Лазаря Четверодневного
- ↑ «Святая равноапостольная Мария Магдалина в традиции Востока и Запада». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «St. Lazarus of Bethany». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 13-ին.(անգլ.)
- ↑ Ларнака. Храм святого Лазаря(ռուս.)
- ↑ The Worship of Saint Lazarus In The West and Related Traditions Արխիվացված 2015-02-12 Wayback Machine(անգլ.)
- ↑ «St. Lazarus of Bethany». Catholic Encyclopedia. New York: Robert Appleton Company. 1913.(անգլ.)
- ↑ «Перенесение мощей праведного Лазаря Четверодневного». Վերցված է 2008 թ․ ապրիլի 13-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Гробница Лазаря Четверодневного в современном селении Эль Азария». Վերցված է 2008 թ․ ապրիլի 13-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ For the treatment of this subject in Western European art, see the discussion in Franco Mormando, "Tintoretto's Recently Rediscovered Raising of Lazarus, in The Burlington Magazine, v. 142 (2000): pp. 624–29.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Софрониос Р. Михаелидес // «Святой Лазарь, Друг Христов и первый Епископ Китийский (История Его Храма в Ларнаке)», г. Ларнака, Кипр, 1999 г.(ռուս.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ««Ղազարոսի շաբաթ» (քարոզ՝ մետրոպոլիտ Սուրոժկի Անտոնի կողմից)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 13-ին.
- «Ղազարոսի հարությունը (Ավերկի եպիսկոպոս (Տաուշև). Նոր Կտակարանի սուրբ գրություններից չորս Ավետարանների ուսումնասիրելու ուղեցույց)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 13-ին.
- «Պատկերասրահ». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 13-ին.
- «Գեղանկարչության մեջ». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 13-ին.
- «Ղազարոսի հարությունը ռուսական գեղանկարչության մեջ։ Վերարտադրություններ». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 22-ին.
- «Ղազարոսի հարությունը ռուսական պոեզիայում». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 22-ին.
- «Անտոն Պոսպելով։ Արդար Ղազարոսի հարությունը։ Դժվար հատվածների սուրբ մեկնությունները». Վերցված է 2010 թ․ հուլիսի 12-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ղազարոսը Բեթանիայից» հոդվածին։ |
|